Basic information
Number
N 1082-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.08.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1014
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.07.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.07.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.08.2005
Effective date
29.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1082-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի գյուղական համայնքի պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.5 հեկտար այլ հողերը` համաձայն հավելվածի, փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել  սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1082-Ն որոշման


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր    Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Մ 1:10000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation