Գլխավոր տեղեկություն
Համար
N 503-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2020 թվականի N 503-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈԹՈՂՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 24,070,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայր և որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01238222) 2020 թվականի հուլիսի 21-ին N ՀՀ/ՄԱ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երեք կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների առաջին փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 23,570,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ամիրան Բադիշյան Գալիկի» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 27994191) 2020 թվականի հուլիսի 21-ին N ՀՀ/ՀՀ- 02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների առաջին փուլի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 26-ի N 503-Ա

որոշման

 

 «ԿՈԹՈՂՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի աշխատանքները

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24,070,000 դրամ, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի շինարարական աշխատանքներ՝ 23,570,000 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ 500,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 26-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կատարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի աշխատանքները։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 26-ը։ Արժեքը՝ 24,070,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի աշխատանքներ՝ 24,070,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան