Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-213
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2001-18.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.746
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Տնտեսական դատարանում գործերը քննվում են միանձնյա, իսկ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` կոլեգիալ, երեք դատավորի կազմով:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1) տնտեսական դատարանը.»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը «վճռաբեկ դատարանի» բառերից առաջ լրացնել «տնտեսական դատարանի նախագահին և դատավորներին,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի «քաղաքացիական, տնտեսական» բառերը փոխարինել «քաղաքացիական (բացառությամբ տնտեսական դատարանի իրավասությանը վերապահված գործերի)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասի`

ա) «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.

բ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  3.1

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 20.1.

Տնտեսական դատարանի հասկացությունը, դրա կազմը և տեղաբաշխումը

 

Տնտեսական դատարանն ըստ էության քննում է բոլոր տնտեսական վեճերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով իր իրավասությանը վերապահված այլ գործեր:

Բոլոր տնտեսական վեճերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի բեկանած վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են դատավորների կոլեգիալ կազմով:

Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո: Տնտեսական դատարանի վճիռը կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:

Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:

Տնտեսական դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Տնտեսական դատարանի նստավայրը Երևանն է: Տնտեսական դատարանը կարող է նստավայրեր ունենալ նաև առանձին մարզերում:

 

Հոդված 20.2. Տնտեսական դատարանի նախագահը

 

Տնտեսական դատարանի նախագահը`

1) իրականացնում է տնտեսական դատարանի դատավորներին` օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.

2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը.

3) օրենքով սահմանված կարգով, դատավորներին տրամադրում է արձակուրդ.

4) կազմակերպում է դատական պրակտիկայի ուսումնասիրումը և ամփոփումը, դատական վիճակագրության վարումը.

5) կառավարության սահմանած նորմատիվների և աշխատավարձի ֆոնդի սահմաններում նշանակում ու ազատում է դատարանի աշխատակազմի աշխատողներին, իրականացնում է դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.

6) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

7) տնօրինում է դատարանի ֆինանսական միջոցները.

8) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.

9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 20.3.

Տնտեսական դատարանի աշխատակազմը

 

Տնտեսական դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում է դատավորի օգնականի և դատական նիստերի քարտուղարի մեկական հաստիք:

Տնտեսական դատարանն ունի աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, արխիվապահ և այլ աշխատողներ` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան:»:

 

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանի`» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների» բառերից առաջ լրացնել «, տնտեսական դատարանի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը «վերաքննիչ» բառից առաջ լրացնել «, տնտեսական» բառով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
6 հոկտեմբերի 2001 թ.
ՀՕ-213