Basic information
Number
N 151
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (07.11.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.02.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
28.02.2001
Effective date
28.02.2001

Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

«28» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2001 թվականի N 151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսերը պակասեցնել 497,838.2 հազար դրամով` համաձայն N 1 հավելվածի, նույն չափով ավելացնելով «Հայաստանի  Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծախսերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 07.11.01 N 1082)

2. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծախսերը պակասեցնել 497,838.2 հազար դրամով` համաձայն N 2 հավելվածի, նույն չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածով նախատեսված ծախսերը` համաձայն N 4 հավելվածի:

(2-րդ կետը խմբ. 07.11.01 N 1082)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 28-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 28-ի N 151 որոշման

(հավելվածը փոփ. 07.11.01 N 1083)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 28-ի N 151 որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 28-ի N 151 որոշման

(հավելվածը փոփ. 07.11.01 N 1083)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 28-ի N 151 որոշման