Գլխավոր տեղեկություն
Համար
N 1379-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 2020 թվականի N 1379-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության անվամբ հաշվառված 16․350․000 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով «TOYOTA LC 150 2.7 GAS» («ՏՈՅՈՏԱ») մակնիշի, 06 T 001 AM պետական համարանիշի (թողարկման տարեթիվը` 2012 թվական, նույնացման համարը՝ JTEBX3FJ40K072504) (այսուհետ՝ գույք) տրանսպորտային միջոցը որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն։

2. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետում նշված տրանսպորտային միջոցն ամրացվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմին:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 25

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան