Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-195
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2001-01.01.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.04/20(152) Հոդ.498
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքով հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում:

Սույն հոդվածում նշված` 070110, 100190100 և 100300100 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում և գանձվում, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Ծածկագիր

Ապրանքի համառոտ անվանումը

01 Կենդանի կենդանիներ
040811800 Ձվի փոշի
070110 Կարտոֆիլի սերմացու
100190100 Սպելտա ցանքի համար
100300100 Սերմացու գարի
1005 Եգիպտացորեն
1107 Ածիկ
1108 Ինուլին
12 Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր` տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ`
120600 արևածաղկի սերմ
1301 Դոճխեժ` բնական չմաքրած. բնական բուսախեժեր, խեժեր. սոսնձախեժեր և բևեկնախեժահյութ (օրինակ` բալասաններ)
151530100 Գերչակի յուղ
17 03 Մաթ
18 01 Կակաո` հատիկավոր, աղացած, չոր կամ բովված
2102 Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ մանրէներ (բացի ապրանքային 3002 դիրքի պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ
23 Սննդային արդյունաբերության մնացորդներ և թափոններ. պատրաստի կերեր կենդանիների համար, բացառությամբ`
230910 շների կամ կատուների կեր` մանրածախ առևտրի համար, բաժնեծրարված
2401 Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ
250100100 Ծովի ջուր և աղային լուծույթներ
250100510 Այլ կերակրի աղեր (ներառյալ` սեղանի և բնափոխված) և մաքուր նատրիումի քլորիդ, ջրի մեջ լուծված կամ չլուծված, ինչպես նաև մասնիկների կպչունությանը խոչընդոտող (չոր աղերի սորունությունը և հեղուկ աղերի հոսունությունը ապահովող) հավելումներով` բնափոխված կամ արդյունաբերական նպատակների համար (ներառյալ` մաքրումը), բացի պահածոյացումից և մարդկանց համար սննդամթերքի և կենդանիների համար կերերի պատրաստումից
250300 Ծծումբ բոլոր տեսակների (բացի սուբլիմացված ծծումբից), նստվածքային կամ կոլոիդային
250510 Ավազ սիլիկատային և ավազ կվարցային
250830 Հրակայուն կավ
2509000 Քիմիական կավիճ
251110000 Բարիումի սուլֆատ` բնական (բարիտ)
2512 Ինֆուզորային հողեր (լեռնալյուր). սիլիկային (օրինակ` կիզելգուր, տրեպել և դիատոմիտ) և համանման սիլիկային հողեր, կալցինացված կամ չկալցինացված, տեսակարար կշռով 1 կամ պակաս
251910 Մագնիումի կարբոնատ` բնական (մագնեզիտ)
251990100 Մագնիումի օքսիդներ, բացի կալցինացված բնական մագնիումի կարբոնատից
2520 Գիպս. անհիդրիդ. գիպսի լսնակուճ (իրենից ներկայացնում է կալցինացված գիպս կամ կալցիումի սուլֆատ), չներկված կամ ներկված, ոչ մեծ քանակությամբ արագացուցիչներ կամ դանդաղացուցիչներ պարունակող կամ չպարունակող
252890000 Այլ (ոչ նատրիումի) բորատներ` բնական և դրանց խտահանքերը, բացի բնական աղալուծույթներից ստացված բորատներից. բնական բորաթթու` չոր նյութի հաշվարկով H33-ի 85%-ից ոչ ավելի պարունակությամբ
26 Հանքաքար, մոխիր, խարամ
270720900 Տոլուոլ, այլ` որպես վառելանյութ չօգտագործվող
271000260 Ավիացիոն բենզին
271000510 Ավիավառելիք ՏՍ-1
271000820 Ավիայուղ ՄՍ-8Պ
271121 Բնական գազ
271220 Պարաֆին
271290 Ցերեզին
2716 Էլեկտրաէներգիա
28 Քիմիական և հարակից ճյուղային արդյունաբերության արտադրանք
29 Օրգանական քիմիական միացություններ
3001 Գեղձեր և այլ օրգաններ` նախատեսված օրգանաբուժության համար, չորացված, փոշիացված կամ չփոշիացված. օրգանաբուժության համար նախատեսված` գեղձերի և այլ օրգանների կամ դրանց գեղձազատուկների խտահյութեր. հեպարին և նրա աղերը. մարդկային և կենդանական ծագման այլ նյութեր` նախատեսված բուժական կամ կանխարգելային նպատակների համար
3002 Մարդկային արյուն. կենդանական արյուն` պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար.  վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում` ստացված բիոտեխնիկական ճանապարհով. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր
3006 Վիրաբուժական, մանրէազերծ, աղելար, համանման մանրէազերծ նյութեր` կարեր դնելու համար, և մանրէազերծ հարակցային գործվածքներ` վերքերի վիրաբուժական փակման համար, մանրէազերծ լամինարիաներ և մանրէազերծ վիրախծուծներ լամինարիայից, վիրաբուժական մանրէազերծ կլանող կամ արյունը կանգնեցնող ստոմատոլոգիական միջոցներ, կոնտրաստային պատրաստուկներ` ռենտգենոգրաֆիական հետազոտությունների համար, և ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներարկելու համար, հատկապես չխառնուրդված նյութեր բաժնեվորված ձևերով կամ նյութեր` բաղկացած երկու կամ ավելի բաղադրամասերից` խառնուրդված նմանօրինակ օգտագործման համար, ազդանյութեր` արյան խումբը որոշելու համար, ատամի ցեմենտ և այլ նյութեր` ատամները պլոմբելու համար. պլոմբային նյութեր` ատամների պինդ հյուսվածքները վերականգնելու համար, սանիտարական պայուսակներ և հավաքածուներ` առաջին օգնություն ցույց տալու համար, և քիմիական կոնտրացեպտիվային միջոցներ` պատրաստված հորմոնների կամ սպերմիցիդների հիմքով
31 Պարարտանյութեր
3202 Դաբաղային օրգանական նյութեր` սինթետիկ. դաբաղային անօրգանական նյութեր. դաբաղման պատրաստուկներ, որոնք պարունակում են կամ չեն պարունակում դաբաղման բնական նյութեր. ֆերմենտային պատրաստուկներ` նախնական դաբաղման համար
320300900 Կենդանական ծագման ներկանյութեր և պատրաստուկներ` դրանց հիմքով
320416000 Քիմիապես ակտիվ ներկիչներ և պատրաստուկներ` դրանց հիմքով
320642 Բարիտասպիտակ և այլ գունանյութեր ու պատրաստուկներ` ցինկի սուլֆիդի հիմքի վրա
320650000 Լյումինաֆորներ
321410100 Ապակու և այգեգործական մածիկներ, ձյութացեմենտներ, բաղադրություններ խտման համար և այլ մածիկներ
330210 Սննդի արդյունաբերության կամ ըմպելիքների արտադրության համար օգտագործվող հոտավետ նյութեր և խառնուրդներ
330290900 3302 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված հոտավետ նյութեր և խառնուրդներ
340213000 Ոչ իոնոգեն մակերևութաակտիվ օրգանական նյութեր
35 Սպիտակուցային նյութեր. բարեփոխված օսլաներ. սոսինձներ. ֆերմենտներ, բացառությամբ`
3505 դեքստրիններ և այլ վերափոխված օսլաներ (օրինակ` օսլաներ` նախապես ժելատինացված կամ էսթերացված (վերածված բարդ եթերի). սոսինձներ` ստացված օսլաների, դեքստրինների կամ բարեփոխված այլ օսլաների հիմքի վրա
3506 պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր` այլ տեղում չնշված. մթերքներ` պիտանի որպես սոսինձներ կամ սոսնձանյութ օգտագործելու համար, բաժնեծրարված մանրածախ առևտրի համար, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր` մաքուր զանգվածով 1 կգ-ից ոչ ավելի
360100 Վառոդ
360200 Պայթուցիկ այլ պատրաստի նյութեր
360300 Բիկֆորդյան քուղեր. ճայթեցնող քուղեր. հարվածող կամ ճայթեցնող հրապատիճներ. բռնկիչներ. էլեկտրաճայթիչներ
360490 Ազդանշանային և անձրևային հրթիռներ, հակամառախուղային ազդանշաններ և այլ հրատեխնիկական ապրանքներ
370110100 Բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական նպատակների համար ռենտգենյան լուսանկարչական թիթեղիկներ և հարթ ժապավեններ, զգայունացրած, չլուսակայած, հարթ ժապավեններ` վայրկենական լուսանկարման համար` զգայունացրած, չլուսակայած, փաթեթավորված կամ չփաթեթավորված
370790300 Այլ երևակիչներ և սևեռակիչներ` լուսանկարչական նպատակների համար օգտագործվող, ներկայացված չափավոր բաժնեմասերով, մանրածախ առևտրի համար բաժնեծրարված կամ փաթեթավորված` օգտագործման համար պատրաստի վիճակում
38 Քիմիական այլ նյութեր, բացառությամբ`
3804 փայտի թաղանթանյութի պատրաստման ժամանակ մնացող մոխրաջուր` խտացված կամ չխտացված, շաքարազերծված կամ չշաքարազերծված կամ քիմիական եղանակով մշակված կամ չմշակված, ներառյալ` լիգնինի սուլֆոնատները, բացի 3803 ապրանքային դիրքի թալիումի յուղից
3816 հրակայուն ցեմենտներ, շինարարական շաղախներ, բետոններ և համանման բաղադրություններ, բացի 3801 ապրանքային դիրքի ապրանքներից
3819 հիդրավլիկ արգելակային հեղուկներ և այլ պատրաստի հեղուկներ` հիդրավլիկ փոխանցիչների համար, որոնք պարունակում են կամ չեն պարունակում 70 զանգվ.% բիտումային հանքանյութերից ստացված նավթեր կամ նավթամթերքներ
3820 հակասառիչ բաղադրություններ և հակասառցապատ հեղուկներ
3901 Էթիլենի պոլիմերներ` սկզբնական ձևերով
3902 Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ` սկզբնական ձևերով
3903 Ստիրոլի պոլիմերներ` սկզբնական ձևերով
3904 Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների պոլիմերներ` սկզբնական ձևերով
3905 Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ` սկզբնական ձևերով, վինիլի այլ պոլիմերներ` սկզբնական ձևերով
3906 Ակրիլային պոլիմերներ` սկզբնական ձևերով
3907 Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ և էպօքսիդային խեժեր` սկզբնական ձևերով, պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ և այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձևերով
3908 Պոլիամիդներ` սկզբնական ձևերով
3909 Ամինախեժեր, ֆենոլային խեժեր և պոլիուրեթաններ սկզբնական ձևերով
3910 Սիլիկոններ` սկզբնական ձևերով
3911 Նավթային խեժեր, կումարոն-ինդենային խեժեր, պոլիտերպեններ, պոլիսուլֆիդներ, պոլիսուլֆոններ և այլ արգասիքներ` սկզբնական ձևերով, նշված սույն խմբի 3-րդ ծանոթությունում, այլ տեղում չնշված
3912 Թաղանթանյութ և դրա քիմիական ածանցյալները սկզբնական ձևերով, այլ տեղում չնշված 
3913 Բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) և բնական բարեփոխված  պոլիմերներ (օրինակ` պնդացած պրոտեիններ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ)` սկզբնական ձևերով, այլ տեղում չնշված
3914 Իոնափոխանակային խեժեր` ստացված ապրանքային 3901-3913 դիրքերում նշված պոլիմերների հիմքով` սկզբնական ձևերով
3915 Պլաստմասսաների մնացուկներ, կտորտանք և ջարդոն
391710 Արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար)` պնդացած պրոտեիններից կամ թաղանթանյութերից
391910150 Պոլիմերային նյութերից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ, ժապավեններ, շերտեր և այլ հարթ ձևեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով` պոլիպրոպիլենից
391910900 Խտացման նյութերից կամ պոլիմերացման նյութերից վերախմբավորմամբ` քիմիապես բարեփոխված կամ չբարեփոխված այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ, ժապավեններ, շերտեր և այլ հարթ ձևեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով` 20 սմ-ից ոչ ավելի լայնքով
392020210 Էթիլենի պոլիմերներից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ
392020290 Պրոպիլենի պոլիմերներից այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ
392061000 Պոլիկարբոնատներից այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ
392071190 Վերականգնված թաղանթանյութից թերթեր, թաղանթներ կամ շերտեր, կծկված կամ չկծկված, 0,75 մմ-ից պակաս հաստությամբ, տպագրական նկարով
392190300 Ֆենոլային խեժերից սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (ժապավեններ)
392190410 Ամինային խեժերից բարձր ճնշման շերտավոր, մեկ կամ երկու կողմից գեղազարդված մակերեսով սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն)
392190900 Պլաստմասսայից այլ սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր` 392190 ենթադիրքի այլ ծածկագրերում չնշված
4001 Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով
4002 Սինթետիկ կաուչուկ և յուղերից ստացված ֆակտիս` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով. 4001 ապրանքային դիրքի նյութերի խառնուրդներ տվյալ ապրանքային դիրքի ցանկացած նյութի հետ` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով
4003 Վերականգնված կաուչուկ (ապավուլկանացված կաուչուկ)` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով
4005 Չվուլկանացված ռետինային խառնուրդ` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով
4006 Այլ ձևեր (օրինակ` կաղապարամատեր, խողովակներ և ձևավոր պրոֆիլներ) և ապրանքներ (օրինակ` սկավառակներ և օղակներ) չվուլկանացված ռետինից
4007 Վուլկանացված ռետինե թելեր և կորդ
4008 Վուլկանացված ռետինե սալիկներ, թերթեր, շերտեր (կամ ժապավեններ) և ձևավոր պրոֆիլներ, բացի կարծր ռետինից
4009 Խողովակներ, ճկափողեր և ճկախողովակներ` վուլկանացված ռետինից (բացի կարծր ռետինից), առանց կցամասերի և կցամասերով (օրինակ` միացումներ, ծնկաձև խողովակիկներ, կցաշուրթեր)
4010 Փոխակրիչ ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք փոկերի համար) վուլկանացված ռետինից
401130100 Օդաճնշական դողեր` քաղաքացիական ավիացիայի համար
4014 Հիգիենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ` ծծակներ) վուլկանացրած ռետինից` բացի կարծր ռետինից, կարծր ռետինից  կցամասերով կամ առանց դրանց
401511 Վիրահատական ձեռնոցներ` ռետինից
41 Կաշվե հումք և կաշի
4301 Մուշտակամորթ հումք (ներառյալ` գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասերը կամ կտորտանքը` պիտանի մորթեղենի արտադրության համար)
4302 Դաբաղած կամ մշակված մուշտակամորթիներ (ներառյալ` գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասերը կամ կտորտանքը)` չհավաքված կամ հավաքված (առանց այլ նյութերով լրացնելու)
4403 Անտառանյութեր` չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված
4404 Փայտանյութ տակառագործական, ճեղքված գերաններ, ցցագերաններ և ցիցեր փայտից` սրված, բայց երկայնքով չսղոցված, տաշված անտառանյութեր, բայց չշրջատաշված, չկորացված և այլ կերպ չմշակված, ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման ապրանքների արտադրության համար օգտագործվող փայտանյութ` կեղևահանված, ռանդված և համանման
4406 Փայտակոճեր` երկաթուղային և տրամվայի գծերի համար
4407 Անտառանյութեր` երկայնակի սղոցված կամ ճեղքված, ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, բութակներով միացումներ ունեցող կամ առանց միացումների, 6 մմ-ից ավելի հաստությամբ
4408 Միաշերտ ֆաներայի թերթեր և նրբաշերտ` սոսնձված ֆաներայի համար (սոսնձված կամ չսոսնձված) և այլ փայտանյութ` երկայնակի սղոցված,  կտրատված մասերի կամ կեղևահանված, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկված, բութակով միացված կամ չմիացված, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ
4409 Սղոցանյութեր (ներառյալ` փայտասալիկային զոլակներն ու ծոփորները հատակների մանրահատակային ծածկապատման համար, չհավաքված) պրոֆիլավորված գծային տեսքով (կատարներով, փորակներով, ագուցներով, տաշած եզրերով, կիսակլոր մատնեքի ձևի միացումով, ձևավոր, կլորացված և այլն), ցանկացած եզրով կամ հարթությունով, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկված, բութակով միացված կամ չմիացված
441019500 Հարդարված մելամինային խեժով տոգորված թղթով փայտատաշեղային սալեր և փայտանյութից պատրաստված համանման սալեր
4801 Լրագրային թուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով
480540000 Այլ ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված
480570190 Այլ թուղթ և ստվարաթուղթ, 1 մ2 զանգվածով` 150 գ-ից ավելի, բայց 225 գ-ից պակաս` ծալքավորման համար
4810 Թուղթ և ստվարաթուղթ` մեկ կամ զույգ կողմերից ճենակավով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով կավճապատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի, առանց որևէ այլ պատվածքի, այդ թվում` ներկված, գեղազարդված մակերեսով կամ տպված պատկերներով, գլանափաթեթներով կամ թերթերով
481190100 Թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ և պաստառ թաղանթանյութի մանրաթելերից` չկտրատված տպագրած ձևեր
481200000 Քամիչ բլոկներ, սալեր և թիթեղներ` թղթազանգվածից
4813 Ծխախոտաթուղթ` կտրված կամ չկտրված` ըստ չափի կամ գրքույկների կամ խողովակների ձևով
482311110 10 սմ-ից ոչ ավելի լայնությամբ շերտեր` ծածկված չվուլկանացված բնական կամ սինթետիկ կաուչուկով, ինքնասոսնձվող մեկ կողմից
482340000 Սյունակավորված թուղթ` գրանցող սարքերի համար, գլանափաթեթներով, թերթերով կամ սկավառակներով
482390500 Ըստ չափի կամ ձևի պատրաստված թղթից կամ ստվարաթղթից այլ ապրանքներ
49 Տպագիր գրքեր, լրագրեր, վերարտադրանկարներ և պոլիգրաֆիական արդյունաբերության այլ ապրանքներ, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ
5002 Հումք-մետաքս (չոլորած)
5004 Մետաքսե թել (բացառությամբ մետաքսի մնացորդներից միաթել մանվածքի)` մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված
5005 Միաթել մանվածք (մետաքսի մնացորդներից)` մանրածախ առևտրի համար, չբաժնեծրարված
51 Բուրդ և բրդյա արտադրանք
52 Բամբակ
53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և կտորներ
54 Քիմիական թելեր, բացառությամբ`
5407 գործվածք` սինթետիկ համալիր թելից
5408 գործվածք` արհեստական համալիր թելից
55 Քիմիական շտապելե թելեր
56 Բամբակ, թաղիք, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ
5801 Գործվածքներ խավավոր թավաթելից, բացի 5802 կամ 5806 ապրանքային դիրքերում դասակարգվածներից
60 Տրիկոտաժ
6406 Կոշիկի մասեր
681290100 Քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված և 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված ասբեստային մշակված մանրաթել. խառնուրդներ` ասբեստի կամ ասբեստի և մագնեզիումի կարբոնատի հիմքով. ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից (օրինակ` թելեր, գործվածքներ, հագուստեղեն, գլխարկներ, կոշկեղեն, ներդիրներ), ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից
70 Ապակի և ապակուց պատրաստված ապրանքներ, բացառությամբ`
7004 ապակի` ձգովի կամ փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով
7005 ապակի` ջերմահղկված և ապակի` անթափանց կամ ողորկած մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով
7006 ապակի` 7003, 7004 կամ 7005 ապրանքային դիրքերի, ճկված, նիստավորված, շաղափված, արծնապատված, կամ մշակված այլ եղանակով, բայց շրջանակի մեջ չդրված կամ այլ նյութերի հետ չզուգակցված
700711100 չափով և ձևաչափով, վերգետնյա տրանսպորտում օգտագործման թույլատրվող անվտանգ ապակի, ներառյալ` ամրացված (կոփված) կամ բազմաշերտ ապակին
7009 ապակյա հայելիներ` շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ` հետին տեսանելիության հայելիները
7013 ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, զուգարանային և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա ապրանքներ` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից)
7016 բլոկներ` սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված. ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց հիմքի` խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար. ապակիներ` ապակենկարների համար, և համանման ապակիներ. բազմաբջջավոր կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների կամ այլ ձևերով
7018 ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակվող ապրանքներ, և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ` պատրաստված ապակուց, բացի բիժուտերիայից. ապակյա աչքեր, բացի պրոթեզից. արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիայից. ապակուց միկրոգնդիկներ 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով
71 Մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ. թանկարժեք իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ, բացառությամբ`
7101 մարգարիտ
7113 ոսկերչական իրեր և թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր
7114 ոսկե և արծաթե իրեր, թանկարժեք մետաղներից պատրաստված դրանց մասեր
7115 թանկարժեք մետաղներից պատրաստված այլ իրեր
7117 զարդեղեն (բիժուտերիա)
7118 դրամներ
72 Ոչ թանկարժեք մետաղներ և ապրանքներ այդ մետաղներից
73 Ապրանքներ սև մետաղներից, բացառությամբ`
730830 մետաղյա դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմքեր
7319 կարի ասեղներ, հյուսելու շյուղեր, բիզեր, հյուսելու հելուններ, դեկկերային ասեղներ և համանման ապրանքներ` ձեռքի աշխատանքի համար` սև մետաղներից. անգլիական և այլ քորոցներ` սև մետաղներից` այլ ապրանքային դիրքերում չնշված
7321 վառարաններ` ջեռուցման, ջեռուցման-եփման համար. վառարաններ` ուտելիք պատրաստելու համար (ներառյալ` կենտրոնական ջեռուցման ներկառուցված կաթսաներով), ճարպաջեռոցներ, տապակներ, հրածորաններ` սալերի համար, ջեռակներ` ուտելիք տաքացնելու համար և համանման ոչ էլեկտրական կենցաղային սարքավորումներ` սև մետաղներից
7322 ռադիատորներ` կենտրոնական ջեռուցման համար, ոչ էլեկտրական և դրանց մասերը սև մետաղներից. օդատաքացուցիչներ և բաշխիչ սարքավորումներ` տաք օդի մատուցման համար (ներառյալ` թարմ կամ կոնդիցիոնացված օդի մատուցման սարքերը) ոչ էլեկտրական, ներկառուցված օդափոխիչներով, կամ օդափուքերը շարժիչից ձգվող  հաղորդակով և դրանց մասերը, սև մետաղներից
7323 ճաշի պարագաներ, խոհանոցային և կենցաղային կարիքների համար այլ ապրանքներ և դրանց մասերը, սև մետաղներից. մետաղյա «բուրդ». ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու և ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրանք` սև մետաղներից
7324 սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը` սև մետաղներից
7325 ձուլված ապրանքներ` այլ սև մետաղներից
7326 այլ ապրանքներ` սև մետաղներից
74 Պղինձ և ապրանքներ պղնձից, բացառությամբ`
7417 կենցաղային սարքեր` սնունդ պատրաստելու և տաքացնելու համար` ոչ էլեկտրական և դրանց պղնձյա մասերը
7418 ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար, և դրանց մասերը` պղնձից. Ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` պղնձից. սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասերը` պղնձից
7419 պղնձից այլ արտադրատեսակներ
75 Նիկել և ապրանքներ` նիկելից
76 Ալյումին և ապրանքներ` ալյումինից, բացառությամբ`
7610 ալյումինե մետաղակառուցվածքներ և դրանց մասեր, թիթեղներ, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և նմանատիպ արտադրանք ալյումինից` շինարարական մետաղական կառուցվածքներում օգտագործվող
7615 ճաշի, խոհանոցային կամ այլ ապրանքներ` կենցաղային կարիքների համար, և դրանց մասերը ալյումինից. ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման ապրանքներ` ալյումինից. սանիտարատեխնիկական սարքավորումներ և նրա մասերը` ալյումինից
7616 ալյումինե այլ արտադրատեսակներ
78 Կապար և ապրանքներ` կապարից
79 Ցինկ և ապրանքներ` ցինկից
80 Անագ և ապրանքներ` անագից
81 Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ` դրանցից
830140110 Գլանաձև կողպեքներ, նախատեսված շենքերի դռների վրա տեղադրելու համար
830140190 Այլ կողպեքներ` նախատեսված շենքերի դռների վրա տեղադրելու համար
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, բացառությամբ`
8415 կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար (ներառյալ` օդաորակիչներ, որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում)
8418 սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքում դասակարգված օդի որակավորման կայանքներից
845011 լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ, լրիվ ավտոմատացված
845012 լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ` ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով
845019 այլ լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ
հարմարանք ունեցող մեքենաները, 10 կգ-ից ոչ ավելի չոր սպիտակեղենի տարողությամբ
8469 գրամեքենաներ. հարմարանքներ տեքստերի մշակման համար
8470 հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկչի ֆունկցիաներով.
հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապրանքներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով. դրամարկղային ապարատներ

8472

8473

8476

8481

այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիկական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր թղթադրամներ տալու համար, մեքենաներ` մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ` բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար)
մասեր և պարագաներ (բացի կափարիչներից, պատյաններից և համանման արտադրանքներից)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար
առևտրի ավտոմատներ (օրինակ` փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ` դրամը մանրելու ավտոմատներ
ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, ցիստեռնների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ` ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրներ
841581100,
841582100,
841583100,
841590100
Քաղաքացիական ավիացիայի համար կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ` օդաորակավորիչներ (կոնդիցիոներներ), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում
841810100,
841830100,
841840100,
841861100,
841869100
Քաղաքացիական ավիացիայի համար սառնարաններ, սառցարաններ, այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի. ջերմային պոմպեր, բացի օդի որակավորման կայանքներից` նշված 8415 ապրանքային դիրքում
847330 Մասեր և պարագաներ` 8471 ապրանքային դիրքում նշված մեքենաների համար
8501 Էլեկտրական շարժիչներ և գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից)
8502 Էլեկտրագեներատորային կայանքներ և պտտվող էլեկտրական կերպափոխիչներ
8503 Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար
8504 Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր և դրոսելներ
8505 Էլեկտրամագնիսներ. հաստատուն մագնիսներ և արտադրատեսակներ` նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար. էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ և համանման հարմարանքներ` մշակվող արտադրանքի սևեռման համար. էլեկտրամագնիսային շղթայակցում, օղագոտիներ և արգելակներ. էլեկտրամագնիսային վերհան գլխիկներ

850710100,
850720100,
850730100,
850740100,
850780100,
850790100

Քաղաքացիական ավիացիայի համար կուտակիչներ (ակումուլյատորներ) և դրանց մասեր
8511 Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման և գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով. գեներատորներ (հաստատուն և փոփոխական հոսանքի) և այդ շարժիչներում օգտագործվող ապահովիչներ
8515 Մեքենաներ և ապարատներ` էլեկտրական (այդ թվում` գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային և ուրիշ զոդման պինդ զոդանյութով կամ եռակցման համար` անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ և ապարատներ` մետաղների կամ մետաղակարբիդների տաք փոշեպատման համար
851621 Ջերմակուտակիչ ռադիատորներ
851629 Այլ էլեկտրասարքեր` շենքերի ջեռուցման և բնահողի էլեկտրատաքացման համար
851680100 Քաղաքացիական ավիացիայի համար տաքացնող էլեկտրական դիմադրություններ
851810100,
851821100,
851822100,
851829100,
851830100,
851840100,
851850100
Քաղաքացիական ավիացիայի համար խոսափողեր և դրանց տակդիրներ, բարձրախոսներ` մոնտաժված կամ չմոնտաժված կորպուսների մեջ, գլխամասային հեռախոսներ, ականջակալներ, այդ թվում` զուգակցված խոսափողի/բարձրախոսի հետ, ձայնի հաճախականության էլեկտրական  ուժեղարարներ, էլեկտրական ուժեղարարներ, ձայնը ուժեղացնելու համար սարքեր
852090100 Քաղաքացիական ավիացիայի համար 852090 ենթադիրքին դասվող ապրանքներ
852110100 Քաղաքացիական ավիացիայի համար մագնիսային ժապավենի վրա  տեսագրության և տեսավերարտադրության ապարատուրա` զուգորդված կամ չզուգորդված տեսատյուներներով
852290100 Քաղաքացիական ավիացիայի համար բլոկներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միջև միացված կամ զուգակցված մասերից կամ բաղադրամասերից` 852090 ենթադիրքում ընդգրկված սարքավորումների համար
852510 Հաղորդող ապարատներ
852520100 Հեռագրային և հեռախոսային ռադիոապարատներ` քաղաքացիական ավիացիայի համար
8526 Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա և հեռաղեկավարման ռադիոապարատուրա
852790100 Ռադիոհեռախոսային և ռադիոհեռագրային կապի ընդունիչներ` քաղաքացիական ավիացիայի համար
852910100 Անտենաներ և անտենաների անդրադարձիչներ ամեն տեսակի. մասեր օգտագործվող այդ արտադրանքների հետ` քաղաքացիական ավիացիայի համար
852990100 Բլոկներ և ենթաբլոկներ` բաղկացած մեկ կամ ավելի մասերից կամ դետալներից, որոնք դասակարգված են 85261010, 85269111, 85269119 և 85269210 ստորաենթադիրքերում` քաղաքացիական ավիացիայի համար          
8530 Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, սարքավորումներ` անվտանգությունն ապահովելու, վերահսկողության կամ երթևեկությունը կարգավորելու համար երկաթուղային գծերում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանային հրապարակներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում (բացի 8608 ապրանքային դիրքում դասակարգված սարքավորումներից)
8531 Էլեկտրասարքավորումներ` ձայնային կամ լուսաազդանշանային (բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերում դասակարգվածներից)
8532 Հաստատուն, փոփոխական կամ սարքինացնող էլեկտրական կոնդենսատորներ
8533 Էլեկտրական դիմադրություններ, ներառյալ` ռեոստատներ և պոտենցիոմետրեր (բացի ջեռուցիչ տարրերից)
8534 Տպասխեմաներ
8535 Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանման կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքընդունիչներ, հոսանքահաններ և այլն)` 1000 Վ-ից ավելի լարման համար
8537 Պուլտեր, վահաններ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ և այլ հիմքեր` էլեկտրական ապարատների համար` սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքերում դասակարգված արտադրանքով` էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, որոնք ընդգրկում են իրենց մեջ 90 խմբում նշված սարքեր կամ հարմարանքներ և թվային ղեկավարման ապարատներ, բացառությամբ 8517 ապրանքային դիրքում դասակարգված կոմուտացիոն սարքերի
8538 Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535-8537 ապրանքային դիրքերում նշված ապարատուրայի համար, այլ  տեղում չնշված      
853910100 Հերմետիկ լամպեր լույսի ուղղորդումով` քաղաքացիական ավիացիայի համար
8541 Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ` լուսագալվանական տարրերը` որպես մոդուլ հավաքված կամ չհավաքված, մոնտաժված կամ չմոնտաժված վահանի վրա. լուսարձակող դիոդներ. հավաքված պյեզոէլեկտրական բյուրեղներ
8542 Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ
854389100 Թռիչքը բնութագրող մեծությունների գրանցիչներ` քաղաքացիական ավիացիայի համար
8545 Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ` լամպերի կամ մարտկոցների համար, և այլ իրեր` գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից` մետաղի հետ կամ առանց մետաղի, որոնք կիրառվում են էլեկտրատեխնիկայում
8546 Էլեկտրական մեկուսիչներ` ցանկացած նյութերից
8547 Մեկուսիչ ամրաններ` էլեկտրական մեքենաների, հարմարանքների կամ սարքավորումների համար, ամբողջովին պատրաստված մեկուսիչ նյութերից, չհաշված որոշ մետաղական կազմամասեր (օրինակ` պարուրակավոր կոթառներ), օգտագործվում են կաղապարման դեպքում բացառապես հավաքման նպատակով, բացի 8546 ապրանքային դիրքում նշված մեկուսիչներից. էլեկտրամեկուսիչ խողովակներ և միակցիչ դետալներ` ոչ թանկարժեք մետաղներից, երեսպատված մեկուսիչ նյութով
8548 Ջարդոն և թափոն առաջնային տարրերի, սկզբնական մարտկոցների և էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների). սպառված առաջնային տարրեր, սպառված սկզբնական մարտկոցներ և սպառված էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ). սարքավորումների և ապարատուրաների էլեկտրական մասեր` այլ տեղում չնշված
86 Լոկոմոտիվներ, տրամվայներ, վագոններ և այլ սարքավորումներ
8701 Տրակտորներ
870390100 Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ (տրոլեյբուսներ)
8704 Բեռնատարներ
8705 Ավտոմեքենաներ` հատուկ նշանակության, բացի ուղևորներ կամ բեռներ տեղափոխելու համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար մեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ մեքենաներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող մեքենաներ, ջրող-լվացող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)
8709 Տրանսպորտային բեռնատար միջոցներ` ինքնագնաց, չսարքավորված վերամբարձ և բեռնող հարմարանքներով, օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում և օդանավակայաններում` կարճ տարածություններում բեռների փոխադրման համար. երկաթուղային պաստառներում օգտագործվող քարշակներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր
8710 Տանկեր և մարտական այլ ինքնագնաց զրահամեքենաներ` սպառազինությամբ կամ առանց սպառազինության, դրանց մասերը կամ պարագաները
8713 Հաշմանդամների սայլակներ
8714 Հաշմանդամների սայլակների մասեր և սարքավորումներ
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և այլն
89 Նավեր, նավակներ, լողարկող այլ միջոցներ
9001 Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ. կաբելներ մանրաթելաօպտիկական, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից. թերթեր և թիթեղներ` բևեռացնող նյութից. ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները). պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի օպտիկական չմշակված ապակուց
9002 Ոսպնյակներ, պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից, հավաքված, որոնք հանդիսանում են գործիքների և սարքերի կամ պարագաների մասեր, բացի օպտիկական չմշակված ապակուց
9006 Լուսախցիկներ (բացի կինոխցիկներից). լուսաբռնկիչներ և լամպ-բռնկիչներ, բացի գազապարպման լամպերից` նշված 8539  ապրանքային դիրքում
9007 Կինոապարատներ և կինոպրոյեկտորներ` ձայնագրող կամ ձայնավերարտադրող սարքեր պարունակող կամ չպարունակող
9011 Բարդ օպտիկական մանրադիտակներ, ներառյալ` միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և  միկրոպրոյեկտման մանրադիտակներ
9012 Մանրադիտակներ, բացի օպտիկականից. դիֆրակցիոն ապարատներ
9013 Հեղուկ բյուրեղների հիմքի վրա աշխատող սարքեր, բացի այն արտադրանքներից, որոնք առավել ճշգրիտ նկարագրված են այլ ապրանքային դիրքերում. լազերներ, բացի լազերային դիոդներից. օպտիկական այլ սարքեր և գործիքներ` տվյալ խմբում այլ տեղում չնշված
9014 Կողմնացույցներ` ուղղություն որոշելու համար, նավագնացային f5v սարքեր և գործիքներ
9015 Սարքեր և գործիքներ տեղագրական (ներառյալ` լուսանկարչատարածաչափականներ), հիդրոգրական, օվկիանոսագրական, հիդրոլոգիական, օդերևութաբանական կամ երկրաֆիզիկական, բացի կողմնացույցներից. հեռաչափեր
9016 Կշեռքներ` 0,05 գ կամ ավելի զգայնությամբ, մանրակշռաքարերով կամ առանց դրանց
9017 Մեխանիկական չափման գործիքներ
9018 Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ` սցինտիգրաֆիկական ապարատներ), էլեկտրաբժշկական այլ  ապարատուրաներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար
9019 Ապարատուրաներ` մեխանոթերապիայի համար. մերսման ապարատուրաներ. մասնագիտական պիտանիության հոգեբանական թեսթերի ապարատուրաներ. ապարատուրաներ` օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի, արհեստական շնչառության կամ այլ թերապևտիկ ապարատուրաներ` խախտված շնչառությունը բուժելու համար
9020 Ապարատներ` շնչառական այլ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների
9021 Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ` հենակներ, վիրաբուժական գոտիներ, բանդաժներ. բեկակալներ և այլ հարմարանքներ` կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար թերզարգացած կամ կորցրած օրգանը
9022 Ապարատուրա` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա և գամմա ճառագայթների օգտագործման վրա, նախատեսված կամ չնախատեսված բժշկական վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ` ապարատներ ռենտգենագրական և ռադիոթերապևտիկ հետազոտությունների համար, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, հետազոտության և բուժման համար սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ
9023 Սարքեր, ապարատուրաներ և մոդելներ` նախատեսված ցուցադրական նպատակների համար (օրինակ` ուսուցման կամ ցուցադրման համար) և պիտանի չեն այլ օգտագործման համար
9024 Մեքենաներ և սարքավորումներ` նյութերի (օրինակ` մետաղների, փայտեղենի, մանածագործական նյութերի, թղթի, պլաստմասսաների) կարծրությունը, ամրությունը, ձգվածությունը և սեղմվածությունը, առաձգականությունը կամ այլ մեխանիկական հատկությունները  փորձարկելու համար
9025 Խտաչափեր և համանման սարքեր` գործող հեղուկների մեջ ընկղմվելիս. ջերմաչափեր, հրաչափեր, բարոմետրեր, հիդրոմետրեր, խոնավաջերմաչափեր, գրանցող սարքով կամ առանց գրանցման սարքի, այդ սարքերի ցանկացած համակցությունները
9026 Սարքեր կամ ապարատուրաներ` հեղուկների կամ գազերի ծախսման, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական բնութագծերի չափման և հսկողության համար (օրինակ` ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, ջերմաչափեր), բացի 9014, 9015, 9028 և 9032  ապրանքային դիրքերում նշված գործիքներից և ապարատուրաներից
9027 Սարքեր և ապարատուրաներ` ֆիզիկական կամ քիմիական անալիզների համար (օրինակ` բևեռաչափեր, բեկումաչափեր, սպեկտրաչափեր, գազա կամ ծխաանալիզատորներ). սարքեր և ապարատուրաներ` մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության և այլն չափելու և վերահսկելու համար. սարքեր և ապարատուրաներ` չափելու կամ վերահսկելու ջերմության, ձայնի կամ լույսի քանակությունը (ներառյալ` էքսպոնոմետրեր). միկրոտոմերներ
9028 Հաշվիչներ` գազի, հեղուկի, էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության, ներառյալ` ստուգարկիչներ
9029 Հաշվիչներ պտույտների թվի և արտադրանքի քանակության, սակաչափեր, քայլաչափեր և համանման սարքեր. արագաչափեր և պտուտաչափեր, բացի  9014 կամ 9015 ապրանքային դիրքերում նշվածներից. ստրոբոսկոպներ
9030 Օսցիլոսկոպներ, սպեկտրոմետրեր, այլ սարքեր և ապարատուրաներ`  էլեկտրական մեծությունները չափելու կամ հսկելու համար, բացի 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից. սարքեր և ապարատներ` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար
9031 Չափող կամ հսկող սարքեր, սարքավորումներ կամ մեքենաներ` տվյալ խմբում այլ տեղերում չնշված. պրոֆիլային պրոյեկտորներ
9032 Սարքավորումներ և ապարատուրաներ` ավտոմատ կարգավորման կամ ղեկավարման համար
9033 Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատուրաների համար
910400100 Սարքավորումների հարթակների վրա տեղակայվող ժամացույցներ և համանման ժամացույցներ` քաղաքացիական ավիացիայի համար
9108-9112,
9114
Ժամացույցների մասեր
92 Երաժշտական գործիքներ և դրանց բաղադրիչներ
93 Զենք և զինամթերք
940110100 Քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված առանց կաշվե պատվածքի կահույք` նստելու համար, օդային տրանսպորտային միջոցներում օգտագործվող տեսակի
9402 Բժշկական կահույք
940320100 Մետաղյա այլ կահույք` քաղաքացիական ավիացիայի համար
940510100 Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքեր` ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար
940560100 Լուսային ցուցիչներ, ցուցատախտակներ և համանման ապրանքներ` ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսաներից` քաղաքացիական ավիացիայի համար
940592100 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` քաղաքացիական ավիացիայի համար
940599100 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` ոչ թանկարժեք մետաղներից` քաղաքացիական ավիացիայի համար

 

ՀՈԴՎԱԾ 2.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
4 հուլիսի 2001 թ.
ՀՕ-195

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան