Basic information
Number
N 1123-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.09.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1046
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.07.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.08.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.08.2005
Effective date
03.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2005 թվականի N 1123-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 945-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգում`

ա) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի «գ» ենթակետը.

բ) 6-րդ կետը «Լիցենզիա տալու» բառերից հետո լրացնել «և մասնագիտական որակավորման ստուգման» բառերով.

գ) 10-րդ կետի «գ» ենթակետում «տուրքի վճարման անդորրագիրը» բառերը փոխարինել «տուրքերի վճարման անդորրագրերը» բառերով.

դ) 12-րդ և 13-րդ կետերի «բ» ենթակետերը «անվանաքարտ կրելը» բառերից առաջ լրացնել «լիազոր մարմնի հաստատած կարգով» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 2
Երևան