ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2020 թվականի N 566-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 4,562,750 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական կարմիր խաչի ընկերության արձագանքը COVID-19-ին Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի և պարագաների մատակարարում՝ 502,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էքսիտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հուլիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 2,019,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. սեպտեմբերի 30-ի N 566-Ա որոշման |
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցություն երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի, հիմնական հիգիենայի պարագաների և պաշտպանիչ միջոցների հասանելիությունը խոցելի բնակչությանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
ԿԱՖ Ամերիկա հիմնադրամ՝ ԱՄՆ ք․ Ալեքսանդրիա, Ռեյնկերս փ․ 375։ հեռ․+12027932232 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ք․ Երևան, սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
4,562,750 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
250 սոցիալապես անապահով անձինք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
05․09.2020 թ. – 31.10․2020 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Պարենային միասնական զամբյուղի կազմում, պարենային զամբյուղների ձեռքբերում, սննդամթերքի, հիգիենիկ պարագաների և պաշտպանիչ միջոցների փաթեթների բաշխում շահառուներին: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական և պահպանման ծախսեր` 425,000 դրամ, որը ներառում է գործունեության կազմակերպման և մշտադիտարկման համար անհրաժեշտ վառելիքի և մեքենաների պահպանման ծախսեր՝ 225,000 դրամ և փաթեթների տեղափոխման ծախսեր՝ 200,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանի և զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Գերմանական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|