ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2020 թվականի N 497-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 8,668,657 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-03/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎԴ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 2,454,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-04/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,556,829 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00465627) 2020 թվականի հուլիսի 23-ին N ՀՀ/ԱՖՎ-ՎՄ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,556,829 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. օգոստոսի 26 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. օգոստոսի 26-ի N 497-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի Հովհաննես Թումանյանի թիվ 3 հիմնական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տանիքներին այլընտրանքային արևային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հանրապետության Լոռու մարզ, ք. Վանաձոր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8,668,657 դրամ, որից ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ 1,550,000 դրամ, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հովհաննես Թումանյանի թիվ 3 հիմնական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ 2,454,999 դրամ, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ 1,550,000 դրամ, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ 1,556,829 դրամ և ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ 1,556,829 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հովհաննես Թումանյանի թիվ 3 հիմնական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ամբողջ ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչև նոյեմբերի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Հովհաննես Թումանյանի թիվ 3 հիմնական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տանիքներին այլընտրանքային արևային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում. ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2020 թ. օգոստոսի 24-ից մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը. արժեքը՝ 8,668,657 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Այլընտրանքային (ՕN GRID) ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 8,668,657 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|