Basic information
Number
N 631-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.04.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.04.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.04.2020
Effective date
29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

23 ապրիլի 2020 թվականի N 631-Ա

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը և գյուղացիական տնտեսություններին աջակցելու ու գետերի վարարային ելքերի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2020 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածը՝

1) ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու.

2) գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով դրանք մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով մատակարարվող առաջին ջուրը հաշվառել և մատակարարել առանց հասույթ ձևավորելու:

2. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով և ջրամբարներից մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. ապրիլի 28

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation