ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2020 թվականի N 503-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈԹՈՂՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 24,070,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայր և որդի Մանվելյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01238222) 2020 թվականի հուլիսի 21-ին N ՀՀ/ՄԱ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երեք կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների առաջին փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 23,570,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ամիրան Բադիշյան Գալիկի» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 27994191) 2020 թվականի հուլիսի 21-ին N ՀՀ/ՀՀ- 02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոթողների նորոգման և ամրակցման աշխատանքների առաջին փուլի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. օգոստոսի 26 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. օգոստոսի 26-ի N 503-Ա որոշման |
«ԿՈԹՈՂՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի աշխատանքները |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24,070,000 դրամ, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի շինարարական աշխատանքներ՝ 23,570,000 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ 500,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 26-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կատարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի աշխատանքները։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 26-ը։ Արժեքը՝ 24,070,000 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասի թվով երեք (2, 3 և 5) կոթողների նորոգման և ամրակցման I-ին փուլի աշխատանքներ՝ 24,070,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |