Գլխավոր տեղեկություն
Համար
N 296-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.08.2020-12.11.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2020 թվականի N 296-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում պետական կառավարման մարմինների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային և հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ` պատվիրատուներ) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով իրականացվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման դեպքերում չեն կիրառվում ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի պահանջները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպքերում առանց վերջիններիս առկայության: Սույն կետով նախատեսված գործարքների դիմաց վճարումները կարող են կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով նախատեսված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափաքանակների հիման վրա բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցներից վճարումներ կատարելու ձևով, պատվիրատուները տվյալ գործարքը հնարավորություն չեն ունեցել կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

(1-ին կետը լրաց., փոփ. 27.08.20 N 1434-Ա)

2. Պատվիրատուներին` սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումներն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել իրականացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն:

(2-րդ կետը փոփ. 27.08.20 N 1434-Ա)

3. (կետն ուժը կորցրել է 27.08.20 N 1434-Ա)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` պետական կառավարման մարմիններից և Երևանի քաղաքապետարանի կողմից հաշվետվությունները ստանալուց, ամփոփելուց հետո ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից վերաբաշխում կատարելու և սույն որոշման 1-ին կետում նշված մարմիններին գումար հատկացնելու մասին:

5. Առաջարկել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին` ապահովել կորոնավիրուսային վարակի հետ կապված կարանտինի և բժշկական հսկողության ներքո գտնվող անձանց անաշխատունակության թերթիկների տրամադրումը:

6. Սահմանել, որ սույն որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի հունվարի 25-ից ծագած գործարքների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  

2020 թ. մարտի 16

Երևան