11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1486-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրին ներկայացվող պահանջները և դրա հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 307-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) N 1 հավելվածի ձևում «ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվի համարը՝ 900013150025» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվի համարը՝ 900013150025» բառերով.
3) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
բ. 9-րդ և 12-րդ կետերում «Ճանապարհային ոստիկանության համապատասխան արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով,
գ. 13-րդ կետում «արտաբյուջետային հաշվից» բառերը փոխարինել «պետական բյուջեի գանձապետական միասնական հաշվից» բառերով,
դ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Սույն կարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: