11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1499-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին խորհրդային միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «, Հայաստանի Հանրապետությունում բնակվող» բառերը.
2) որոշման վերնագրում և տեքստում «շախմատի և սամբոյի» բառերը փոխարինել «շախմատի (նաև թիմային) և սամբոյի» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի`
ա. 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝» բառերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և պատվովճար ստանալու համար թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին և անհրաժեշտ մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ): Պատվովճար ստանալու համար թեկնածուները 5-րդ կետի համաձայն պատվովճար ստացող մարզիկների անվանացանկի հաստատումից առաջ, առնվազն մեկ տարվա ընթացքում, ներկայանում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու համար:»,
գ. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «շախմատի, սամբոյի» բառերը փոխարինել «շախմատի (նաև թիմային) և սամբոյի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|