Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-209
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.627
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հուլիսի 26-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետում «պետական հիմնարկ կամ իրավաբանական անձ» բառերը փոխարինել «կառույց» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «(մսուր-մանկապարտեզ, ընտանեկան մանկապարտեզ)» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը «լրացուցիչ կրթության» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8. Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորած մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի՝

 

ա) 3-րդ կետում «յոթ» բառը փոխարինել «վեց և կես» բառերով.

բ) 4-րդ կետի սկիզբը լրացնել «Պետական» բառով.

գ) 4-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանվում են օրենքով, իսկ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

 

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի՝

 

ա) «10 տարի» բառերը փոխարինել «11 տարի» բառերով.

բ) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) միջին դպրոց (4-9-րդ դասարաններ).».

գ) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ավագ դպրոց (10-11 դասարաններ).»:

 

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ձեռնարկությունների,» բառը:

 

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «սովորողների և» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ինչպես նաև ուսումնական կենտրոններում՝ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Պետական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:»:

 

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ կետը:

 

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «իրեն հատկացված» բառերը: 

 

Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 30. Ուսումնական հաստատության ստեղծումը

1. Ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:

2. Ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի (հիմնադիրների) կողմից դրա կանոնադրությունը հաստատելու և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:»:

 

Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածի վերնագրից հանել «Իրավաբանական անձ հանդիսացող» բառերը:

 

Հոդված 15. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետից և 4-րդ կետից հանել «ոչ պետական» բառերը:

 

Հոդված 16. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.»:

 

Հոդված 17. Օրենքի 37-րդ հոդվածի՝

 

ա) 1-ին ենթակետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.».

բ) 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ ենթակետ.

«15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների  վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.»:

 

Հոդված 18. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.»:

 

Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում «կառավարում է» բառերը փոխարինել «ղեկավարում է» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը

1. Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետևյալ պահանջների բավարարման դեպքում.

1) հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ.

2) լաբորատոր բազա և ուսումնական տարածք.

3) ուսումնամեթոդական ապահովում.

4) գրադարանային-տեղեկատվական համակարգ.

5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«4. Զեկուցագրի հիման վրա պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած որոշումն ուսումնական հաստատությունը կարող է բողոքարկել դատարան:»:

 

Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետը «վկայական» բառից հետո լրացնել «ատեստատ,» բառով:

 

Հոդված 23. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը:»:

 

Հոդված 24. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի, սուբսիդիայի, պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության վճարի և այլ ձևերով:»:

 

Հոդված 25. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 53. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում միջին մասնագիտական կրթության մասին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքներն ընդունելուց հետո:»:

 

Հոդված 26. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

 

«Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է միայն 2001 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:»:

 

Հոդված 27. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան 


Երևան
16 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-209