Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2020
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.08.2020
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 օգոստոսի 2020 թվականի

թիվ 134-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի տրամադրման եղանակի և գործընթացի համապատասխանությունը տեղեկատվական անվտանգության առավել բարձր պահանջներին,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգը հաստատելու մասին» թիվ 81-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշման և որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) վերնագրերից, Որոշման 1-ին և Կարգի 2-րդ կետերից հանել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով» բառերը:

2) Կարգի 5-րդ կետի 5.2) ենթակետը, 7-րդ, 10-րդ, 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրություններով՝

«5.2) հաշվետվու անձ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնող անձ.»:

«7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո հավաստագրման կենտրոնի ադմինիստրատորը հավաստագրման կենտրոնի հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ տրամադրում է հաշվետվու անձի հավաստագիրը և էլեկտրոնային բաց ու փակ բանալիները՝ հասցեատիրոջ պահանջով հավաստագրման կենտրոնի կողմից տրամադրված մեկ կամ ավելի կրիպտոգրաֆիկ նույնականացման բանալու (ՅուԷսԲի Թոքենի) մեջ գրառված կամ հաշվետու անձի կողմից տրամադրված տեղեկատվության որևէ արտաքին կրիչի (ՅուԷսԲի հիշողություն, էլեկտրոնային կրիչ կամ էլեկտրոնային գրառում թույլ տվող այլ կրիչ) վրա:»:

«10. Հավաստագրման կենտրոնի ադմինիստրատորը հաշվետու անձի ներկայացուցչին է տրամադրում հավաստագրի տեղադրման, կրիպտոգրաֆիկ նույնականացման բանալու (ՅուԷսԲի Թոքենի)` օգտագործման կանոնները և տրամադրված հավաստագրի անվտանգության ապահովման պահանջները: Էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կանոնները տրամադրվում են հասցեատիրոջ կողմից:»:

«11. Սույն կարգի 10-րդ կետում նշված կանոնները և պահանջները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:»:

3) Կարգի 5-րդ կետը լրացնել 5.11 ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«5.11.Կրիպտոգրաֆիկ նույնականացման բանալի (ՅուԷսԲի Թոքեն)` գաղտնաբառով պաշտպանված ապարատային ՅուԷսԲի միջոց, որի վրա առկա տեղեկատվությունը ընթերցման համար հասանելի է միայն այդ միջոցի վրա և պաշտպանված է պատճենումից:

4) Կարգի 6-րդ կետից հանել «և տեղեկատվության որևէ արտաքին կրիչ (ֆլեշ հիշողություն, էլեկտրոնային կրիչ կամ էլեկտրոնային գրառում թույլ տվող այլ կրիչ)» բառերը:

5) Կարգը լրացնել 7.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«7.1. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջը հասցեատիրոջ կողմից ներկայացվելուց հետո հաշվետու անձը երկօրյա ժամկետում դիմում է հավաստագրման կենտրոն՝ հավաստագիր ստանալու համար:»:

6) Կարգի 8-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝

«Կրիպտոգրաֆիկ նույնականացման բանալին (ՅուԷսԲի Թոքենը) տրամադրվում է անհատույց օգտագործման, որի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ:»:

7) Կարգի 15-րդ կետը «ծրագրային ապահովման» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված համակարգի» բառերով:

8) Կարգի 17-րդ կետը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի ծրագրային ապահովման միջոցով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2020 թ. օգոստոսի 28

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան