Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.01.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 հունվարի 2017 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմի մասին

 

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի՝ կից ներկայացվող կազմը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Վարդանյան Արմեն՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ

Գաբոյան Հասմիկ՝

«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գրանցվող դեղերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ

Դավթյան Տիգրան՝

«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկողության լաբորատորիայի տնօրեն

Ենոքյան Բագրատ՝

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի դեկան

Ժամգարյան Արուսյակ՝

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության ամբիոնի վարիչ

Մելիքյան Լևոն՝

«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկողության լաբորատորիայի տնօրենի տեղակալ

Սարգսյան Խաչիկ՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Բելառուսի Հանրապետությունից`

Բորոդկո Տատյանա Անտոնի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային վերահսկողության դեպարտամենտի հակահամաճարակային և կանխարգելիչ աշխատանքների հսկողության վարչության գլխավոր անասնաբույժ

Կապիտուլեց Նատալյա Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և միկրոկենսաբանության հանրապետական գիտագործնական կենտրոն» պետական հիմնարկի իմունակենսաբանական դեղամիջոցների որակի հսկողության լաբորատորիայի վարիչ

Լյախովսկի Ալեքսանդր Կոնստանտինի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային վերահսկողության դեպարտամենտի հակահամաճարակային և կանխարգելիչ աշխատանքների հսկողության վարչության պետ

Մարչենկո Սերգեյ Իգորի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ոլորտում փորձաքննության և փորձարկումների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի տեղակալ

Ստրեխա Իգոր Ստանիսլավի՝

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ոլորտում փորձաքննության և փորձարկումների կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության դեղագրքային և դեղագործական վերլուծության լաբորատորիայի վարիչի տեղակալ

Տիմոշինա Վալենտինա Վասիլիի

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության դեղամիջոցների որակի հսկողության հարցերով գլխավոր արտահաստիքային մասնագետ

Ֆադեև Վասիլի Իվանի՝

«Ժողովուրդների բարեկամության միաբանության Վիտեբսկի պետական բժշկական համալսարան» կրթական հաստատության ստանդարտացման և դեղամիջոցների որակի հսկողության լաբորատորիայի վարիչ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբիլկաևա Սաուլե Ասկատի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության՝ Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի մշակման և կատարելագործման կենտրոնի գլխավոր փորձագետ

Դերյաբին Պավել Նիկոլայի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության մասնագիտացված դեղաբանական փորձաքննության վարչության պետ

Ժումաբաև Ալմաթ Աբլաևիչ՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության փորձարկման կենտրոնի իմունակենսաբանական լաբորատորիայի վարիչ

Կաբդենովա Ակմարալ Տալապի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության փորձարկման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ

Մոլոկովա Գալինա Միխայիլի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության մասնագիտացված դեղաբանական փորձաքննության վարչության գլխավոր փորձագետ

Սիտնիկ Իգոր Իվանի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի «Անասնաբուժության հարցերով համեմատման ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ

Տուլեգենովա Արդակ Ուրինբասարի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության՝ Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի մշակման և կատարելագործման կենտրոնի ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ջուսուպովա Ջանիլ Ջուսուպի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

Մամետովա Նեջիբե Աբդուլի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի դեղամիջոցների մասնագիտացված փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ

Մուրզաբեկով Բեկտուր Մանապի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և մելիորացիայի նախարարության անասնաբուժական դեղամիջոցների, կերերի և կերային հավելումների գրանցման ու սերտիֆիկացման կենտրոնի գրանցման և սերտիֆիկացման բաժնի ղեկավար

Սադիկովա Անարա Կայբուլդայի՝

Ղրղզստանի Ի.Կ. Ախունբաևի անվան պետական բժշկական ակադեմիայի «Դեղամիջոցների դեղագիտություն և քիմիա» ամբիոնի դոցենտ

Սարիմզակովա Ռոզա Կոպբայի՝

Ղրղզստանի Ժ. Բալասագինի անվան ազգային համալսարանի քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետի օրգանական քիմիայի և կրթական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր

Ուրմամբետովա Ժումական Սամիյբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի դեղամիջոցների մասնագիտացված փորձաքննության բաժնի վարիչ

Չոլպոնբաև Կոսմոսբեկ Սարիի՝

Ղրղզստանի Ի.Կ. Ախունբաևի անվան պետական բժշկական ակադեմիայի «Դեղագործության էկոնոմիկայի և դեղամիջոցների տեխնոլոգիայի կառավարում» ամբիոնի վարիչ

Ռուսաստանի Դաշնությունից`

Կովալյովա Ելենա Լեոնարդի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների փորձագիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի պատրաստի դեղամիջոցների փորձաքննության և հսկողության կենտրոնի տնօրենի տեղակալ

Կոմարով Ալեքսանդր Անատոլիի՝

«Կենդանիների համար դեղամիջոցների ու կերերի որակի և ստանդարտացման համառուսաստանյան պետական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի տնօրենի տեղակալ

Լյակինա Մարինա Նիկոլայի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների փորձագիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի պատրաստի դեղամիջոցների փորձաքննության և հսկողության կենտրոնի վարչության պետի տեղակալ

Օսիպովա Իրինա Գրիգորիի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների փորձագիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի պատրաստի դեղամիջոցների փորձաքննության և հսկողության կենտրոնի վարչության պետի տեղակալ

Սաքանյան Ելենա Իվանի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների փորձագիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի դեղագրքերի և միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն

Ցինդիմեև Արսալան Գարմայի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության դեղամիջոցների շրջանառության պետական կարգավորման դեպարտամենտի տնօրեն

Շեմերյանկինա Տատյանա Բորիսի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների փորձագիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի պետական դեղագրքերի և դեղագրքերի վերլուծության բաժնի պետ