Գլխավոր տեղեկություն
Համար
N 1062-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2020

 

17.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2020 թվականի N 1062-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմում`

ա. «Մ. Վարդանյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Է. Մարտիրոսյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով,

բ. հանել «Վ. Մելքոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ» և «Ս. Խաչատրյան - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան