Գլխավոր տեղեկություն
Համար
N 1524-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2020

 

15.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1524-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1225. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն» ծրագրի «12015. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպում» միջոցառման համար բյուջետային հատկացումների ստորադաս մարմին հանդիսացող պետական մարմիններին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու (ՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները:

3. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1225. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն» ծրագրի «12015. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպում» միջոցառման համար բյուջետային հատկացումների ստորադաս մարմին հանդիսացող պետական մարմիններին` ապահովել սույն որոշման շրջանակներում ձեռք բերվող ապրանքների մատակարարումը ուսումնական հաստատություններ՝ արդյունքների մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված՝ «1225. «Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն» ծրագրի «12015. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպում» միջոցառման իրականացման իրավունքը փոխանցել Երևանի քաղաքապետարանին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1524-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1524-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1524-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1524-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1524-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1524-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան