Գլխավոր տեղեկություն
Համար
N 542-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2020 թվականի N 542-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 64,107,230 դրամ արժողությամբ «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանելով, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01559706) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02505322) հետ 2020 թվականի հուլիսի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատպագրական, տպագրական, ինչպես նաև գրքերի, դասագրքերի ու այլ տպագրական նյութերի հրատարակման ծառայությունների մատուցում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2020 թվականի հուլիսի 10-ին կնքված` N 086/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` N 2547587 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի հունիսի 16-ին կնքված` N 10738080 (բաժանորդ N 151751) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 85,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Կոմպյուտեր Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02508699) հետ 2020 թվականի հուլիսի 1-ին կնքված` N 1/1-20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ծրագրային հարցաշարերի բազմացման և ծրագրային մասնակցության վկայագրերի տպագրության ծառայությունների մատուցում` 1,356,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Խաս-Խազ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01546394) հետ 2020 թվականի հուլիսի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում դպրոցական գրենական պիտույքների ձեռքբերում` 990,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 2705931 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

7) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված` N 4208833 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 85,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2014 թվականի օգոստոսի 20-ին կնքված` N 7053347 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 85,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 30-ին կնքված` N 147861 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 85,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2011 թվականի հունիսի 9-ին կնքված` N 1564770 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01551651) հետ 2018 թվականի հունվարի 19-ին կնքված` N 19894829 (բաժանորդ N 8063190) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. սեպտեմբերի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 7-ի N 542-Ա

որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Սեպտեմբեր, 2020 – Սեպտեմբեր, 2021

 

1

Ծրագրի նպատակները

Համաձայն ՀՀ Կառավարության 2017 թվականի գործունեության գերակա խնդիրների 105-րդ կետի պահանջի, ՀՀ ԿԳ նախարարի 2017 թվականի օգոստոսի 31-ի թիվ 991-Ա/2 հրամանի, ինչպես նաև 18.04.2017 թ. ՀՀ ԿԳՆ -ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի, 01.08.2020 թ. ՀՀ ԿԳՄՍ-ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի միջև կնքված հուշագրերի (փաստաթղթերի պատճենները կցված են)`
Իրականացնել.
1) Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ «Տեխնոլոգիա» առարկայի հաստատված ծրագիրը սեպտեմբեր, 2020 – սեպտեմբեր, 2021 ժամանակահատվածի համար՝ հանրապետության բոլոր դպրոցների բոլոր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարաններում:
2) Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ծրագիրը սեպտեմբեր, 2020 – սեպտեմբեր, 2021 ժամանակահատվածի համար՝ հանրապետության բոլոր դպրոցների մեկական 6-րդ և 7-րդ դասարաններում:
3) «Ձեռնարկատիրություն» առարկայի ծրագիրը սեպտեմբեր, 2020 – սեպտեմբեր, 2021 ժամանակահատվածի համար` հանրապետության 500 դպրոցների 10-րդ դասարաններում և 400 դպրոցների 11-րդ դասարաններում :
4) 7-րդ դասարանի «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ձեռնարկի ստեղծումը:
Ծրագրի մասնակիցներն են.
● Հանրապետության բոլոր դպրոցների` Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրի մեջ ներգրավված բոլոր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչները և աշակերտները:
● Հանրապետության բոլոր դպրոցների` փորձարկման ծրագրի մեջ ներգրավված բոլոր դպրոցների մեկական 6-րդ և 7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչները և աշակերտները:
● Հանրապետության 500 դպրոցների 10-րդ դասարաններում և 400 դպրոցների 11-րդ դասարաններում «Ձեռնարկատիրություն» առարկան պարապող ուսուցիչները և աշակերտները :
● Բիզնես ոլորտի կամավորները

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը:

3

Բարեգործ(ներ)ը

1. «Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպություն» ՀԿ
JA Worldwide
177 Milk Street, Suite 100
Boston, MA 02109
+617 315 8563
www.jaworldwide.org
jaww@ja.org

4

Ծրագրի կատարողը

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպություն
ՀՎՀՀ՝ 01559706
Իրավաբանական հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, 15 փողոց, 50 տուն
Գործունեության վայր` ք. Երևան, Առաջին Եկմալյան 6 /«Օրրան» կազմակերպության շենք/ Հեռ. 53-51-67

5

Ծրագրի իրականացման վայր(եր)ը, բնագավառը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցները Կրթության բնագավառ

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն` 64,107,230 ՀՀ դրամ

 7

Բարեգործություն ստացողը

● ՀՀ 10 մարզերը և Երևան քաղաքը:
● Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի մեջ ներգրավված` բոլոր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարանների շուրջ 117 400 աշակերտները և 7000 ուսուցիչները:
● Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի մեջ ներգրավված փորձարկվող 6-րդ և 7-րդ դասարանների շուրջ 60 000 աշակերտները և 2 000 ուսուցիչները:
● Հանրապետության 500 ավագ և միջնակարգ դպրոցների 500 ուսուցիչները և շուրջ 12 000 աշակերտները` 10-րդ դասարան:
● Հանրապետության 400 ավագ և միջնակարգ դպրոցների 400 ուսուցիչները և շուրջ 8000 աշակերտները՝11-րդ դասարան:

8

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի սկիզբը` 01-ը սեպտեմբերի, 2020 թ.
Ծրագրի ավարտը` 01-ը սեպտեմբեր, 2021 թ.

9

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը, ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը անդամակցում է «Միջազգային պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը: Այն ունի մարզային գրասենյակներ ՀՀ բոլոր մարզերում: Կազմակերպությունն ունի ավտոմեքենա`գրասենյակի տնօրինության կողմից մարզային և դպրոցական այցելություններն իրականացնելու համար: Ծրագրի դպրոցների աշխատանքները կհամակարգվեն կազմակերպության մարզային համակարգողների կողմից: Ծրագրի բոլոր դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկները արդեն իսկ երաշխավորված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի իրականացման համար նախատեսված հիմնական միջոցառումներն են.

Փուլ 1. Սեպտեմբեր – Նոյեմբեր, 2020
● Վերապատրաստման դասընթացների կազմակերպում ծրագրում ընդգրկված նոր դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 900 ուսուցիչ, արժեքը` 250000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում դասընթացներն իրականացնել հեռավար տարբերակով:
● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 891000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության կանոնները:
● 7-րդ դասարանի «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ուսուցչի ձեռնարկի, կրթական չափորոշիչների, ծրագրի ստեղծում, արժեքը՝ 500000 ՀՀ դրամ:
● Գրենական պիտույքներ, արժեքը` 135000 ՀՀ դրամ:
● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 4712370 ՀՀ դրամ:
Ընդհանուր գումարը` 6,488,370 ՀՀ դրամ

Փուլ 2. Դեկտեմբեր, 2020 – Փետրվար, 2021
● 7-րդ դասարանի «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ուսուցչի ձեռնարկի, կրթական չափորոշիչների, ծրագրի տպագրություն, արժեքը՝ 2,500,000 ՀՀ դրամ:
● «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացների կազմակերպում 7-րդ դասարանի բոլոր Տեխնոլոգիայի ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 2000 ուսուցիչ: Արժեքը` 17,652,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում դասընթացներն իրականացնել հեռավար տարբերակով:
● Վերապատրաստման վկայագրերի տպագրություն և հանձնում ուսուցիչներին (շուրջ 4000 օրինակ) արժեքը` 1, 200, 000 ՀՀ դրամ։
● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 891,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության կանոնները:
● Գրենական պիտույքներ, արժեքը` 135,000 ՀՀ դրամ:
● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 4,712,370 ՀՀ դրամ:
Ընդհանուր գումարը` 27,090,370 ՀՀ դրամ

Փուլ 3 Մարտ – Մայիս, 2021
● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 891,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության կանոնները:
● Տոնավաճառի կազմակերպում ձեռնարկատիրական կրթության աշակերտների և ուսուցիչների համար (շուրջ 300 աշակերտների և 40 ուսուցիչներ), արժեքը` 840,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում միջոցառումն իրականացնել հեռավար տարբերակով:
● Քննությունների կազմակերպում՝ Ձեռնարկատիրական կրթության ամառային ճամբարի լավագույն 50 աշակերտների ընտրության նպատակով, արժեքը` 300 000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում դասընթացներն իրականացնել հեռավար տարբերակով:
● Քննական թեստերի տպագրություն, արժեքը` 6,750 ՀՀ դրամ:
● Ծրագրի աշակերտների, ուսուցիչների հետ հանդիպումների կազմակերպման համար դահլիճի վարձակալում ՀԱՀ-ում, արժեքը` 120 000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում դասընթացներն իրականացնել հեռավար տարբերակով:
● Գրենական պիտույքների և պարագաների ձեռքբերում ճամբարի համար, արժեքը` 285,000 ՀՀ դրամ:
● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ) արժեքը` 4,712,370 ՀՀ դրամ:
Ընդհանուր գումարը` 7,155,120 ՀՀ դրամ

Փուլ 4. Հունիս – Օգոստոս, 2021
● Ամառային ճամբարի կազմակերպում ծրագրի 50 լավագույն աշակերտների և 5 ուսուցիչների համար, արժեքը` 3,155,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում միջոցառումն իրականացնել հեռավար տարբերակով:
● Ծրագրի գնահատման հարցաշարերի տպագրություն, արժեքը` 150 000 ՀՀ դրամ:
● 10-րդ, 11-րդ դասարանի «Ձեռնարկատիրական կրթություն» ուսուցչի ձեռնարկի տպագրություն, արժեքը՝ 2,500,000 ՀՀ դրամ:
● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 891,000 ՀՀ դրամ:
● Գրենական պիտույքների և պարագաների ձեռքբերում ճամբարի համար, արժեքը` 135000 ՀՀ դրամ
● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ) արժեքը` 4,712,370 ՀՀ դրամ
Ընդհանուր գումարը` 11,543,370 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 52,277,230 (հիսուներկու միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ:

Ծրագրի կազմակերպչական ծախսեր` 11,830,000 ՀՀ դրամ

Ընդհանուր ծրագրի բյուջեն՝ 64,107,230 ՀՀ դրամ

10

Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

1. Հեռախոս. Կապի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր »19894829 -720,000 ՀՀ դրամ
2. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր»4208833- 85000 AMD
3. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր»1564770-80000 AMD
4. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր»2547587-50000 AMD
5. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր»2705931-80000 AMD
6. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր»10738080-85,000 AMD
7. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր»7053347-85,000 AMD
8. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր»147861-85,000 AMD
9 Տարեկան ֆինանսական աուդիտի իրականացում – 960,000 AMD
10. 50 լավագույն աշակերտների համար ամառային ճամբարի կազմակերպում – 2,475,000 AMD և տրանսպորտային ծախսեր – 930000 AMD, Ընդհանուր` 3405000 AMD
11. Դպրոցական գրենական պիտույքների ձեռքբերում – 990,000 AMD
12. Մարզային այցելությունների համար բենզինի ձեռքբերում – 1,500,000 AMD
13. Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրություն – 5,000,000 AMD
14. Ծրագրային հարցաշարերի բազմացում, սերտիֆիկատի տպագրում – 1,356,750 AMD
15. Տրանսպորտային ծառայություն ուսուցիչների վերապատրաստում համար – 12,200,000 AMD
16. Ուսուցիչների վերապատրաստում (պայմանագիր տրեյնեռի) – 2,352,000 AMD
17. Մեքենայի տեխնիկական սպասարկում – 100,000 AMD
18 Մարզային համակարգողների տրասպորտային փոխադրումներ – 3,564,000 AMD
19. Լսարանի և սարքավորումների վարձակալություն – 120,000 AMD
20. Տոնավաճառի կազմակերպում տրանսպորտային և վարձակալություն ծախսեր – 840,000 AMD
21. Դեղորայքի ձեռքբերում ամառային ճամբարի մասնակիցների համար – 50,000 AMD
22. Վերապատրաստումների ընդմիջումների ծախս (սուրճ, ճաշ) – 3,050,000 AMD
23. Վճարումներ համապատասխան մասնագետներին – 19,349,480 AMD
Ընդամենը՝ 56,107,230 AMD

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

● Բենզինի ձեռք բերում- 1,500, 000 դրամ
● հեռախոս` - 720,000 դրամ 
● ինտերնետ – 550,000 դրամ 
● ֆինանսականն աուդիտ- 960,000 դրամ
● մեքենայի տեխնիկական սպասարկում-100,000 դրամ
● աշխատավարձ ադմինիստրատիվ աշխատողներին-8,000,000 դրամ
Ընդամենը 11,830,000, AMD

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ՀՀԿԳՄՍ)
2. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
3. ՀՀ Կենտրոնական բանկ
4. Երևանի քաղաքապետարան
5. ՀՀ մարզպետարաններ
6. Տեղական ինքնակառավարման մարմիններ
7. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք ծրագրեր են իրականացում կրթության ոլորտում
8. Գործարար ընկերություններ, ԶԼՄ-ներ

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

● ՀՀ Կառավարություն 2003 թ. հունվարի 16 N66-Մ որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:
● Հաշվետվությունների ներկայացում ՀՀ ԿԳՄՍ-ին նախարարություն
● Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացում ծրագրի ֆինանսավորողին
● Ամսական հաշվետվություններ ՀՀ ֆինանսների նախարարությանը
● Ֆինանսական աուդիտի իրականացում

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան