Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2020-21.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
20.08.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի, 2020 թվական N 255-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը՝

1) «Բերլուկ» ՍՊԸ՝ թիվ 75ա միկրոավտոբուսային երթուղի՝ 1045Տ, 4957Տ, 2671Տ, 1928Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

2) «Սաքխաչ» ՍՊԸ՝ թիվ 58 ավտոբուսային երթուղի՝ 0647Տ, 4338Տ, 4328Տ, 4329Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,

3) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ թիվ 33 ավտոբուսային երթուղի՝ 4431Տ, 4578Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ։

2. Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2020 թվական: