Գլխավոր տեղեկություն
Համար
N 621-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2020 թվականի N 621-Ա

 

«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 32,133,333 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07620452) 2020 թվականի հուլիսի 15‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 32,133,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 10-ի N 621-Ա

որոշման

 

«ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող ուսումնական մասնաշենքում 148.9 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման արդյունքում էլեկտրաէներգիայի խնայողության ապահովում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

 Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե9)

Գերմանիայի «ԱՄՐՈ» կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Հերիշրիդ79737, Սալփեթերերվեգ 22)

Գերմանիայի «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպություն (Գերմանիայի Դաշնություն, Բադ Հոբերգ61350, Ֆրիդբերգերշտրասսե 101)

Հոլանդիայի «Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպություն (Հոլանդիա, Նունսպեեթ 8071, Սպորլաան 1ա)

Հոլանդիայի «Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամ (Հոլանդիա, Նիյմեգեն6511, Այլբրախշտրատ8)

Անհատ քաղաքացիներ

4.

Ծրագրի կատարողը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ ք. Երևան, Աշտարակի խճուղի, Հույսի Ավան թաղամաս)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ ք. Երևան, Աշտարակի խճուղի, Հույսի Ավան թաղամաս` էներգետիկ բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

32 133 333 (երեսուներկու միլիոն մեկ հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հիմնադրամի շահառուներ, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին պատկանող ուսումնական մասնաշենքում 148.9 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման և ցանկապատման և թվով 2 հատ տեսախցիկների տեղադրման աշխատանքների արժեքը կազմում է 32 133 333 (երեսուներկու միլիոն մեկ հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ.

ժամկետը՝ 02.10.2020 թ․ մինչև 01.11.2020 թ.:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և «Ֆրիներջի» ՍՊԸ-ի միջև կնքվել է աշխատանքների կատարման պայմանագիր, որի արժեքը կազմում է 32 133 333 (երեսուներկու միլիոն մեկ հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չունենք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան