Basic information
Number
N 1107-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.08.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1036
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.07.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.07.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.08.2005
Effective date
25.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 1107-Ն

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի
N 765 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. 2005 թվականի հուլիսի 1-ից դադարեցնել «Տրանսպորտի վարկային ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ստեղծել լուծարման հանձնաժողով և երկամսյա ժամկետում ավարտել «Տրանսպորտի վարկային ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքները։

3. «Տրանսպորտի վարկային ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտավորությունների մարումից հետո գրասենյակի տնօրինության տակ առկա գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի և վարկային ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 255 որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 28
Երևան