Basic information
Number
թիվ 36
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (24.04.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
24.04.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
24.04.2017
Effective date
24.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԱԿ-Ի ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ (ՅՈՒՆԿԹԱԴ) ՄԻՋԵՎ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿԹԱԴ) միջև 2017-2019 թվականների համագործակցության ծրագրի նախագծին (կից ներկայացվում է), և ձևակերպել ծրագրի կիրառման վերաբերյալ պայմանավորվածություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանի և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Մ. Կիտուիի միջև գրությունների փոխանակման միջոցով՝ նկատի ունենալով, որ նշված ծրագրի կիրառումը կսկսվի վերջին փոխանակման գրությունն ստանալու օրվանից։ Թույլ տալ նշված պայմանավորվածության ձևակերպման ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ