ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2020 թվականի N 1363-Ա
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ իրականացնելու ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել համատեղ գործող «Սուսանգ Ինջինիրինգ Կո» և «Կորեա Կոնսալթնս ինթերնեյշնլ Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (Կորեայի Հանրապետություն) Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա, նոր կամրջի կառուցման բաղադրիչի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեությունը՝ քաղաքաշինության բնագավառում:
2. Սահմանել, որ սույն որոշումը գործում է մինչև ծրագրի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Սուսանգ Ինջինիրինգ Կո» ՍՊԸ և «Կորեա Կոնսալթնս ինթերնեյշնլ Կո» ՍՊԸ» համատեղ ձեռնարկության միջև կնքված տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 21 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|