Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի, 2020 թվական N 246-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 7-ի N 1195-Ա, N 1196-Ա, N 1200-Ա, N 1202-Ա և N 1204-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 11-12-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Լարիսա Տոնոյան», Արմավիրի մարզ, գ․ Լեռնագոգ (ՀՎՀՀ 49552904)․
2) Ա/Ձ «Օնիկ Գալստյան», Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Մեղրի Քաջարան մայրուղի (ՀՎՀՀ 78668894)․
3) Ա/Ձ «Նարեկ Սարգսյան», Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Խորենացի 3 ՀՎՀՀ 40565722).
4) Ա/Ձ «Իվետա Բաղդասարյան», Արագածոտնի մարզ գ.Նոր Եդեսիա (ՀՎՀՀ 54655661)․
5) «Անգեղաձոր» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան Իսրաելյան 6/ա (ՀՎՀՀ 09809054)․
6) Ա/Ձ «Վարդան Խաչատրյան», Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Չարենցի 9/1 ՀՎՀՀ 43105861)․
7) Ա/Ձ «Ռազմիկ Մանուչարյան», Տավուշի մարզ, ք. Իջևան, Բլբուլյան 31 (ՀՎՀՀ 70907949):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|