ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2020 թվականի N 1415-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետում «օգոստոսի 28-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով.
2) N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «Լոնդոնի կայսերական քոլեջ» բառերը փոխարինել «Մանչեսթրի համալսարան» բառերով.
3) N 2 հավելվածի 3-րդ կետի`
ա. 60-րդ ենթակետում «Լոնդոնի համալսարանական քոլեջ» բառերը փոխարինել «ԵՊՀ» բառով».
բ. 88-րդ ենթակետում «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» բառերը փոխարինել «ՀԱՊՀ» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|