Basic information
Number
թիվ 13
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (14.02.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
13.02.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
13.02.2017
Effective date
14.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 փետրվարի 2017 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 42 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Բրոդով Ռոման Պավելի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական վերլուծության և կանխատեսումների գլխավոր վարչության պետ

Չեկանովա Լյուդմիլա Վլադիմիրի՝

Բելառուսի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի միջազգային համագործակցության և վիճակագրական տեղեկատվության տարածման վարչության պետի տեղակալ, միջազգային համագործակցության բաժնի պետ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Կալիևա Անար Նուրդիբայի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվետվողականության և պետական ֆինանսների վիճակագրության դեպարտամենտի տնօրեն

Կերիմխանովա Գուլնարա Մամիրբայի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Օրոսբաև Ազամատ Տոկտոգոնի՝

Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ի. Բորիչևսկուն, Դ.Վ. Մելեշկինին, Ժ.Ա. Ջարկինբաևին, Ռ.Ռ. Սեգիզբաևին և Դ.Բ. Բայժումանովին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան