24.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 1083-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1658-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1000-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին՝ գույքագրել խմբի կողմից կատարված աշխատանքների ընթացքը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև խմբի գործունեության շրջանակներում կազմված նյութերը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշումը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 3-րդ կետով`
«3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել.
1) մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի N 1000-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեության շրջանակում մշակված՝ աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանության լրամշակված տարբերակը.
2) մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը՝ սույն որոշման 1-ին կետի համաձայն մշակված առաջարկությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը:»:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 25-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1000-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
24.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1083-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1658-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ղուլարյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Դ. Սողոմոնյան | - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ | |
Վ. Գրիգորյան | - ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ | |
Գ. Մարկոսյան | - ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ | |
Ա. Երիցյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության վարչության պետ | |
Ն. Մկրտչյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար | |
Մ. Տիգրանյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ | |
Վ. Սաֆարյան | - ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննությունների բաժնի պետ | |
Մ. Չապանյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ | |
Ա. Դավայան | - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ | |
Ա. Մարգարյան | - ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ | |
Լ. Հախինյան | - ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ | |
Ա. Գյուլազյան | - Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար (համաձայնությամբ) | |
Ս. Աբովյան | - Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) | |
Մ. Դավթյան | - Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) | |
Տ. Արզումանյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ | |
Մ. Գրիգորյան | - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական | |
Լ. Բարսեղյան | - Գյումրու ավագանու անդամ (համաձայնությամբ) | |
Ս. Թովմասյան | - ՀՀ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետության դոկտոր, դոցենտ (համաձայնությամբ) | |
Վ. Թումասյան | - «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Գ. Գրիգորյան | - «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) | |
Գ. Քոթանջյան | - «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնության անդամ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|