Գլխավոր տեղեկություն
Համար
N 1388-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

20 օգոստոսի 2020 թվականի N 1388-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1545-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎԵԼՎԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1545-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-6-րդ կետերով.

       

«

4.

8712003000

Հարմարեցված հեծանիվներ՝ հեծանվային շեյրինգի համար

Հարմարեցված հեծանիվ 26 ԴՅՈՒՅՄ, Sհimaոօ Օuter 7 արագությամբ հեծանվային շեյրինգի համար: Բաղադրիչները ներառում են հարմարեցված ալյումինե խառնուրդի շրջանակ. Sհimaոօ frօոt v-աձև արգելակ, Sհimaոօ back v-աձև արգելակ, Keոda պինդ չիպային օդաճնշական անվադողեր, շղթայի ապահովիչ, արտոնագրված հակաառևանգման համակարգ, պտուտակներ և օղակներ:

կգ /հատ

14 000/400

Չինաստան

13 580 000

5.

8526100009

Gps- կողպեքներ հեծանիվների համար

GPS, Bluetօօtհ, BLE GPRS հեծանվի հակաառևանգման փական

կգ /հատ

900/500

Չինաստան

4 800 000

6.

8711601000

Էլեկտրական հեծանիվներ՝ սկուտեր շարժիչի հզորությամբ

Հարմարեցված ԷԼԵԿՏՐԱԿԱՆ հեծանիվ 10 ԴՅՈՒՅՄ, 250ՎԱՏՏ, 36V 10.4Aհ շարժական լիցքավորվող մարտկոցով հեծանվային շեյրինգի համար

կգ /հատ

19 600/ 400

Չինաստան

23 040 000

».

   

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «26 415 000» թիվը փոխարինել «67 835 000» թվով։

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. օգոստոսի 25

Երևան