Գլխավոր տեղեկություն
Համար
N 492-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2020-17.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2020 թվականի N 492-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող` 132,688,587 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Գյումրիում տեղի ունեցած կարկտահարության հետևանքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 26-ի N 492-Ա

որոշման

 

«ԱՐՁԱԳԱՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել կարկտահարությունից տուժած համայնքներում կենսապայմանների վերականգնմանը և ամրապնդմանը՝ սոցիալական և մարդասիրական աջակցության տրամադրման միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Շիրակի մարզ ք․Գյումրի,` Սոցիալական՝ հումանիտար օգնության տրամադրում

6.

Ծրագրի բյուջեն

132,688,587 դրամ (259,504.30 Շվեյցարական ֆրանկ)

7.

Բարեգործություն ստացողը

Սույն թվականի հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած առավել խոցելի 600 ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արձագանքել կարկտահարությունից առավել տուժած 600 ընտանիքների սոցիալական խնդիրներին՝ մասնավորապես՝ տրամադրել անվերապահ/բազմանպատակ օգտագործման դրամային աջակցություն և անկողնային պարագաներ՝ աղետից առավել տուժած 400 ընտանիքներին, ինչպես նաև 200 առավել խոցելիների ընտանիքներին տրամադրել հագուստի աջակցություն վաուչերների տեսքով։

Ծրագրի գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`
1․ Հումանիտար աջակցության տրամադրում կարկտահարությունից առավել տուժած 400 ընտանիքներին՝ անվերապահ դրամային օժանդակության միջոցով (բյուջե՝ 40,761,859 դրամ, ժամանակահատված՝ 01.09.2020 թ. – 30.11.2020 թ.)
2. Հումանիտար աջակցության տրամադրում կարկտահարությունից առավել տուժած 400 ընտանիքներին՝ անկողնային պարագաների տրամադրման միջոցով (բյուջե՝ 46,017,000 դրամ, ժամանակահատված՝ 01.09.2020 թ. - 30.11.2020 թ.)
3. Հումանիտար աջակցության տրամադրում կարկտահարությունից առավել տուժած 200 ընտանիքներին՝ հագուստի ձեռք բերման համար վաուչերների տրամադրման միջոցով (բյուջե՝ 41,943,115 դրամ, ժամանակահատված՝ 01.09.2020 թ. – 30.11.2020 թ.)
4․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,966,613 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, և գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, բենզինի, մեքենայի սպասարկման, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1. Հագուստի վաուչերների ձեռք բերում աղետից տուժած առավել խոցելի 200 (870 անձ) ընտանիքների համար՝ 41,943,115 դրամ արժողությամբ
2. Անկողնային պարագաների(դոշակ, բարձ, վերմակ, սպիտակեղեն, և այլն) ձեռք բերում աղետից առավել տուժած 400 ընտանիքների (1800 անձ) համար՝ 46,017,000 դրամ արժողությամբ։
3. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայություններ՝ անկողնային պարագաների բաշխման համար՝ 332,345 դրամ արժողությամբ
4. ՀԿԽԸ մեքենաների բենզին և սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 511,300 դրամ արժողությամբ։
5. Գրենական պիտույքների ձեռքբերում՝ 182,073 դրամ արժողությամբ
6. Կոմունալ ծառայությունների և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռքբերում 819,000 դրամ արժողությամբ
7. Լուսաբանման նյութերի՝ այդ թվում տեսահոլովակների պատրաստման ծառայությունների ձեռքբերում՝ 461,000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,966,613 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 1,661,725 դրամ արժողությամբ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերման ծախսերը՝ 1,001,073 դրամ արժողությամբ, ծրագրի լուսաբանման նպատակով նախատեսված ծախսերը՝ 460,170 դրամ, մեքենաների պահպանման ծախսեր՝ 511,300 դրամ և մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծախսեր 332,345 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրի քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում, իրականացվելու է արտաքին աուդիտ: Նաև ՀՀ Կառավարության 2003թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.12.2020, N 803-Ա 17.12.2020, N 492-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան