Basic information
Number
N 629-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.04.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.04.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.04.2020
Effective date
29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

23 ապրիլի 2020 թվականի N 629-Ա

  

«ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՕՆՆԻՆԵՆ ՕՅ ԵՎ ԷՆՍՏՈ ՕՅ» (ՖԻՆԼԱՆԴԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2015 թվականի մայիսի 11-ի «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրով (այսուհետ՝ վարկային համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի մայիսի 11-ի ծրագրի համաձայնագրով (այսուհետ՝ ծրագրի համաձայնագիր), Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» (Consortium Onninen Oy with Ensto Oy) ընկերության միջև 2019 թվականի հունվարի 11-ի «Երևանում LED տիպի լուսավորության համակարգերի մատակարարում և տեղադրում» պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման կապալառու «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերությանը Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև 2019 թվականի հունվարի 11-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված լիցենզավորման ենթակա շինարարության իրականացման գործունեություն՝ տրանսպորտային, էներգետիկ և կապի ոլորտներում։

2. Սահմանել, որ սույն որոշումը գործում է մինչև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրով սահմանված աշխատանքների շրջանակներում «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության և «Համատեղ ձեռնարկություն «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտը։

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. ապրիլի 28

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation