Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-199
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2001-01.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.582
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
31 հուլիսի 2001 թ.
ՀՕ-199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 

Կրթության զարգացման պետական ծրագիրը (2001-2005 թթ.) մշակվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն

 

Բ Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Բաժին 1. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
I. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
II. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Բաժին 2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Բաժին 3. ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժին 4. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Բաժին 5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Բաժին 6 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

I ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հայաստանում կրթությունն ունի բազմադարյան պատմություն և ավանդույթներ: Իր սկզբնավորման ժամանակներից հայ դպրոցը եղել է ժողովրդի քաղաքական ու ազգային գոյատևման պատվարը և առաջընթացի գրավականը:

Կրթության ներկա համակարգը հիմնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) կարճատև գոյության ընթացքում և զարգացել խորհրդային իշխանության (1920-1990) տարիներին:

Հայաստանում կրթությունն ավանդաբար բարձր վարկանիշ է ունեցել: Այսօր էլ պետական ու ազգային կարևորագույն խնդիր է համարվում կրթության համակարգի պահպանումը և զարգացումը, միջազգային ասպարեզում նրա մրցունակության ապահովումը:

Հանրապետության կրթության համակարգն ընդգրկում է`

- պետական կրթական չափորոշիչների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի համալիրը,

- այդ ծրագրերն իրականացնող տարբեր տիպի ուսումնական հաստատությունների ցանցը,

- կրթության կառավարման մարմինների, նրանց ենթակայության հիմնարկների և հաստատությունների համակարգը:

 

1. Կրթության համակարգի կառուցվածքը, ուսումնական հաստատությունների ցանցը եվ սովորողների համակազմը1

 

Հայաստանի կրթության համակարգը ներառում է կրթության բոլոր մակարդակները` նախադպրոցականից մինչև հետբուհական (հավելված 1) և գործառում է գլխավորապես բյուջետային նպատակային ֆինանսավորման շնորհիվ: Հանրապետությունում գործում են նաև ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնց գործառության կանոնակարգումը դրանք աստիճանաբար ներառում է կրթության միասնական համակարգ:

Նախադպրոցական կրթությունն իրականացվում է 3 տիպի հաստատություններում` մսուր (1,5-3 տարեկան երեխաների համար), մանկապարտեզ (3-6 տարեկանների համար), մսուր-մանկապարտեզ (միացյալ):

Նախադպրոցական կրթության ոլորտում գործում է 825 համայնքային և 19 գերատեսչական հաստատություն, որոնցում ընդգրկված է համապատասխանաբար 51905 և 996 երեխա:

Նախադպրոցական հիմնարկների թիվը 1991 թվականի համեմատությամբ (1283 հաստատություն) նվազել է 34,2%-ով: Զգալիորեն կրճատվել է նաև երեխաների ընդգրկվածությունը: 1991 թվականին նախադպրոցական հաստատություններ է հաճախել 143900 երեխա (տվյալ տարիքային համակազմի 39%-ը), 2000 թվականին մանկապարտեզներում ընդգրկված է 53200 երեխա (տվյալ տարիքային համակազմի 21%-ը). ընդգրկվածությունը նվազել է 18%-ով:

Գործում է նաև 21 ոչ պետական մանկապարտեզ:

Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 10 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.

- տարրական դպրոց (1-3-րդ դասարաններ),

- միջին դպրոց (4-8-րդ դասարաններ),

- ավագ դպրոց (9-10-րդ դասարաններ):

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը:

Կրթության համակարգում գործում է 1388 հանրակրթական դպրոց, որից 10-ը` տարրական, 150-ը` հիմնական (ութամյա) և 1228-ը` միջնակարգ: Ավագ դպրոցներից 115-ը ունեն վարժարանի կարգավիճակ: Հանրակրթական հաստատությունների թիվը 1991 թվականի համեմատությամբ (1326 դպրոց) աճել է 4,7 %-ով:

Պետական հանրակրթական դպրոցներում սովորում է շուրջ 560000 աշակերտ: Սովորողների թվաքանակը 1991 թվականի համեմատությամբ (583797 աշակերտ) նվազել է 4,2% -ով: Զգալի է հիմնական (ութամյա) կրթությունը չավարտած, այսինքն` ոչ հիմնական կրթությամբ երեխաների թիվը:

Բացի պետական դպրոցներից, հանրապետությունում լիցենզավորված է 34 ոչ պետական դպրոց, որոնցից գործում են 26-ը: Ոչ պետական դպրոցներում սովորողների թվաքանակը կազմում է շուրջ 2700:

Հատուկ ընդհանուր կրթությունն իրականացվում է գիշերօթիկ հաստատություններում` հանրակրթական և հատուկ ծրագրերով:

Համակարգում գործում է 51 պետական գիշերօթիկ հաստատություն, որոնցից 38-ը նախատեսված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, 5-ը` առանց ծնողական խնամքի մնացած և սոցիալապես անապահով ընտանիքների, 8-ը` օժտված երեխաների ուսուցմանն աջակցելու համար: Գիշերօթիկ հաստատություններում ընդգրկված է 11244 երեխա:

Գիշերօթիկ հաստատությունների թիվը 1991 թվականի համեմատությամբ (47 դպրոց) աճել է 8,5%-ով, դրանցում ընդգրկված երեխաների թվաքանակը (8500 սովորող)` 32,3%-ով: Գիշերօթիկ հաստատությունների սովորողների թվաքանակը տարեցտարի աճում է` ի հաշիվ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:

Ոչ պետական գիշերօթիկ հաստատություններ չկան:

Արտադպրոցական դաստիարակությունն իրականացնող համակարգը ներառում է մարզական, գեղագիտական, մանկապատանեկան և տեխնիկական ստեղծագործության դպրոցներ և կենտրոններ:

Կրթության համակարգում գործում է պետական և համայնքային 161 արտադպրոցական հաստատություն, որոնցում ընդգրկված է 55300 երեխա:

Արտադպրոցական հաստատությունների թիվը 1991 թվականի համեմատությամբ (224 հաստատություն) նվազել է 28,1%-ով, իսկ դրանցում ընդգրկվածների թվաքանակը (155000 երեխա)` մոտ 64,4%-ով:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում (ՄՏՈՒ)` հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա: Ուսուցման ժամկետը մինչև երեք տարի է:

Նախնական մասնագիտական կրթությունն իրականացվում է նաև միջնակարգ հանրակրթական դպրոցների ավագ դպրոցի արհեստագործական հոսքերում, որտեղ սովորում է 2373 աշակերտ:

Համակարգում գործում է 56 ՄՏՈՒ` 2121 սովորողով: Ընդհանուր առմամբ նախնական մասնագիտական կրթություն է ստանում 4494 սովորող` վճարովի և անվճար հիմունքներով:

ՄՏՈՒ-ների թիվը 1991 թվականի համեմատությամբ (93 հաստատություն) նվազել է 40%-ով, դրանցում ընդգրկվածների թվաքանակը (33000 սովորող)` 93,6%-ով:

Ոչ պետական ՄՏՈՒ-ներ չկան:

Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում (ՄՄՈՒՀ)` քոլեջներում և ուսումնարաններում:

ՄՄՈՒՀ-ներում ուսուցումն իրագործվում է հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքի վրա` ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման ձևով: Ուսուցման տևողությունը, կախված սովորողների հենքային կրթությունից և ընտրած մասնագիտությունից, 1 տարի 10 ամսից մինչև 4 տարի 10 ամիս է: Մասնագետներ են պատրաստվում 127 մասնագիտության գծով: Շրջանավարտներին շնորհվում է կրտսեր մասնագետի որակավորում:

Համակարգում գործում է 77 պետական ՄՄՈՒՀ (10 մասնաճյուղով), որոնցում ուսանում է 28048 սովորող, և 62 ոչ պետական ՄՄՈՒՀ:

ՄՄՈՒՀ-ների թիվը 1991 թվականի համեմատությամբ (68 հաստատություն) աճել է 13,2%-ով, իսկ ուսումնառուների թվաքանակը (40600)` նվազել է 31%-ով:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է եռաստիճան համակարգով` բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական ծրագրերով` պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններում, առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գործում են ասպիրանտուրա և դոկտորանտուրա:

Համակարգում գործում է 16 պետական (10 մասնաճյուղով) և 73 ոչ պետական բուհ: Պետական բուհերի թիվը 1991 թվականի համեմատությամբ (14 հաստատություն) աճել է 14,2%-ով:

Պետական բուհերում սովորում է (առկա և հեռակա ուսուցմամբ) 42525, ոչ պետական բուհերում` 19755 ուսանող: Պետական բուհերում սովորողների թվաքանակը 1991 թվականի համեմատությամբ (ուսուցման բոլոր ձևերով` առկա, հեռակա, երեկոյան` 66100 ուսանող) նվազել է 35,7%-ով: Պետական բուհերի ուսանողների շուրջ 40%-ը սովորում է անվճար հիմունքով:

Հանրապետության 9 բուհում գործում են ասպիրանտուրա և դոկտորանտուրա, իսկ 3 բուհում` մագիստրատուրա: Ընդհանուր առմամբ անվճար հիմունքով սովորում են 42 մագիստրանտ, 882 ասպիրանտ և 8 դոկտորանտ, վճարովի հիմունքով` 754 մագիստրանտ և 159 ասպիրանտ (հավելված 2):

 

2. Կրթության համակարգի կադրային ապահովվածությունը

 

Նախադպրոցական հիմնարկներում ընդգրկված է 6934 մանկավարժական աշխատող, այդ թվում` 4866 դաստիարակ, 844 տնօրեն: Նրանցից 92,6%-ն ունի մասնագիտական կրթություն, որից 34,2%-ը` բարձրագույն մանկավարժական:

Հանրակրթական դպրոցներում աշխատում է շուրջ 59600 մանկավարժ: Թեև ուսուցիչների թվաքանակը գերազանցում է նորմատիվային թիվը (պահանջվում է 42000 ուսուցիչ), սակայն նրանք ըստ տարածաշրջանների բաշխված են անհամաչափ և թերբեռնված են, որի հետևանքով առկա է մանկավարժական կադրերի պահանջ` ըստ առանձին տարածաշրջանների (հատկապես գյուղական շրջաններում):

Հանրապետությունում ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/10 է (հավելված 3), իսկ վարչական աշխատող-աշակերտ հարաբերակցությունը` 1/20, ինչը ցածր է ոչ միայն տնտեսապես զարգացած երկրների ցուցանիշներից, այլև աշխարհի (Եվրոպական համագործակցության երկրներում դրանք համապատասխանաբար կազմում են 1/17 և 1/25):

Բարձրագույն կրթություն ունի մանկավարժական կազմի 75,2%-ը (44800), թերի բարձրագույն կրթություն` 2,3%-ը (1400), միջին մասնագիտական կրթություն` 19,8%-ը (11.800), միջնակարգ ընդհանուր կրթություն` 2,7%-ը (1600): Ուսուցիչների շուրջ 20%-ը չունի մանկավարժական կրթություն (հավելված 4):

Մանկավարժներից 50900-ը (85%) կին են, 8700-ը` տղամարդ:

Ոչ պետական հանրակրթական դպրոցներում աշխատում է 664 մանկավարժ (մեծ մասը` համատեղությամբ):

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ոլորտում ընդգրկված է 2027 աշխատող, այդ թվում` արտադրական ուսուցման վարպետներ և մանկավարժներ (դասատուներ):

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներգրավված է շուրջ 5180 մանկավարժ, որոնց 70%-ը կին է:

Բուհական համակարգի պրոֆեսորադասախոսական կազմը ներառում է 5550 մարդ, որոնցից 736-ը պրոֆեսոր են, 1840-ը` դոցենտ: Գիտամանկավարժական կազմի 47,4%-ը կին է: Դասախոս-ուսանող հարաբերակցությունը 1/7 է: Պրոֆեսորադասախոսական համակազմը 1991 թվականի համեմատությամբ (5603 մարդ) նվազել է 1%-ով:

Ոչ պետական բուհերի դասախոսական կազմում ընդգրկված է 3651 մարդ:

Մանկավարժական և գիտամանկավարժական կազմի տարիքն ունի կայուն աճի միտում և համապատասխանաբար կազմում է 55 ու 60:

 

3. Կրթության համակարգի ֆինանսավորումը

 

Հայաստանի կրթության համակարգը հիմնականում ֆինանսավորվում է պետբյուջեից: 2000 թվականին կրթության ֆինանսավորումը կազմում է պետական բյուջեի (252.780.438,8 հազ. դրամ) շուրջ 11%-ը (27.279.447,8 հազ. դրամ), կամ, այլ չափանիշով, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդամենը 2%-ը: Համեմատության համար նշենք, որ 1991 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի 7,2%-ը: Բյուջեի կառուցվածքում կրթության ֆինանսավորումը տրված է ըստ մակարդակների (հավելված 5) և գործառնական դասակարգման (հավելված 6): Ֆինանսավորման ներհամակարգային բաշխումը խիստ անհամաչափ է:

1996 թվականից պետական նախադպրոցական հաստատությունները հանձնվել են տեղական ինքնակառավարման մարմիններին, և ներկայումս դրանց ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեներից:

Հանրապետության 204 դպրոց 2000 թվականի սեպտեմբերի 1-ից ֆինանսավորվում է ըստ աշակերտների թվաքանակի` ելնելով մեկ աշակերտի համար սահմանված չափից: 1991 թվականի համեմատությամբ ուսուցչի աշխատավարձը նվազել է մոտ 14 անգամ:

Հանրապետության մանկավարժական կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը կազմում է 12.752 դրամ` փոքր-ինչ գերազանցելով պետական բյուջեով ֆինանսավորվող հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձը (12.615 դրամ):

Եթե հանրակրթությունը ֆինանսավորվում է հիմնականում պետական բյուջեից, ապա բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական ֆինանսավորումը կազմում է կրթության պետբյուջեի 12%-ը և ուսումնական հաստատությունների ընդհանուր ծախսումների շուրջ 30%-ը. մնացած 70%-ը կազմում են արտաբյուջետային միջոցները: Միջին մասնագիտական կրթության մասնաբաժինը կրթության բյուջեում կազմում է 4%, նախնական մասնագիտական կրթությունը` 2%:

Ոչ պետական ուսումնական հաստատությունները պետական հատկացումներ չեն ստանում:

 

4. Կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները

 

1995 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որի 35-րդ հոդվածով սահմանված է, որ`

- Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք,

- միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է,

- յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

1999 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ներառվեցին սահմանադրական դրույթները, և օրենքի կիրառումը որոշակիորեն ուղղորդեց վերափոխվող համակարգի զարգացումը:

Հանրակրթության ոլորտում իրականացվում է համապարփակ բարեփոխում: Այս առումով նշանակալից դեր ունեցավ դեռևս 1996 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրության հաստատումը. մինչ այդ դպրոցներն աշխատում էին ժամանակավոր, գործողությունը մասնակիորեն կասեցված կանոնադրությամբ:

Հանրակրթության բնագավառում 1997 թվականից իրականացվում է «Կրթության կառավարման և ֆինանսավորման բարեփոխումներ» վարկային ծրագիրը, որը շարունակվում է հետևյալ ուղղություններով.

- պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացում,

- դպրոցների կառավարման և ինքնակառավարման նորմատիվային-իրավական հիմքի կատարելագործում,

- հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր եղանակի ներդրում, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում,

- ներդպրոցական կառավարման ժողովրդավարացում և անցում դպրոցական խորհրդի միջոցով կառավարման,

- մանկավարժական և վարչական կադրերի որակավորման բարձրացում,

- հանրակրթական դպրոցների ապահովում հիմնական դասագրքերով և այլն:

Ոլորտի բարեփոխման ուղղորդմանն են միտված Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 661 («Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին»), 1999 թվականի թիվ 377 («Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին») և 2000 թվականի թիվ 634 («Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին») որոշումները:

Բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցներն անցել են ըստ աշակերտների թվի ֆինանսավորման, դրանցում ստեղծվել են կառավարման բարձրագույն մարմիններ` դպրոցական խորհուրդներ: Վերապատրաստվել են տնօրեններ, խորհուրդների անդամներ, ընթացքի մեջ է հաշվապահների վերապատրաստումը:

1997-2000 թվականներին հրատարակվել և դպրոցներին են բաշխվել 85 անուն դասագիրք և 34 անուն ուսուցչի ձեռնարկ: 1997 թվականին մշակվել և ներդրվել է դասագրքերի վարձակալության համակարգը, որի նպատակն է աշակերտներին ապահովել ՀՀ ԿԳՆ հաստատած հիմնական առարկաների դասագրքերով` դրանք տրամադրելով վարձակալության հիմունքով: Միաժամանակ ստեղծվել է «Դասագրքերի շրջանառու հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը (ԴՇՀՀԿ), որն ապահովում է դասագրքերի վարձավճարների հավաքումը և վերահսկումը:

Վերջին երկու տարիներին վերսկսվել է մանկավարժներին և աշակերտներին հասցեագրված մի շարք պարբերականների («Բնագետ», «Մաթեմատիկան դպրոցում», «Ռուսաց լեզուն Հայաստանում» և այլն) հրատարակումը:

Ներդրվում է հանրակրթության ոլորտի կառավարման տեղեկատվական համակարգ` ուղղված միասնական տեղեկատվական ցանցի ստեղծմանը: Այդ նպատակով ԿԳ նախարարության համապատասխան վարչությունները, մարզային կրթության վարչությունները, Կրթական բարեփոխումների կենտրոնն ապահովվել են համակարգիչներով:

2000 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 226 որոշմամբ հաստատվել է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը, որի կիրառումը կապահովի հանրակրթության որակի վերահսկումը և նրա պատշաճ մակարդակի ձեռքբերումը:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ոլորտում տարվում են աշխատանքներ` կրթության այդ համակարգի ռացիոնալացման և արմատական բարեփոխման ուղղությամբ:

Միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխման արդյունքներն են`

- հաստատվել է միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը,

- ներդրվել է վճարովի ուսուցման ընդունելության նոր կարգ,

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում ձեռնարկված բարեփոխումները ներառում են կրթության կառուցվածքը, բովանդակությունը և կառավարումը.

- հանրապետության երեք բուհում ներդրվել է կրթության եռաստիճան համակարգ` բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով,

- իրականացվում է կրթության հումանիտարացում մի շարք ուղղություններով` կրթության համալսարանացում, նոր մասնագիտությունների բացում (աստվածաբանություն, արվեստաբանություն, սոցիալական աշխատանք, քաղաքագիտություն և այլն), հենքային հումանիտար պատրաստության ընդլայնում («իրավունք», «տնտեսագիտություն» և հումանիտար այլ պարտադիր ու կամընտրական դասընթացների ներմուծում) և ուսուցման հումանացում,

- ընդլայնվել է բուհերի ինքնավարությունը կառավարման և ֆինանսավորման ոլորտում,

- մշակվել են ընդունելության պետպատվերի սահմանման հիմունքները,

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշիչը,

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած լիցենզավորման և հավատարմագրման կարգերի կիրարկման շնորհիվ կանոնակարգվում է ոչ պետական բուհերի գործառությունը, ինչը կխթանի մրցակցությունը բարձրագույն կրթության ոլորտում:

Հայաստանում գործում է 50-ից ավելի տեղական և միջազգային կազմակերպություն, որոնք իրականացնում են կրթությանն առնչվող տարբեր ծրագրեր:

 

 II. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով պայմանավորված` կրթության ոլորտում առաջացել են բազմաբնույթ հիմնախնդիրներ: Բնակչության կենսամակարդակի շարունակական անկումը և հարաճուն աղքատությունը նույնպես անմիջաբար արտացոլվել են կրթության համակարգում, և նշված գործոնների հանրագումարը բացասաբար է ազդել կրթության որակի վրա` հանգեցնելով բնակչության համընդհանուր կրթվածության անկման:

Կրթության բոլոր մակարդակներում առկա բազմապիսի հիմնախնդիրների և դժվարությունների զգալի մասը համակարգային է, իսկ որոշ մասը` առանձնահատուկ է տվյալ մակարդակի համար:

Համակարգային հիմնախնդիրները հանգում են հետևյալին:

 

1. Կրթության համակարգի անհամամասնական ֆինանսավորում ԵՎ թերֆինանսավորում

 

Անբավարար ֆինանսավորումը կրթության համակարգի ճգնաժամային իրավիճակի գլխավոր պատճառներից է:

Անկախացումից հետո Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում ապրեց: 1993 թվականին ՀՆԱ-ն 1989 թվականի համեմատությամբ կրճատվեց 60 տոկոսով: Թեև շուկայական հարաբերությունների արմատավորման ուղղությամբ կառավարության իրականացրած բարեփոխումների շնորհիվ վերջին տարիներին տնտեսական անկումը կասեցվել է, և նույնիսկ արձանագրվել է որոշ աճ, բայց ՀՆԱ-ի ցածր մակարդակը դեռևս պահպանվում է: Այդ պատճառով պետական բյուջեն, հետևաբար նաև կրթությանը հատկացվող պետական ֆինանսավորման բացարձակ չափը շատ փոքր է: Համակարգը ֆինանսավորվում է իրական պահանջարկից զգալիորեն պակաս: Այսպես, վերջին տարիներին կրթության պետական ֆինանսավորումը տատանվում է ՀՆԱ-ի 2-2,5 տոկոսի շրջանակներում, որը կազմում է միջազգային ցուցանիշի մոտավորապես կեսը:

Բացի բյուջետային հատկացումների սղությունից, պետական բյուջեի կառուցվածքում կրթության մասնաբաժինը ևս բավականին փոքր է, չնայած վերջին տարիներին ունի աճի միտում: Կրթության պետական ֆինանսավորումը կազմում է ընդհանուր բյուջեի շուրջ 11 տոկոսը, որն զգալիորեն ցածր է միջազգային ցուցանիշից:

Համակարգի ֆինանսական ծանր վիճակը սրվում է նաև այն պատճառով, որ պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով կրթության համար նախատեսված պետական միջոցների մի մասը չի հատկացվում` առաջացնելով տարեցտարի կուտակվող պարտքեր, իսկ վճարումներն էլ կատարվում են պարբերական ուշացումներով:

Միջոցների սղության պայմաններում առանձնահատուկ կարևորություն ունի դրանց արդյունավետ օգտագործումը: Առկա բյուջետային ու արտաբյուջետային միջոցները բաշխվում և օգտագործվում են ոչ արդյունավետ, չհամակարգված և անհամապատասխան միջազգային պրակտիկային` ինչպես ըստ կրթության մակարդակների (նախադպրոցական, հիմնական և ընդհանուր միջնակարգ, միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն), այնպես էլ ըստ ծախսատեսակների` առանձին ուսումնական հաստատության շրջանակներում: Ծնողների կողմից կատարած ներդրումները ևս ունեն չհամակարգված, առանձին դեպքերում` նաև ստվերային բնույթ:

Կրթության համակարգի պետական ֆինանսավորման արդի կառուցվածքը դեռևս կրում է խորհրդային նորմերի ազդեցությունը, չնայած փոփոխվում է շուկայական հարաբերությունների զարգացմանը համընթաց: Բյուջեի վերլուծությունը ցույց է տալիս պետության կողմից հանրակրթությանը տրվող առաջնայնությունը: Կրթության ֆինանսավորման կառուցվածքում հանրակրթության մասնաբաժինը 1996 թվականի համեմատությամբ (41%) 2000 թվականին աճել է մինչև 72%` գերազանցելով եվրոպական միջին ցուցանիշը (70%): Սակայն հարկ է նշել, որ հանրակրթության բյուջետային հատկացումներն ավելացվում են ոչ թե կրթության ընդհանուր բյուջեի աճի, այլ մյուս մակարդակների ֆինանսավորման անընդհատ կրճատման հաշվին: Այսպես` նախադպրոցական համակարգի պետական ֆինանսավորումը 1991 թվականից աստիճանաբար կրճատվել է, իսկ 1997 թվականից` ընդհանրապես դադարեցվել:

 

2. Օրենսդրության անկատարություն, ենթաօրենսդրական ակտերի բացակայություն ԵՎ օրենքների թերկիրառում

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելիս արդեն գործում էին երկրի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, սոցիալ-տնտեսական, ֆինանսական, հարկային քաղաքականության իրականացումն ապահովող մի շարք կարևոր օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը: Ուստի օրենքի առանձին դրույթներ փաստորեն հարմարեցվել են արդեն իսկ գործող օրենսդրությանը` պայմանավորելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անկատարությունը:

Կրթական քաղաքականության լիարժեք իրականացմանը խոչընդոտում են նաև օրենքների և ենթաօրենսդրական ակտերի թերկիրառումը, դրանց կիրարկման մեխանիզմների անկատարությունը կամ բացակայությունը, առանձին օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ժամանակին չընդունումը, ինչպես նաև օրենսդրական դաշտում առկա հակասությունները:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներկայումս չի ապահովում «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հռչակված և երաշխավորված` կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը` որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն (4-րդ հոդված, 1-ին կետ):

Առանձնահատուկ դժվարություն են հարուցում օրենքների կիրառման և իրավական ակտերի կատարման որակը, ինչպես նաև ուսումնական գործընթացում ընդգրկված սուբյեկտների իրավունքների պաշտպանության վերահսկման գործուն մեխանիզմների բացակայությունը:

Այսպիսով` օրենսդրական դաշտի ընդլայնումը, հստակեցումը և օրենսդրության` ըստ հարկի կիրարկումը դարձել է առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր:

 

3. Կառավարման համակարգի անկատարություն, լիազորությունների ոչ հստակ տարանջատում ԵՎ համադասում, կառավարման տարբեր մակարդակների հորիզոնական կապերի ոչ բավարար առկայություն

 

Կրթության բնագավառում օրենսդրության անկատարության հետևանք է պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև օպերատիվ կապերի բացակայությունը: Ուսումնական հաստատությունները գտնվում են տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ, սակայն չկան լիազորությունների հստակ տարանջատման վերաբերյալ ենթաօրենսդրական ակտեր: Կառավարման համադասումը (կոորդինացումը) ապահովող ակտերի բացակայությունը լուրջ դժվարություններ է առաջացնում կրթության կառավարման լիազորված մարմնի համար` իր գործառույթներն իրականացնելիս: Գործադիր իշխանության մարմինների ընդունած նորմատիվ ակտերի անհամաձայնությունը կառավարման համակարգում ծնում է հակասություններ:

Կրթության կառավարման գրեթե բոլոր մակարդակներում չկան անհրաժեշտ հմտություններ: Թույլ են նաև ուսումնական հաստատությունների ինքնակառավարման մեխանիզմները: Հաստատությունների իրական զարգացումն ապահովող ինքնավարության իրացմանը խոչընդոտում են նրանց միջև մրցակցության բացակայությունը և առանձին հաստատությունների անմրցունակությունը: Ինքնավարության իրական հիմքն ապահովված չէ նաև վերահսկողական համակարգի անկատարության պատճառով:

Դանդաղ է ընթանում հասարակությանը կրթության կառավարմանը մասնակից դարձնելու գործը, կրթության համակարգի ժողովրդավարացումը:

Մշակված չեն արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ նախապայման և գործիք հանդիսացող վերահսկման մեխանիզմները և հաշվետվական համակարգը: Ծառացած է հավաստի տեղեկատվություն հավաքելու, վերլուծելու, գնահատելու և դրանց հիման վրա արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ որոշումներ կայացնելու հիմնախնդիրը:

 

4. Միջազգային կրթական հանրությանը ինտեգրացվելու դանդաղ տեմպ ԵՎ անմրցունակություն

 

Իր կառուցվածքով, բովանդակությամբ և կառավարմամբ Հայաստանի կրթության համակարգը խորհրդային կարգերի փլուզումից հետո դեռևս նոր որակ ձեռք չի բերել, համադրելի չէ զարգացած երկրների կրթության համակարգերի հետ և որոշ հարցերում մրցունակ չէ:

Հայաստանի կրթության համակարգի միջազգային ինտեգրացմանը խոչընդոտում են`

- կրթության բոլոր մակարդակների համար պետական չափորոշիչների միասնական համակարգի բացակայությունը,

- կրթության կառուցվածքի ու ուսուցման տևողության առումով կրթության մակարդակների ու աստիճանների միասնական համակարգի բացակայությունը,

- նոր կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների դանդաղ մուտքը կրթության համակարգ. ուսումնական գործընթացի մասնակիցները չունեն բավարար գիտելիքներ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչը միջազգային ինտեգրացման առաջնահերթ պայմաններից է և 21-րդ դարի պահանջը:

Կրթության համակարգի միջազգային ինտեգրացման ինտենսիվացումը կարևորվում է նաև համազգային տեսանկյունից: Միջազգային չափանիշներին համապատասխան կրթության որակի ապահովումը համաչափելի կդարձնի աշխարհում սփռված տարամշակույթ հայության գիտելիքները և անձնային որակները: Անհրաժեշտ է խթանել ինտեգրացումը երկու ուղղությամբ` միջազգային և ներազգային` առաջինը նպաստավոր դարձնելով երկրորդի համար:

 

5. Կրթության մատչելիության ԵՎ ընդգրկվածության անկումը

 

Համակարգի հրատապ հարցերից է սոցիալական տարբեր խմբերի համար կրթություն ստանալու պայմանների անհավասարությունը, որն ստեղծում է անհամապատասխանություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքի և դրա իրացման հնարավորության միջև:

Կրթության անմատչելիությունը պայմանավորում են հետևյալ մի քանի հիմնական գործոնները.

- բնակչության հիմնական զանգվածի ցածր կենսամակարդակ և անվճարունակություն,

- միջին և բարձրագույն մասնագիտական կրթության պետական պատվերի կրճատում,

- կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ուսումնական գործընթացում ընդգրկելու համար անհրաժեշտ միջոցների և համապատասխան պայմանների բացակայություն,

- բնակչության տեղաշարժի հետ կապված ժողովրդագրական փոփոխություն և դրա հետևանքով հանրապետությունից ժամանակավորապես մեկնող ու վերադարձող ընտանիքների երեխաներին ուսումնական գործընթացում ներգրավելու, լեզվական արգելքների հաղթահարման և հոգեբանական հարմարման դժվարություններ:

Թվարկված գործոնները հանգեցնում են սովորողների ընդգրկվածության անկման կրթության գրեթե բոլոր մակարդակներում:

 

6. Կադրային անապահովվածություն ԵՎ մասնագիտական պատրաստվածության անկում

 

Կրթության զարգացման պետական ծրագրի իրագործողը պիտի լինի մանկավարժը: Մինչդեռ այսօր կրթության ոլորտում առկա է կադրային հիմնախնդիր` բազմաթիվ դրսևորումներով.

ա) մանկավարժական համակազմի ծերացման կայուն միտում: Հանրակրթության ոլորտում մանկավարժական կազմի միջին տարիքը մոտենում է 55-ի, յուրաքանչյուր 6 ուսուցչից 1-ը կենսաթոշակային տարիքի է: Բարձրագույն կրթության ոլորտում պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքը 56-58 է, մի շարք մասնագիտությունների գծով` 60-ից բարձր.

բ) սեռային անհամամասնություն: Հիմնախնդիրն ունի տարբեր դրսևորումներ. հանրակրթության ոլորտում առկա է ֆեմինացում (ուսուցիչների 85 տոկոսը կին է), ինչը չի ապահովում լիարժեք քաղաքացու պատրաստումը.

գ) որակյալ կադրերի արտահոսք, նրանց փոխարինում ոչ մասնագետներով: Աշխատավարձի ու մասնագիտության վարկանիշի ցածր մակարդակի և սոցիալական թույլ պաշտպանվածության պատճառով առկա է որակյալ կադրերի կայուն արտահոսք համակարգից, ինչը հանգեցրել է մանկավարժական ու գիտամանկավարժական կազմի որակական անկման և «ուղեղների արտահոսքի»:

Հանրակրթության ոլորտում 59.600 ուսուցչից շուրջ 12000-ը չունի մասնագիտական կրթություն: Այս առումով առավել վատ վիճակում է գյուղական դպրոցների մանկավարժական ապահովվածությունը, ինչը չի երաշխավորում գյուղական վայրերում բնակվող քաղաքացու` որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացումը:

Հանրապետության ուսուցչական համակազմն անհամամասնորեն է բաշխված: Եթե քաղաքային բնակավայրերում առկա է մանկավարժական կադրերի կուտակում, ապա գյուղական դպրոցներում կա 1600 ուսուցչի պահանջարկ այն դեպքում, երբ փաստացի դասավանդող ուսուցիչների թիվը 30 տոկոսով գերազանցում է սահմանված նորմերը.

դ) որակավորման բարձրացման, վերապատրաստման և ատեստավորման գործընթացների թերի սպասարկում: Եթե որակավորման բարձրացման և վերապատրաստման աշխատանքները վերջին տասնամյակում տարբեր պատճառներով հիմնականում ունեցել են ձևական բնույթ (դրանցում ընդգրկվել են սակավաթիվ մանկավարժներ), ապա ատեստավորման համակարգն առհասարակ չի գործառել: Չնայած այս ուղղությամբ վերջին երկու տարում ձեռնարկված որոշակի քայլերին` հիմնախնդիրը համալիր լուծման կարիք ունի:

Այս ոլորտում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը հանդես է գալիս որպես առանձին հիմնահարց: Հիմնականում ամփոփված է սփյուռքահայ կրթօջախների քարտեզագրումը, ճշգրտվում և համակարգվում են նրանց յուրահատուկ կարիքները: Դրանց շարքում առաջնային է հայագիտական առարկաների ուսուցիչներով ապահովումը, որի լուծմանը պիտի միտվեն ուսուցիչների որակավորման բարձրացումը և Սփյուռքի համար մանկավարժների նոր` հստակեցվող ազգային գաղափարախոսությունը կենսագործող սերնդի պատրաստումը: Այս առումով հրատապ է նաև ժամանակակից հայ մանկավարժական մտքի ամբողջականացումը.

ե) պատրաստման համակարգի անկատարություն: Կադրերի մասնագիտական որակի անկումը հետևանք է պատրաստման համակարգի անկատարության: Այն ներառում է ոչ արդիական կրթական ծրագրեր և ուսումնական պլաններ, դասախոսական կազմի ոչ բավարար մասնագիտական որակներ, կրթության և պրակտիկայի խզվածություն, չեն ներդրվում ուսուցման ժամանակակից մեթոդներ, անտեսվում են կրթության համակարգին ներկայացվող նոր պահանջները, չկա աշխատանքի և կրթության շուկաների համապատասխանություն:

Հանրակրթության ոլորտում առավել մտահոգիչ է ուսուցչի պատրաստության ցածր որակը: Մանկավարժական կրթության գործող համակարգը չի ապահովում ուսուցչի հիմնարար պատրաստությունը, մասնագիտական վարպետությունը և անձնային որակները:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ոլորտում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության պետական պատվերի կրճատումը (2-2,5 անգամ), պետական պատվերի կառուցվածքում տարիներ շարունակ հիմնարար, նորագույն, հեռանկարային գիտական ուղղությունների և հասարակագիտական մասնագիտությունների անտեսումը չեն ապահովում կրթություն-գիտություն կապը, իսկ բարձրագույն որակավորմամբ կադրերի պատրաստումը տեղական գիտական դպրոցների շրջանակներում սահմանափակելը` գիտամանկավարժական կադրերի պատրաստության պատշաճ մակարդակ: Մինչդեռ «Կրթության մասին» ՀՀ օրենքով հռչակված` կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը հնարավոր է ապահովել միայն կրթական և գիտական գործունեության համադրումով` միտված նորագույն գիտելիքի արագ փոխանցմանը:

Հանրապետությունում ժողովրդավարացման գործընթացների խորացման և կրթության հումանիտարացման հետ կապված` հրատապ է դարձել հումանիտար մասնագիտություններով (միջազգային հարաբերություններ, սոցիալական աշխատանք, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, իրավունք և այլն) կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.

զ) մանկավարժի դերի և գործառույթների փոփոխությունը կրթության հեռանկարային զարգացման հիմնախնդիր է:

Անցումային շրջանին բնորոշ երևույթները (աղքատություն, գործազրկություն, բռնություն և այլն) արտացոլվում են նաև կրթության համակարգում` անհրաժեշտ դարձնելով մանկավարժի մասնագիտական պատրաստության ընդլայնումը. այսօր նրան անհրաժեշտ են նաև հոգեբանի, սոցիոլոգի, բախումնաբանի և այլ որակներ:

Դարավերջին ձևավորվող ինֆորմացված հասարակությանը բնորոշ գիտելիքների ծավալի արագ աճն ու նորացումն ստիպում են շեշտը դնել հիմնարար գիտելիքների ուսուցման վրա, որոնք կարող են պարբերաբար նորացվել ու հարմարեցվել, իսկ մանկավարժին` գիտելիքի հիմնական աղբյուրից վերածվել ուսումնառուի գիտելիքներն ընդհանրացնող ու համակարգող ճարտարապետ-մեթոդաբանի: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է մանկավարժական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգի համալիր վերափոխում:

 

7. ՈՒսուցման ԵՎ դաստիարակության գործընթացների տարանջատվածություն

 

Անկախացած Հայաստանի կրթության համակարգին անհրաժեշտ էր ձերբազատվել պարտադրված գաղափարական կապանքներից` կրթության բովանդակության և արտադասարանական ու արտադպրոցական աշխատանքների վերափոխումն ուղղորդելով նոր նպատակի իրագործմանը` ազգային և համամարդկային արժեքներ կրող քաղաքացու ձևավորմանը:

Սակայն ազգային գաղափարախոսության քարոզչության բացակայությամբ առկախ է մնացել քաղաքական և սոցիալ-տնտեսական նոր պայմաններին համապատասխան քաղաքացու դաստիարակության հայեցակարգի մշակումը: Կրթության արժեքաբանական դաշտը մնացել է թափուր: Ընկել է դաստիարակության վարկը: Անձը ձևավորող առարկաները կայուն տեղ չեն գտել ուսումնական պլանում, մանկավարժների մեթոդաբանական, հոգեբանամանկավարժական ցածր պատրաստությունն զգալիորեն թուլացրել է դասի դաստիարակչական գործառույթը, խախտվել է դպրոց-ծնող-հասարակություն կապը, դպրոց են թափանցել աղանդները:

Ուսումնական գործընթացի շարունակությունը հանդիսացող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների խիստ անբավարար ֆինանսավորումը կամ իսպառ բացակայությունը, լրացուցիչ կրթություն իրականացնող կառույցների մի մասի լուծարումը, վերապրոֆիլավորումը և հիմնականում վճարովի հիմունքով գործառումը հանգեցրել են նշված տիպի կրթության մատչելիության կտրուկ նվազման, մատուցվող ծառայությունների կրճատման: Դրա հետևանքով խաթարվել է դաստիարակության համակարգի ամբողջականությունը, ուսուցման և դաստիարակության միասնականությունը, սովորողները զրկվել են ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու իրավունքից, աճել է թափառաշրջիկ և օրինախախտ երեխաների թիվը:

Քաղաքական և սոցիալ-տնտեսական նոր պայմաններում ուսումնական հաստատությունների և ամբողջությամբ վերցված կրթական համակարգի դաստիարակչական գործառույթի վերահաստատումն ու զարգացումը, ընդհանուր և լրացուցիչ կրթության ինտեգրացումը դարձել է առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր:

 

8. Նյութատեխնիկական ԵՎ ուսումնամեթոդական անբավարար հիմքը

 

Վերջին 10 տարվա ընթացքում քայքայվել է կրթության համակարգի շենքային հիմքը: Տուժել է հատկապես դպրոցական ոլորտը: Երկրաշարժից և ռազմական գործողություններից տուժել է 322 դպրոց` ամբողջությամբ ավերվելով կամ դառնալով վթարային: Դրանց մի մասը վերջին տարիներին վերականգնվել է պետական բյուջեի և միջազգային կազմակերպությունների միջոցներով: Սակայն աղետի գոտում դեռևս կան տնակային պայմաններում գործող դպրոցներ, որոնց համար տիպային շենքերի կառուցումը հրատապ է, իսկ հանրապետության մյուս շրջաններում շատ կրթօջախներ չունեն շենքային բավարար պայմաններ: Լրիվ կամ մասնակի նորոգման (հատկապես` տանիքների և սանհանգույցների) կարիք ունի շուրջ 350 դպրոց (հիմնականում` գյուղական):

Հանրապետությունում սեփականաշնորհման գործընթացի և ձեռնարկատիրական գործունեության ընթացքում օտարվել կամ վարձակալության են տրվել տարբեր ուսումնական հաստատությունների, հատկապես համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկների շենքերն ու գույքը:

Տարիներ շարունակ չի լուծվում ուսումնական հաստատությունների կանոնավոր ջեռուցման խնդիրը: Եթե առանձին հաստատություններ ինչ-որ կերպ դա լուծել են, ապա դպրոցներում դասասենյակները դեռևս տաքացվում են նավթավառներով, վառարաններով և էլեկտրական սարքերով: ՄՄՈՒՀ-ների և որոշ բուհերի շենքեր ընդհանրապես չեն ջեռուցվում, որը հանգեցնում է դրանց քայքայմանը, խախտում ուսումնական գործընթացի ռիթմը:

Միջոցների բացակայության պատճառով չեն ապահովվում ուսուցման առողջապահական և սանիտարահիգիենիկ նորմերը, ինչպես նաև անհատական պաշտպանության և անվտանգության պայմանները:

Կրթության բոլոր մակարդակներում հաստատությունները չեն համալրվել գույքով` կահավորանքով, լաբորատոր սարքավորումներով, ուսումնադիդակտիկ պարագաներով, փորձանյութերով: Խիստ անբավարար են ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցները, գործնական աշխատանքի սարքավորումները, տեղեկատվական, համակարգչային տեխնիկան և կապի միջոցները:

Կրճատվել են հաստատություններում կատարվող ուսումնամեթոդական մշակումները, տպագրվող մասնագիտական գրականության տեսականին և ծավալները, իսկ ներմուծվող մասնագիտական գրականությունն ու մամուլը հիմնականում մատչելի չեն կրթության ոլորտում ներգրավված անապահով խավերին:

Եթե հանրակրթությունն ուսումնական գրականությամբ ապահովելու խնդիրը հիմնականում լուծված է, ապա մասնագիտական կրթության ոլորտում գրականության ստեղծման, թարգմանության և տեղայնացման աշխատանքն անբավարար է:

Հաստատությունների գրադարանային ֆոնդերը հնացած և մաշված են, չեն համապատասխանում ժամանակակից գրադարաններին ներկայացվող պահանջներին` տարածքի, կահավորման և տեխնիկական սպասարկման առումով (էլեկտրոնային գրադարաններ):

 

9. Համակարգի անարդյունավետ գործառություն

 

Ուսումնական հաստատությունների ծանր վիճակը պայմանավորված է ոչ միայն հատկացվող ֆինանսական միջոցների անբավարարությամբ, այլև դրանց ոչ արդյունավետ օգտագործմամբ:

Նույնիսկ տնտեսության զարգացման և պետական եկամուտների կանխատեսելի ավելացման դեպքում հարաճուն բյուջետային միջոցները չեն բավարարի կրթության նվազագույն կարիքները, եթե համակարգում էական ռացիոնալացում չիրականացվի: Այդ են վկայում համակարգի առկա վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները`

- սովորող-մանկավարժ հարաբերակցությունը,

- օժանդակ և վարչական կազմի մեծ թվաքանակը,

- թերհամալրված դասարանների և խմբերի թիվը,

- թերբեռնված մանկավարժական կազմի թվաքանակը,

- ուսումնական հաստատությունների անհամաչափ բաշխումը հանրապետությունում, հատկապես խիտ բնակեցված վայրերում իրար մոտ տեղակայված դպրոցների մեծ թիվ,

- թերբեռնված հաստատությունների զգալի թիվը,

- նեղ մասնագիտացված (հատուկ, օժանդակ, գիշերօթիկ), կրթական տարբեր ծրագրեր իրականացնող (միջին և բարձրագույն մասնագիտական) հաստատությունների խիստ կենտրոնացումը (հիմնականում` մայրաքաղաքում):

Լրացուցիչ խնդիրներ կան նախամասնագիտական (արհեստակցական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում.

- ուսուցանվող մասնագիտությունների կրկնություն և անհամապատասխանություն հաստատությունների պրոֆիլին,

- հաստատությունների և մասնագիտությունների անհամաչափ բաշխում` ըստ տարածքների, անհամապատասխանություն տվյալ տարածքի սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին ու զարգացման հեռանկարին:

Ռացիոնալացման անհրաժեշտություն կա ինչպես կրթության համակարգում ամբողջությամբ վերցված (հաստատությունների և մասնագիտությունների վերաբաշխում), այնպես էլ յուրաքանչյուր հաստատության ներսում (սովորող-մանկավարժ հարաբերակցություն, ուսումնական խմբի համալրում և այլն):

 

10. Կրթության կառուցվածքի եվ բովանդակության անհամապատասխանություն շուկայական հարաբերությունների պահանջներին

 

Կրթության կառուցվածքը վերադասավորման և վերակազմավորման շրջան է ապրում: Կառուցվածքային հիմնախնդիրներ կան ինչպես միջնակարգ, այնպես էլ մասնագիտական կրթության բնագավառում:

Ծրագրային ծանրաբեռնվածության, սովորողների տարիքային առանձնահատկությունների հաշվառման և զբաղվածության հիմնախնդիրը լուծելու անհրաժեշտությունը թելադրում է անցում 10-ամյա դպրոցից 11-ամյայի: Հիմնական ընդհանուր կրթությունը չի ապահովում շրջանավարտների հետագա ուսումնառությունը և սոցիալական հարմարումը: Այս առումով առաջանում է հանրակրթության չափորոշչի, առարկայական ծրագրերի ու դասագրքերի փոփոխման և ուսումնական նյութի վերաբաշխման անհրաժեշտություն` 11-ամյա դպրոցի պահանջներին համապատասխան:

Անհրաժեշտ է հստակեցնել նախամասնագիտական կրթության ոլորտում տարվող քաղաքականությունը, հատկապես` պահանջարկը, մասնագիտությունների ցանկը, կրթության հիմքը (ոչ հիմնական, հիմնական, ընդհանուր (լրիվ)) և ֆինանսավորումը:

Բարձրագույն կրթության ոլորտում գործում են միաստիճան (5-ամյա) և երկաստիճան (4+2) համակարգեր, ինչն անհրաժեշտ է դարձնում ուսումնասիրել աշխատաշուկայի պահանջարկը բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական ծրագրերով պատրաստվող մասնագետների և մասնագիտությունների նկատմամբ:

Համընդհանուր խնդիր է մասնագիտական կրթության (նախամասնագիտականից մինչև հետբուհականը ներառյալ) որակավորումների աստիճանավորման միասնական համակարգի մշակումը:

Ծայրահեղորեն ցածր մակարդակի վրա է ձեռնարկությունների ընդգրկվածությունը կրթության իրականացման և զարգացման մեջ: Այդ ուղղությամբ ներդրումներ չեն արվում:

Կրթության բովանդակության նորացման դանդաղ ընթացքը չի ապահովում ժողովրդավարացող հասարակության հոգևոր, տնտեսական ու սոցիալական առաջընթացը, քաղաքացու ձևավորումը, քաղաքացիական հասարակության կայացումը և իրավական պետության ստեղծումը: Կրթության ազատականացմանը և հումանիտարացմանը խոչընդոտում է անձի համակողմանի զարգացում և կրթությամբ ձեռք բերվող կիրառական որակներ ապահովող, շուկայական հարաբերությունների անցմանը միտված ծրագրերի և դասընթացների բացակայությունը կամ դանդաղ մուտքը կրթության համակարգ (քաղաքացիական կրթություն, տնտեսագիտության հիմունքներ, մարդու իրավունքներ, կյանքի հմտություններ, էկոլոգիական կրթություն և այլն):

Ներկայացված 10 հիմնախնդիրներից յուրաքանչյուրն իր մասն ունի կրթության որակի` որպես կրթության իրականացման վերջնարդյունքի անկման մեջ:

Կրթության ներկա որակը չի ապահովում`

- անձի սոցիալական բավարար իրացում,

- ազգի զարգացման նոր մակարդակ ապահովող ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորում,

- աշխատուժի հանրակրթական և մասնագիտական անհրաժեշտ պատրաստություն,

- գիտության զարգացման համար պատշաճ հիմքի ստեղծում:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Ծրագրի ռազմավարական գլխավոր ուղղությունը ներդաշնակորեն զարգացած, սոցիալապես գործուն և ստեղծագործ, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորմանը միտված կրթության համակարգի առաջանցիկ զարգացումն է` որպես պետականության ամրապնդման և հասարակության սոցիալ-տնտեսական առաջընթացի գործոն:

Ծրագրի հիմնական նպատակներն են`

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետական ուսումնական հաստատություններում հանրամատչելի անվճար տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, ինչպես նաև մրցութային կարգով` անվճար նախամասնագիտական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ապահովում` պետական կրթական չափորոշիչների սահմաններում,

- քաղաքացիների` կրթության սահմանադրական իրավունքի իրացման համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծում,

- անձի և նրա ստեղծագործական ունակությունների ներդաշնակ զարգացում` կրթության և ինքնակրթության (ամբողջ կյանքի ընթացքում) անհրաժեշտության մոտիվացիա ձևավորելու հիմքի վրա,

- կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նորմատիվային իրավական, բովանդակային, սոցիալական, տնտեսական և կազմակերպական հիմքերի հետագա զարգացում,

- կրթության համակարգի` ի շահ անձի, հասարակության ու պետության գործառման և հաշվեկշռված կայուն զարգացման իրավական, սոցիալական ու տնտեսական երաշխիքների ապահովում,

- միասնական կրթական տարածքի պահպանում և զարգացում,

- կրթության ժողովրդավարական, պետական-հասարակական կառավարման համակարգի ձևավորում,

- կրթության համակարգի զարգացման բնագավառում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների փոխներգործության կատարելագործում,

- պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համապատասխան օրենսդրությամբ ու նորմատիվային իրավական ակտերով կրթության բնագավառում իրավասության սահմանազատում,

- ուսումնական հաստատությունների կողմից կրթության և գիտական ու գիտատեխնիկական գործունեության արդյունավետության և բարձր որակի ձեռքբերում,

- կրթության ոլորտում միջազգային ու ներազգային ինտեգրացման զարգացում և անձի կրթական պահանջմունքների բավարարմանն աջակցում,

- կրթության համակարգի զարգացման նպատակաուղղում հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:

Ծրագիրն իրականացվում է 2001-2005 թվականներին և նախատեսում է կրթության համակարգի բնականոն գործառման ու կայուն զարգացման ապահովում: Սահմանվում է ծրագրի իրագործման երեք փուլ`

առաջին (2001 թ.)` կրթության համակարգի պահպանմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում և դրա հետագա զարգացման համար պայմանների ստեղծում: Այս փուլում ծրագրի իրականացման կարևորագույն ուղղություններն են` ճգնաժամային գործընթացների կանխարգելում, ուսումնական հաստատությունների բնականոն գործառման համար անհետաձգելի միջոցառումների ընդունում, կրթության բնագավառում նորմատիվային իրավական և վիճակագրական հիմքի կատարելագործում, մասնագետների պատրաստման համակարգի վերակազմակերպում.

երկրորդ (2002-2003 թթ.)` անցում կրթության համակարգի կայուն էվոլյուցիոն զարգացման.

երրորդ (2004-2005 թթ.)` անցում կրթության համակարգի առաջանցիկ զարգացման` ապահովելու դրա համակողմանի առաջընթացը:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կրթության համակարգի ֆինանսական վիճակի բարելավում

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Պետական և տեղական բյուջեներից կրթության առաջանցիկ զարգացումն ապահովող հարաճուն ֆինանսավորում:

2. Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում:

3. Արտաբյուջետային միջոցների ներգրավում և դրանց ծավալի ընդլայնում:

4. Հարկային բարենպաստ քաղաքականության իրականացում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ֆինանսավորման նոր ձևի համակարգային ներդրում (մեկ տողով` սովորողների թվի հաշվարկով):

2. Ըստ կրթության համակարգի բաղադրիչների (կրթության մակարդակների, տարբեր ուղղվածության կրթական ծրագրերի, առանձին ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների) պետական ֆինանսավորման գիտականորեն հիմնավորված համամասնությունների մշակում:

3. Նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ոլորտում տեղական բյուջեներից հաստատագրված ֆինանսավորում:

4. Նախադպրոցական կրթության ոլորտում ծնողական վարձավճարների և արտաբյուջետային այլ միջոցների համակարգի կանոնակարգում:

5. Հանրակրթության ոլորտում նախասիրական ծրագրերի ուսուցման և վճարովի այլ կրթական ծառայությունների համար վարձավճարների համակարգի կանոնակարգում:

6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հանրակրթական դպրոցների ֆինանսավորման չափաբաժնի սահմանում և ֆինանսավորման բանաձևի լրամշակում:

7. Պետական ուսումնական հաստատություններում վճարովի ուսուցման վարձավճարների չափի սահմանման և օգտագործման կանոնակարգում:

8. Նախամասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում կազմակերպությունների համար կադրերի պատրաստում պայմանագրային հիմունքով` ֆինանսական փոխհատուցմամբ:

9. Կրթության ոլորտին աջակցող կազմակերպությունների համար հարկային արտոնությունների սահմանում:

10. Վճարովի հիմունքով սովորողներին արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի հատկացում:

 

 

2. Օրենսդրական դաշտի կատարելագործում 2 )

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Կրթության ոլորտին առնչվող գործող օրենքների լրամշակում և նոր օրենքների ընդունում:

2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում:

3. Ենթաօրենսդրական ակտերի և նորմատիվային փաստաթղթերի մշակում:

4. Օրենսդրության կիրառումն ապահովող մեխանիզմների մշակում և գործարկում:

 

3. Կառավարման համակարգի կատարելագործում

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի և ճյուղային գերատեսչությունների, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների վերանայում` լիազորություններն ու պարտականությունները հստակ տարանջատելու և համադասելու նպատակով:

2. Միասնական պետական քաղաքականության իրականացում մասնագիտական կրթության ոլորտում:

3. Կրթության կառավարման ժողովրդավարացում:

4. Կրթության համակարգի կառավարման ապակենտրոնացում և ուսումնական հաստատությունների ինքնավարության աճ:

5. Վերահսկման մեխանիզմների և հաշվետվական համակարգի կատարելագործում:

6. Կրթության ոլորտի ղեկավար կադրերի կառավարման որակների զարգացում:

7. Պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների միջև իրավահավասար մրցակցության ապահովում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հանրակրթության ոլորտի կադրերի նշանակման և ազատման կարգերի լրամշակում, հանրակրթական հաստատությունների ղեկավարների պետական ատեստավորում:

2. Հանրակրթական հաստատությունների կառավարմանը համայնքի, ծնողական հասարակայնության և հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովում:

3. Նախամասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ղեկավար կադրերի նշանակման նոր կարգի մշակում:

4. Նախամասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի ղեկավար կադրերի ատեստավորման, որակավորման բարձրացման և վերապատրաստման արդյունավետ համակարգի մշակում և գործարկում:

5. Ներբուհական ինքնավարության աճ. բուհի կառուցվածքային միավորների (ռեկտորատ, ֆակուլտետ, ամբիոն) միջև գործառույթների վերաբաշխում:

6. Ուսումնական հաստատությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքման և վերլուծման համակարգի կատարելագործում` կառավարման բոլոր մակարդակներում արդյունավետ որոշումների կայացման և պլանավորման նպատակով:

7. Ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզավորում, հավատարմագրում և ներառում կրթության միասնական համակարգ:

 

4. Ինտեգրացում միջազգային կրթական հանրությանը

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Զարգացած երկրների կրթական համակարգերի հետ Հայաստանի կրթական համակարգի համադրելիության ապահովում:

2. Պետական կրթական չափորոշիչների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

3. Ուսուցման և տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում:

4. Ուսումնական հաստատությունների հորիզոնական կապերի խթանում:

5. Կրթության ոլորտում ներազգային (Հայաստան-Սփյուռք) ինտեգրացման խթանում:

6. Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և համարժեքության ապահովում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Անդամակցություն միջազգային կրթական կազմակերպություններին և մասնակցություն միջազգային կրթական ծրագրերին:

2. Անցում 11-ամյա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության:

3. Բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ընդլայնում:

4. Մասնագիտական կրթության կողմնորոշում դեպի համաշխարհային շուկայի պահանջները:

5. Պետական կրթական չափորոշիչների համակարգային ներդրում:

6. Գիտելիքների գնահատման համակարգի արդիականացում` միջազգային չափանիշներին համապատասխան:

7. Մասնակցություն գիտելիքների ստուգման միջազգային ստուգատեսներին և ուսումնասիրություններին:

8. ՈՒսուցման համակարգչայնացում և ինտերնետային կապի ընդլայնում:

9. Հեռավարական (դիստանցիոն) ուսուցման համակարգի ընդլայնում:

10. Սփյուռքահայ կրթօջախների հետ կապերի ամրապնդում և համակողմանի աջակցության ցուցաբերում:

11. Բուհական համակարգում համահայկական կրթագիտական կենտրոնի ստեղծում:

12. Կրթության միջազգային ցուցանիշներին համապատասխան` վիճակագրական տեղեկատվական համակարգի ամբողջական գործարկում` հավաքում, վերլուծում, հրապարակում և տրամադրում համապատասխան միջազգային կազմակերպություններին:

 

5. Կրթության մատչելիության եվ ընդգրկվածության ապահովում

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Կրթության մատչելիության ապահովում:

2. Նախադպրոցական հիմնարկներում երեխաների ընդգրկվածության աճ:

3. Հիմնական ընդհանուր կրթության մեջ լրիվ ընդգրկվածության ապահովում:

4. Սովորողների պետական և սոցիալական երաշխիքների ապահովում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հանրակրթության ոլորտում կրթական ցածրավճար ծառայությունների ներդրում:

2. Ուսումնական հաստատություններում ուսուցման վարձավճարների զեղչման միասնական համակարգի մշակում:

3. Ծնողների և սովորողների համար գիտահանրամատչելի գրականության հրատարակում, հեռուստա- և ռադիոհաղորդումների կազմակերպում:

4. Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին համակողմանի աջակցության ցուցաբերում` բարեգործական և հովանավոր կազմակերպությունների ներգրավումով:

5. Հանրապետության յուրաքանչյուր աշակերտի հիմնական դասագրքերով ապահովում:

6. Հանրակրթական դպրոցներում և համայնքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունների ընդլայնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:

7. Հատուկ կրթության և հանրակրթության ուսումնական ծրագրերի համարժեքության ապահովում:

8. Ուսումնական հաստատություններում սոցիալական ծառայությունների համակարգի վերակազմակերպում:

 

6. Մանկավարժական ԵՎ գիտամանկավարժական կադրերով ապահովում

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Գիտամանկավարժական կազմի երիտասարդացում:

2. Մանկավարժական կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում. մանկավարժական կրթության կառուցվածքի և բովանդակության արդիականացում` մանկավարժին ներկայացվող նոր պահանջներին համապատասխան:

3. Կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգի վերակազմակերպում:

4. Կադրերի սոցիալական պաշտպանվածության ծրագրի մշակում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության պետական պատվերի ձևավորման սկզբունքների մշակում:

2. Գիտամանկավարժական կադրերի վերարտադրության գերակա ուղղությունների սահմանում:

3. Ուսանողներին գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկելու ծրագրի մշակում:

4. Մանկավարժական կրթության համալսարանացում:

5. Մանկավարժական նոր մասնագիտությունների ներդրում:

6. Մանկավարժի նոր տարիֆաորակավորման բնութագրի մշակում:

7. Ուսուցիչների որակավորման բարձրացում և ատեստավորում:

8. Մասնագիտական կրթության ոլորտում դասախոսական կազմի որակավորման բարձրացման համակարգի վերականգնում:

9. Սփյուռքի համար մանկավարժների պատրաստում և նրանց որակավորման բարձրացում:

10. Մանկավարժական կադրերի համար սոցիալական արտոնությունների ընդլայնում:

 

7. ՈՒսուցման ԵՎ դաստիարակության գործընթացների միասնականացում

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Կրթության բովանդակության հարստացում` անձի և քաղաքացու ձևավորմանը միտված գիտելիքներով:

2. Արտադասարանական աշխատանքի և արտադպրոցական դաստիարակության համակարգի վերականգնում ու զարգացում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ուսումնական պլաններում ընդգրկված հումանիտար առարկաների բովանդակության արդիականացում և ազգային հոգեբանության դասընթացի ներածում:

2. Քաղաքական և սոցիալ-տնտեսական նոր պայմաններին համապատասխան` դաստիարակության հայեցակարգի մշակում:

3. Հոգևոր դաստիարակությունն ապահովող միջոցառումների ծրագրի մշակում:

4. Ռազմահայրենասիրական դաստիարակությունն ապահովող միջոցառումների ծրագրի մշակում:

5. Ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար պայմանների ստեղծում:

6. Արտադպրոցական դաստիարակության համալիրի վերակազմակերպում` կրթության նոր նպատակներին համապատասխան:

 

8. Նյութատեխնիկական ԵՎ ուսումնամեթոդական հիմքի բարելավում

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում:

2. Ուսումնական հաստատությունների գույքի, կահավորանքի, ուսումնալաբորատոր հիմքի նորացում և համալրում:

3. Ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանների և սովորողների առողջության ու անվտանգության ապահովում:

4. Գրադարանների գրքային-տեղեկատվական ֆոնդերի նորացում և ընդլայնում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պետական նպատակային ֆինանսավորման տրամադրում:

2. Բարեգործական և հովանավոր կազմակերպությունների ներգրավում:

3. Ուսումնական հաստատությունների գույքագրում:

4. Ուսումնական հաստատությունների շենքերի կառուցում, հիմնանորոգում և ընթացիկ նորոգում:

5. Ուսումնական հաստատությունների շենքերը և գույքը օտարելու կամ վարձակալության հանձնելու դեպքում դրանց ծառայեցում կրթական ծրագրերի իրականացմանը:

6. Ուսումնական հաստատությունների կենտրոնացված և անհատական ջեռուցման համակարգերի վերագործարկում:

7. Չօգտագործվող կամ թերօգտագործվող նյութատեխնիկական ներքին պաշարների բացահայտում և վերաբաշխում:

8. Ուսումնական հաստատությունների ապահովում անհրաժեշտ գույքով և կահավորանքով:

9. Ուսումնական հաստատությունների լաբորատորիաների ու արհեստանոցների վերականգնում և վերազինում ժամանակակից սարքավորումներով, փորձանյութերով և ուսումնադիդակտիկ պարագաներով:

10. Ուսումնական հաստատությունների ապահովում ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեղեկատվական և համակարգչային սարքավորումներով ու կապով:

11. Ուսումնածրագրային և ուսումնամեթոդական հիմքի նորացում:

12. Հանրակրթության հիմնական դասագրքերի հրատարակման և վարձակալման համակարգի ամբողջական գործարկում:

13. Մասնագիտական գրականության ու գիտամեթոդական մամուլի տեսականու և ծավալների ընդլայնում` ապահովելով դրանց մատչելիությունը մանկավարժական և գիտամանկավարժական կադրերի համար:

14. Ուսումնական հաստատությունների գրադարանային ֆոնդերի համալրում, էլեկտրոնային գրադարանների ստեղծում:

15. Սովորողների և մանկավարժների բժշկական սպասարկման, սննդի, հանգստի և կենցաղային այլ ոլորտների նյութական հիմքի ապահովում:

 

9. Կրթության համակարգի ռացիոնալացում

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Ուսումնական հաստատությունների գործառման ու նրանց հատկացվող բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության և նպատակայնության բարձրացում:

2. Ուսումնական հաստատությունների տարածքային տեղաբաշխման օպտիմալացում:

3. Ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպական ցուցանիշների (սովորող-մանկավարժ հարաբերակցություն, ուսումնական խմբերի միջին խտություն, մանկավարժների միջին բեռնվածություն և այլն) օպտիմալացում:

4. Նախամասնագիտական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների ցանկի համապատասխանեցում տարածքի սոցիալ-տնտեսական առանձնահատկություններին ու զարգացման հեռանկարին:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ուսումնական հաստատությունների քարտեզագրում:

2. Ուսումնական հաստատությունների օպտիմալ տեղաբաշխման սկզբունքների մշակում:

3. Ուսումնական հաստատությունների ցանցի և իրականացվող կրթական ծրագրերի (այդ թվում` մասնագետների պատրաստման) օպտիմալ տեղաբաշխում, մասնավորապես`

ա) բոլոր համայնքներում առնվազն մեկ նախադպրոցական հաստատության գործառության ապահովում.

բ) իրար մոտ տեղակայված դպրոցներ ունեցող խիտ բնակեցված քաղաքային, ավանատիպ բնակավայրերում թերբեռնված դպրոցների միավորում.

գ) դպրոցի տիպի փոփոխություն.

դ) հատուկ հաստատությունների տեսակների վերանայում և ցանցի ռացիոնալացում.

ե) հատուկ մանկավարժական ծառայությունների ապակենտրոնացում` ներդրում հանրակրթական դպրոցներում.

զ) նախամասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկի ներդրում.

է) նախամասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալ տեղաբաշխում, մասնագետների պատրաստման զուգահեռականության վերացում.

ը) անհատական մասնագիտական ուսուցման կարգով վարպետային ուսուցման համակարգի կանոնակարգում և այն որպես նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ներդրում,

թ) ստվերային ուսուցման երևույթի ուսումնասիրում և կանոնակարգում:

4. Ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակների և ուսումնական գործընթացի կազմակերպման նորմատիվային ցուցանիշների վերանայում, մասնավորապես`

ա) մանկավարժ-սովորող հարաբերակցության օպտիմալացում` դասարանների (խմբերի) խտության թույլատրելի բարձրացման և մանկավարժների միջին բեռնվածության մեծացման միջոցով.

բ) օժանդակ և վարչական կազմերի հարաբերակցության օպտիմալացում.

գ) թերհամալրված դասարանների (խմբերի) վերահամալրում.

դ) բազմապրոֆիլ ուսուցիչների պատրաստում.

ե) խիստ թերհամալրված դասարանների դեպքում` երկլրակազմ (երկկոմպլեկտ), եռալրակազմ (եռակոմպլեկտ) դասարանների ձևավորում:

 

10. Կրթության կառուցվածքի ԵՎ բովանդակության համապատասխանեցում շուկայական հարաբերությունների պահանջներին

 

ԽՆԴԻՐՆԵՐ

 

1. Անցում 11-ամյա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության զարգացում:

3. Մասնագիտական կրթության որակավորման աստիճանների հաջորդականության և միասնական համակարգի գործառման ապահովում:

4. Ուսումնական գործիքակազմի համապատասխանեցում կրթության կառուցվածքին և բովանդակությանը:

5. Կրթության ազատականացում և հումանիտարացում:

6. Կրթության շարունակականության ապահովում:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. 11-ամյա միջնակարգ դպրոցի անցնելու կապակցությամբ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության չափորոշչի, ուսումնական պլանի, առարկայական ծրագրերի և ուսումնական նյութի վերափոխում:

2. Մասնագիտական տեխնիկական ուսումնարանների վերակազմակերպում արհեստագործական դպրոցների:

3. Արհեստագործական կրթական ծրագրի իրականացում հատուկ հաստատություններում:

4. Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական ծրագրերով պատրաստվող մասնագետների և մասնագիտությունների նկատմամբ աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրում:

5. Մասնագետների տարիֆաորակավորման բնութագրերի կազմում:

6. Տնտեսավարման նոր պայմաններում սովորողների ուսումնական պրակտիկաների կազմակերպման հայեցակարգի մշակում և իրագործում:

7. Առարկայական և մասնագիտական կրթական չափորոշիչների մշակում:

8. Մասնագիտությունների ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, այլ ուսումնամեթոդական փաստաթղթերի արդիականացում, համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին:

9. Ուսումնական պլաններում հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական նոր առարկաների ներառում` ուղղված քաղաքացու, հասարակության լիարժեք անդամի ձևավորմանը:

10. Կրթության որակի պետական վերահսկման կենտրոնացում:

11. Դպրոցի և բուհի կապի, կրթության և գիտության միասնության ապահովում:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Սովորողների պետական և սոցիալական երաշխիքների բնագավառում զարգացման հիմնական ուղղություններն են`

- քաղաքացիների անվճար ընդհանուր միջնակարգ կրթության իրավունքի իրացման ապահովում,

- անվճար (մրցութային կարգով) միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիության ընդլայնում` զոհված զինծառայողների զավակների և հաշմանդամ երեխաների, ինչպես նաև արտակարգ ընդունակություններով օժտված սովորողների կրթության իրավունքի լրացուցիչ երաշխիքների իրագործումով,

- մասնագիտական կրթական ծրագրերի ընտրության, ուսուցման անհատականացման հնարավորության ընձեռում, մասնագիտական կողմնորոշում ապահովող պայմանների ստեղծում,

- սովորողներին ֆինանսական աջակցության ընձեռում` սոցիալ-մշակութային նշանակության կազմակերպությունների (հանրակացարան, գրադարան, թանգարան, մշակութային և ֆիզկուլտուրային-առողջարարական նշանակության) ծառայություններից օգտվելիս,

- ուսման մեջ, կենցաղում և հանգստի ժամանակ սովորողների ինքնակառավարման զարգացում,

- սովորողների կյանքի և առողջության պահպանման միջոցառումների համակարգի մշակում և իրագործում,

- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների կրթության համար պայմանների ստեղծում` շտկելու զարգացման շեղումները և սոցիալական հարմարում ապահովելու,

- ուսումնառության և գիտական գործունեության մեջ հաջողությունների համար խրախուսման միջոցառումների համակարգի մշակում,

- կրթության համակարգի սոցիալ-մշակութային ենթակառուցվածքի օբյեկտների պահպանման և սովորողներին «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սոցիալական աջակցության համար բյուջետային միջոցների հատկացում,

- մանկավարժական աշխատողների, սովորողների և ծնողների (օրինական ներկայացուցիչների) փոխհարաբերությունների իրավական հիմքի կատարելագործում,

- տարրական դպրոցի աշակերտներին դասագրքերով անվճար ապահովում:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Կրթության համակարգի զարգացման համար անհրաժեշտ ընդհանուր ֆինանսական ծախսերը հաշվարկված են` ելնելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից` կրթության համակարգի ֆինանսավորման և սոցիալական երաշխիքների ապահովման միջոցառումների մասով:

Ներկայումս կրթության բնագավառին հատկացվող բյուջետային միջոցները թույլ չեն տալիս ամբողջովին ապահովել ուսումնական հաստատությունների բնականոն գործառման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, սննդի, կոմունալ ծառայությունների, շենքերի և շինությունների ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ ծախսերի նշանակալի մասը:

Հաստատությունների ուսումնանյութական հիմքի զարգացման համար բյուջեում միջոցներ գործնականում նախատեսված չեն: Առկա ֆինանսավորումը հնարավորություն չի տալիս ապահովելու ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնական գործընթաց, աշխատողների և սովորողների համար ստեղծել սոցիալական բավարար պայմաններ:

Կրթության համակարգի և ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսական ապահովումն անհրաժեշտ է իրականացնել երկու հիմնական ուղղություններով`

- բյուջետային ֆինանսավորման աճ` ուսումնական հաստատություններին և կրթության համակարգի մյուս կազմակերպություններին հատկացվելիք բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու պայմանով,

- կրթության ֆինանսավորման լրացուցիչ արտաբյուջետային աղբյուրների ընդգրկման համար պայմանների ստեղծում` առանց իջեցնելու բյուջետային ֆինանսավորման բացարձակ չափերը, նորմերը և նորմատիվները:

Ծրագրի իրականացման համար ներդրումների և այլ ծախսերի ծավալը կարող է յուրաքանչյուր տարի ճշտվել` ելնելով պետական ու տեղական բյուջեների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հնարավորություններից:

Նախատեսվում է`

- պետական բյուջեով համակարգի համար նախատեսվելիք ծախսերի ծավալը 2005 թվականին հասցնել ՀՆԱ-ի առնվազն 3.0 տոկոսի,

- մանկավարժների աշխատավարձի բարձրացում յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետբյուջեի հնարավորության սահմաններում,

- 2003 թվականի հունվարի 1-ից համակարգի վարչական կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափի համապատասխանեցում բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձին,

- մինչև 2005 թվականի կրթաթոշակների բարձրացում` ելնելով յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետբյուջեի հնարավորությունից,

- 2003 թվականի հունվարի 1-ից տարրական դպրոցի աշակերտներին դասագրքերով անվճար ապահովում:

Ծրագրի կատարումը վերահսկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

1. Կրթության համակարգի ֆինանսական վիճակի բարելավում

 

Հ/Հ Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը
1 Ըստ կրթության բաղադրիչների` կրթության ոլորտի բյուջետային հատկացումների համամասնական բաշխման սկզբունքների մշակում և դրանց կիրառման ապահովում 2003 թ.
երրորդ եռամսյակ
2 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տեղական բյուջեներից նախադպրոցական կրթությանը և արտադպրոցական դաստիարակությանը հատկացվող միջոցների պարտադիր մասնաբաժնի ամրագրում 2002 թ.
3 Նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների մեկ տողով` ըստ երեխաների թվի ֆինանսավորման մեխանիզմի և բանաձևի մշակում, հաստատում ու ներդրում (առաջին երկու տարին` փորձնական հիմունքով) 2002 թ.
հունվար
4 Նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններում ծնողական վարձավճարի և արտաբյուջետային այլ միջոցների տնօրինման կարգի  մշակում, հաստատում ու ներդրում 2001 թ.
երրորդ եռամսյակ
5 100 հանրակրթական դպրոցի անցում ֆինանսավորման նոր ձևի (մեկ տողով` աշակերտների թվի հաշվարկով) 2001 թ.
սեպտեմբեր
6 Հանրակրթական դպրոցների աստիճանական անցում ֆինանսավորման նոր ձևի 2002-05 թթ.
7 Հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք կրթությունն ապահովելու նպատակով դպրոցի ֆինանսավորման մեխանիզմի և բանաձևի լրամշակում` ապահովելով հատուկ չափաբաժին 2001 թ.
չորրորդ եռամսյակ
8 Հատուկ դպրոցների մեկ տողով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման նոր համակարգի մշակում 2001 թ.
չորրորդ եռամսյակ
9 10 հատուկ դպրոցի փորձնական ֆինանսավորում նոր եղանակով 2002-03 թթ.
10 Բոլոր հատուկ դպրոցների անցում ֆինանսավորման նոր ձևի 2003-05 թթ.
11 Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների մեկ տողով` ըստ սովորողների  թվի, ֆինանսավորման մեխանիզմի և բանաձևի մշակում, հաստատում ու ներդրում 2002 թ.
հունվար
12 Հանրակրթական հաստատություններում վճարովի կրթական ծառայությունների իրականացման կարգի  մշակում, հաստատում և ներդրում 2001 թ.
երրորդ եռամսյակ
13 Ուսումնական հաստատություններում վարձավճարների չափի սահմանման և օգտագործման կարգի մշակում 2001 թ.
երրորդ եռամսյակ
14 Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին կրթական ծախսերի փոխհատուցման նպատակով երկարաժամկետ  վարկերի տրամադրման կանոնակարգի մշակում, հաստատում և ներդրում 2003 թ. 
երրորդ եռամսյակ
15 Ուսումնական հաստատություններում վճարովի կրթական ծառայությունների և տարբեր կազմակերպությունների կողմից կրթության ոլորտին աջակցող ծրագրերի հանդեպ հարկային արտոնությունների կիրառման հայեցակարգի մշակում և համապատասխան օրենքներում փոփոխությունների կատարում 2002-03 թթ.
16 Կրթաթոշակների սահմանման կարգի մշակում 2002 թ.
առաջին եռամսյակ

 

2. Օրենսդրական դաշտի կատարելագործում

 

1

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում

2001 թ.
երկրորդ եռամսյակ

2

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում 2001 թ.
երկրորդ եռամսյակ
3 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում 2001 թ.
երկրորդ եռամսյակ
4 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի մշակում 2001 թ.
չորրորդ եռամսյակ
5 Միջին մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում 2001 թ.
չորրորդ եռամսյակ
6 Էկոլոգիական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում 2001 թ. 
չորրորդ եռամսյակ
7 Կրթության համակարգի նորմատիվային ակտերի ցանկի սահմանում 2001-02 թթ.
8 Հատուկ ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագծի մշակում 2001 թ.
երրորդ եռամսյակ
9 Նախադպրոցական ուսումնական հաստատության 2001 թ. օրինակելի կանոնադրության նախագծի մշակում 2001 թ.
երկրորդ եռամսյակ
10 Արտադպրոցական հաստատության օրինակելի կանոնադրության նախագծի մշակում 2001 թ.
երկրորդ եռամսյակ
11 Հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագծի մշակում 2001 թ.
առաջին եռամսյակ
12 Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարների չափի սահմանման և օգտագործման կանոնակարգի մշակում 2001 թ.
առաջին եռամսյակ
13 Նախադպրոցական կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և հաստատում (այդ թվում` սանիտարական և սննդի միասնական չափանիշների սահմանում) 2001 թ. չորրորդ եռամսյակ
14 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և հաստատում (հանրակրթության համար միասնական օրենսդրական դաշտի ստեղծում) 2001 թ.
չորրորդ եռամսյակ
15 Հատուկ ընդհանուր կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և հաստատում 2001 թ.
երրորդ եռամսյակ
16 Լրացուցիչ կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և հաստատում 2001 թ.
17 Նախնական մասնագիտական կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և հաստատում 2001 թ.
երկրորդ եռամսյակ
18 Միջին մասնագիտական կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և հաստատում 2001 թ.
երկրորդ եռամսյակ
19 Բարձրագույն մասնագիտական կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և հաստատում 2002 թ.
20 Հետբուհական կրթության վերաբերյալ նորմատիվային ակտերի մշակում և հաստատում (ԲՈՀ-ի հետ համատեղ) 2002 թ.
երկրորդ եռամսյակ
21 Գործող նորմատիվային ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի մշակում 2001 թ.
առաջին եռամսյակ
22  Նորմատիվային ակտերի ամենամյա տեղեկագրի հրատարակում Յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակ

 

3. Կառավարման համակարգի կատարելագործում

 

1

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ճյուղային գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և պարտականությունների ամրագրում

2001 թ.
չորրորդ եռամսյակ
2

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախադպրոցական և հանրակրթական հաստատությունների ղեկավարների նշանակման և ազատման կարգերի հաստատում

2001 թ.
չորրորդ եռամսյակ
3

Նախադպրոցական հաստատությունների ղեկավար կադրերի ատեստավորում (տարեկան 2 մարզ)

2002-05 թթ.
4

Նախադպրոցական ղեկավար կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում

2001-05 թթ.
5

100 հանրակրթական դպրոցի անցում դպրոցական խորհրդով կառավարման նոր ձևի

2001 թ.
սեպտեմբեր
6

Հանրակրթական դպրոցների աստիճանական անցում խորհուրդների միջոցով կառավարման նոր համակարգի

2002-05 թթ.
7

Կառավարման նոր համակարգի անցած հանրակրթական հաստատությունների տնօրենների, խորհուրդների անդամների և հաշվապահների վերապատրաստման դասընթացների կազմակերպում

2001-05 թթ.
8

Հանրակրթության կառավարման տեղեկատվական  ժամանակակից համակարգի ներդրում` համընդհանուր և տեղական համակարգչային ցանցերի միջոցով

2002 թ.
մայիս
9

Դպրոցների գործունեությունն ամբողջականորեն նկարագրող վիճակագրական տվյալների հաշվետվությունների ամենամյա կանոնավոր հավաքում, ամփոփում և վերլուծում. ստացված տեղեկությունների տրամադրում կառավարման բոլոր մակարդակներին

2002 թ.
սկսած
10

Հանրակրթական հաստատությունների կառավարման գործում ծնողների, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներգրավման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակում և իրականացում

2001 թ.
11

Փորձնական հատուկ հաստատություններում կառավարման խորհուրդների ձևավորում

2001 թ.
12

Փորձնական հատուկ հաստատությունների տնօրենների և խորհուրդների անդամների վերապատրաստման դասընթացների կազմակերպում

2002 թ.
13

Հատուկ հաստատությունների կառավարման և ֆինանսավորման նոր ձևի անցնելու փորձնական ծրագրի արդյունքների գնահատում և ծրագրի ընդլայնում

2002-05 թթ.
14

Հատուկ կրթության հիմնախնդիրներով զբաղվող  հասարակական և բարեգործական կազմակերպությունների գործունեության խթանում

2002-05 թթ.
15

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բժշկահոգեբանամանկավարժական (ԲՀՄ) գնահատման չափանիշների մշակում

2001-02 թթ.
16

Մարզային և հանրապետական ԲՀՄ հանձնաժողովների կանոնադրությունների մշակում և հաստատում

2001 թ.
17

ԲՀՄ հանձնաժողովների կազմավորում և վերապատրաստում

2002 թ.
18

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հայտնաբերում (ըստ մարզերի) և հաշվառման հետազոտությունների (սքրինինգ) անցկացում

2002-03 թթ.
19

Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՏՀ) շրջանակներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բանկի ստեղծում

2002-04 թթ.
20

Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կանոնադրությունների վերանայում (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում)

2002 թ. մարտ
21

ՄՄՈՒՀ-ների և բուհերի ղեկավար կադրերի նշանակման  և ազատման նոր կարգերի ներդրում

2001 թ.
չորրորդ եռամսյակ
22

ՄՄՈՒՀ-ների ղեկավար կադրերի ատեստավորում

2001 թ.
ապրիլ
23

ՄՄՈՒՀ-ների ղեկավար կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման (այդ թվում` արտասահմանյան երկրներում) արդյունավետ համակարգի գործարկում

2002-05 թթ.
24

Ուսանողների գիտելիքների գնահատման և շրջանավարտների ավարտական պետական ատեստավորման նոր համակարգի ներդրում

2001 թ.
25

 Բուհերի ինքնավարության սկզբունքների մշակում և ներդրում

2001 թ.
չորրորդ եռամսյակ
26

ՄՄՈՒՀ-ների և բուհերի ամենամյա հաշվետվությունների համակարգի գործարկում և դրանց հիման վրա հաստատությունների գործունեության գնահատում ու դրա բարելավմանն ուղղված միջոցառումների մշակում

2001 թ.
օգոստոս
27

Հանրապետության արհմիութենական կազմակերպությունների, գործարարների միությունների և հասարակական այլ կազմակերպությունների հետ մասնագիտական կրթության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի և հուշագրերի կնքում

2001-05 թթ.
28

Ոչ պետական ուսումնական հաստատությունների լիցենզավորում, ատեստավորում և հավատարմագրում

2001-05 թթ.
29

«Ոչ պետական ուսումնական հաստատությունների նախկին շրջանավարտների կարգավիճակի մասին» կարգի մշակումը

2002 թ.

 

4. Ինտեգրացում միջազգային կրթական հանրությանը

 

1

ԱՊՀ մասնակից-երկրների նախադպրոցական և հատուկ ուսումնական հաստատությունների ու կենտրոնների հետ կապերի վերականգնում

2001-02 թթ.
2

 Միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների  հետ /Համաշխարհային բանկի, UNESCO, UNDP, UNEVOC, CEDEFOP, BIBB և այլն/ համագործակցության ընդլայնում

2001-03 թթ.
3

Եվրամիության կողմից հովանավորվող ծրագրերին /TEMPUS, INCO-COPERNICUS, INTAS և այլն/ մասնակցության ընդլայնում

2001-03 թթ.
4

Մասնագիտական, այդ թվում` ռազմական կրթության գծով միջազգային և արտասահմանյան դոնոր-կազմակերպություններին դրամաշնորհային ծրագրերի նախագծերի ներկայացում

2001-05 թթ.
5

Նախադպրոցական և հատուկ հաստատությունների մանկավարժների համար արտասահմանյան ուսուցողական այցերի կազմակերպում (տարեկան 3-ական այց)

2001-05 թթ.
6

Դպրոցների համակարգչայնացման և ինտերնետացման խթանում.
ա) համակարգչային դասարանի հիմնում տարեկան 50 դպրոցում,
բ) յուրաքանչյուր մարզում նորագույն տեխնոլոգիայով ապահովված առնվազն մեկ դպրոց-կենտրոնի (ինտերնետային կապով) կազմակերպում

2001-05 թթ.
7

Հանրապետական միջբուհական այդ թվում` ռազմական ուսումնական հաստատությունների համակարգչային ցանցի (ինտերնետային կապով) ստեղծում

2002 թ.
8

Գիտելիքների գնահատման ժամանակակից համակարգի ներդրում.
ա) գիտելիքների գնահատման կենտրոնի ստեղծում, 
բ) գիտելիքների գնահատման համակարգի մշակում և ներդրում,
գ) գիտելիքների հանրապետական ստուգատեսի անցկացում,
դ) գիտելիքների համահայկական ստուգատեսի անցկացում,
ե) մասնակցություն գիտելիքների միջազգային ստուգատեսներին

2001-02 թթ.
2001 թ.
2002 թ.
2003 թ.
2004 թ.
2004-05 թթ.
9

«Կրթության միջազգային ստանդարտ դասակարգման» (ISCED) ներդրում.
ա) կրթության ազգային փորձագիտական խմբի ձևավորում,
բ) կրթության գծով համեմատելի ցուցանիշների և վիճակագրական տվյալների հավաքում, մշակում և ներկայացում

2001 թ. 
2001 թ.
2002 թ.
10

Մասնագիտական կրթության վիճակագրական  վերլուծության EUROSTAT համակարգի (ներառյալ` «Հանգուցային ցուցանիշներ») ներդրում և գործարկում

2001 թ.
11

«Դիստանցիոն ուսուցման կազմակերպման մասին» 2002 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունում

2001 թ.
12

Հեռակա մասնագիտական կրթության կազմակերպում դիստանցիոն ուսուցման համակարգի շրջանակներում

2003 թ.
13

Սփյուռքի կրթօջախների և կրթական կարիքների ամբողջական քարտեզի ստեղծում

2001 թ.
14

Սփյուռքի տարբեր միջավայրերի պայմաններին համապատասխան հատուկ դասագրքերի և մեթոդական ձեռնարկների ստեղծում (տարեկան 3 դասագիրք և ձեռնարկ)

2002-05 թթ.
15

Սփյուռքահայ աշակերտների Հայաստան այցելության ծրագրի իրականացում (տարեկան 100 աշակերտ). սփյուռքահայ և հայաստանաբնակ երեխաների համատեղ հանգստի կազմակերպում

2001-05 թթ.
16

Հայաստանի և Սփյուռքի դպրոցների միջև անմիջական կապերի հաստատում. քույր դպրոցների ծրագրի իրագործում (տարեկան 10 դպրոց)

2001-05 թթ.
17

Ինտերնետում ԿԳՆ էջում անհրաժեշտ տեղեկատվության պարբերական նորացում

2001-05 թթ.
18

Համահայկական կրթագիտական կենտրոնի ստեղծում Երևանի պետական համալսարանում

2003 թ.
19

Բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրում մանկավարժական համալսարաններում

2004 թ.
20

ԱՊՀ մասնակից-երկրների հետ կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և համարժեքության մասին համաձայնագրի ստորագրում

2001 թ.
21

Արտասահմանյան տարբեր երկրների հետ կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և համարժեքության մասին երկկողմ համաձայնագրերի ստորագրում

2002-05 թթ.
22

Ուսումնաարտադրական ծրագրերի շրջանակում արտերկրի ուսումնական կազմակերպությունների հետ ուսանողների (սովորողների) փոխանակմամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության մոնիթորինգի իրականացում

2002 թ.

 

5. Կրթության մատչելիության եվ ընդգրկվածության ապահովում

 

1

Նախադպրոցական կրթության բնագավառում բնակչության պահանջարկի ուսումնասիրում

2001-02 թթ.
2

Նախադպրոցական տարաբնույթ կրթական ծառայությունների ներդրում

2002-05 թթ.
3

Ծնողների համար հեռուստա- և ռադիոհաղորդումների կազմակերպում, մեթոդական գրականության հրատարակում

2001-05 թթ.
4

Նախադպրոցական հիմնարկներում երեխաների ընդգրկվածության աստիճանական (տարեկան 5 %) աճ

2002-05 թթ.
5

6 տարեկան երեխաների նախապատրաստական կարճատև դասընթացների կազմակերպում

2001-02թթ
6

Նախադպրոցական հիմնարկներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ինտեգրացված խնամքի և դաստիարակության փորձնական ծրագրերի շարունակում

2001-02 թթ.
7

Սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների ուսումնական ծախսերի փոխհատուցման մեխանիզմների մշակում և գործարկում

2002 թ.
երկրորդ կիսամյակ
8

Լոռու մարզում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների օժանդակման ծառայությունների կազմակերպման փորձնական ծրագրի շարունակում

2001-02 թթ.
9

Հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման կարգի և համապատասխան մեթոդական ցուցումների մշակում


2001 թ.
10

Մարզային կրթության վարչությունների և մարդասիրական, բարեգործական կազմակերպությունների համատեղ կոնֆերանսների կազմակերպում

2001-05 թթ.
11

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ստեղծագործական աշխատանքների մրցույթների, ցուցահանդեսների կազմակերպում

2001-05 թթ.
12

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքներին նվիրված ռադիո- և հեռուստահաղորդումների կազմակերպում

2001-05 թթ.
13

Բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում ուսանողների` հաստատված պլանային տեղերի թվից ավելի ընդունում` առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի

2001-05 թթ.
14

Մասնագիտական կրթության համակարգում հեռակա ձևով ուսուցման մասնագիտությունների ցանկի ընդլայնում

2001 թ.
օգոստոս
15

Մասնագիտական կրթության համակարգում առանձին մասնագիտությունների գծով ուսուցման էքստեռն (դրսեկության) ձևի ներդրում

2002 թ.
սեպտեմբեր
16

Միջին մասնագիտական կրթության համակարգում հանրակրթական դպրոցների ավարտական գնահատականների հիման վրա մրցութային ընդունելության մասնագիտությունների ցանկի ընդլայնում

2001 թ.
օգոստոս
17

«Օգնություն բուհերի դիմորդներին» խորագրով ռադիո և հեռուստահաղորդումների կազմակերպում, հանրամատչելի գրականության հրատարակում

2001-05 թթ.
18

Ուսումնական հաստատություններում ուսուցման վարձավճարների զեղչման միասնական կարգի սահմանում

2001 թ.
առաջին եռամսյակ

 

6. Մանկավարժական ԵՎ գիտամանկավարժական կադրերով ապահովում

 

1

Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության պետական պատվերի ձևավորման կանոնակարգի մշակում և հաստատում

2001 թ.
2

Մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերի ձևավորման կանոնակարգի մշակում և հաստատում

2001 թ.
3

Գիտամանկավարժական կադրերի վերարտադրություն գերակա գիտական ուղղությունների գծով.
ա) հիմնարար գիտական ուղղություններ,
բ) նորագույն, հեռանկարային գիտական ուղղություններ,
գ) տեղեկատվական տեխնոլոգիաներ,
դ) հասարակական գիտություններ,
ե) հայագիտություն

2001-05 թթ.
4

Ուսանողներին գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկելու ծրագրի մշակում և հաստատում

2001 թ.
5

Ասպիրանտներին բուհի ուսումնական գործընթացում ներգրավելու ծրագրի մշակում և իրագործում

2001-05 թթ.
6

Մանկավարժական բուհերի վերակազմակերպում համալսարանների

2001- 03 թթ.
7

Նոր մասնագիտությունների (սոցիալական մանկավարժ, հոգեբան մանկավարժ, ինտեգրացված դասընթացների մանկավարժ, բազմապրոֆիլ էկոլոգ մանկավարժ և այլն) ներդրում մանկավարժական բուհերում

2001- 03 թթ.
8

Մանկավարժի նոր տարիֆաորակավորման բնութագրի հաստատում

2003 թ.
9

Նախադպրոցական և տարրական կրթության մանկավարժների պատրաստման ծրագրերում հատուկ կրթության ուսումնական դասընթացների ներառում

2002 թ.
10

Հատուկ հաստատությունների համար նպատակային ընդունելության կազմակերպում

2002 թ.
11

Թերհամալրված դպրոցների համար ինտեգրացված դասընթացների և բազմապրոֆիլ ուսուցչական կադրերի պատրաստում, մանկավարժական բուհերում նպատակային հեռակա ուսուցման կազմակերպում

2001-05 թթ.
12

«ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ուսման մասին» նոր կարգի մշակում և հաստատում

2001 թ.
13

Սփյուռքի համար մանկավարժական կադրերի նպատակային պատրաստում Հայաստանում` առաջնահերթ նշանակության մասնագիտություններով (տարեկան 80 ուսուցիչ)

2001-05 թթ.
14

Սփյուռքի համար գիտամանկավարժական կադրերի պատրաստում (տարեկան 10 ասպիրանտ)

2001-05 թթ.
15

Սփյուռքահայ մանկավարժների որակավորման բարձրացում «Սփյուռք» կենտրոնում (տարեկան 50 ուսուցիչ)

2001-05 թթ.
16

Նախադպրոցական հիմնարկների կադրերի որակավորման բարձրացման ամենամյա դասընթացների կազմակերպում մարզերում

2001-02 թթ.
17

Ուսուցիչների վերապատրաստման հանրապետական ցանցի ստեղծում

2001-02 թթ.
18

Ուսուցիչների որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգի գործարկում

2002 թ.
19

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թ. մայիսի 7-ի թիվ 327 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման ընդունում. մասնագիտական կրթության ոլորտի դասախոսների որակավորման բարձրացման ֆակուլտետների բացում` ըստ բուհերի տարբերացումով`
ա) ԵՊՀ-ում` հանրակրթական առարկաների դասախոսների որակավորման բարձրացման ֆակուլտետ,
բ) ԵՊՏՀ-ում` տնտեսագետ կադրերի որակավորման բարձրացման ֆակուլտետ,
գ) ՀՊՃՀ-ում` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասատուների որակավորման բարձրացման ֆակուլտետ


2001 թ.

2001-02 թթ.

2001-02 թթ.
2001-02 թթ.
20

Բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ատեստավորման կարգի մշակում.

ա) ատեստավորման չափորոշիչների հաստատում,

բ) ատեստավորման անցկացում


2002 թ.
2003-04 թթ.
21

ՀՀ ԳԱԱ-ի գիտական ներուժի օգտագործում բուհական համակարգում

2001-05 թթ.
22

Մանկավարժի` որպես սոցիալական խավի համակողմանի  (սոցիալական, իրավական) ապահովման ծրագրի մշակում

2002 թ.
23

«Գյուղական դպրոց» ծրագրի շրջանակներում հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների ապահովում մանկավարժական կադրերով` նրանց համար աշխատանքի և կենցաղի անհրաժեշտ պայմանների ստեղծումով (ծառայողական բնակարանների հատկացում և այլն)

2001-05 թթ.
24

Գյուղ գործուղված տղամարդ ուսուցիչների համար լրացուցիչ արտոնությունների սահմանում

2002 թ.
25

«Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների կազմակերպում

2001-05 թթ.
26

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կադրերի պատրաստման նպատակով ռազմական պատրաստության միջբուհական ամբիոնի ստեղծում

2002 թ.

 

7. Ուսուցման եվ դաստիարակության գործընթացների միասնականացում

 

1

Դաստիարակության հայեցակարգի մշակում, քննարկում և հաստատում

2001 թ. մարտ
2

Դաստիարակության հիմնահարցերին նվիրված հանրապետական գիտաժողովի կազմակերպում

2001 թ. հուլիս
3

Հանրակրթական դպրոցի ուսումնական պլաններում ընդգրկված հումանիտար առարկաների ծրագրերի արդիականացում, նոր առարկաների ներածում և դասագրքերի հրատարակում

2001-03 թթ.
4

Հանրակրթական դպրոցներում, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում «Ազգային հոգեբանություն» առարկայի ներդրում

2002 թ.
5

Սովորողների հոգևոր դաստիարակությունն ապահովող միջոցառումների պլանի մշակում և հաստատում

2001 թ. հոկտեմբեր
6

Հանրակրթական հաստատությունների և ՄՄՈՒՀ-ների  ռազմագիտության կաբինետների վերականգնում, ուսումնական զենքով ապահովում

2001-03 թթ.
7

Դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական ամենամյա խաղերի և մրցումների կազմակերպում

2001-05 թթ.
8

Հանրակրթական հաստատություններում ուսուցման և դաստիարակության միասնությունն ապահովող  դաստիարակչական համալիրի վերականգնման առաջարկությունների մշակում և միջոցառումների պլանի հաստատում (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում)

2001 թ. մայիս
9

Հանրակրթական դպրոցներում սոցիալական մանկավարժի, հոգեբանի հաստիքների ներմուծում

2003 թ.
10

Հանրակրթական հաստատությունների դաստիարակության գծով փոխտնօրենների և կազմակերպիչների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում

2002-05 թթ.
11

Ծնողների համար երեխաների դաստիարակությանն ուղղված հեռուստա և ռադիոհաղորդումների թողարկում, գիտահանրամատչելի ձեռնարկների հրատարակում

2001-05 թթ.
12

Գյուղական համայնքներում «մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրների հիմնում

 2002-05 թթ
13

Մանկապատանեկան և երիտասարդական հասարակական (հայրենասիրական, բնապահպանական, ստեղծագործական և այլն) կազմակերպությունների գործունեության խթանում

2001-05 թթ.
14

Մանկապատանեկան և երիտասարդական գեղագիտական դաստիարակության ամենամյա մրցույթների և փառատոների, մարզաառողջարարական սպարտակիադաների կազմակերպում

2001-05 թթ.

 

8. Նյութատեխնիկական ԵՎ ուսումնամեթոդական հիմքի բարելավում

 

1

«Ուսումնական հաստատությունների շենքերը և գույքը օտարելու կամ վարձակալության հանձնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում

2002 թ.
2

«Նախադպրոցական հիմնարկների շենքերի և շինությունների պահպանության և վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում

2002 թ.
3

Մարդասիրական կազմակերպությունների միջոցով նախադպրոցական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակում և իրականացում

2001-05 թթ.
4

«Քայլ առ քայլ» ծրագրի ընդլայնում (տարեկան 50 մանկապարտեզի ներգրավում)

2001-05 թթ.
5

Նախադպրոցական հիմնարկների համար մեթոդական ձեռնարկների հրատարակում (տարեկան 2 ձեռնարկ)

2001-05 թթ.
6

Աղետի գոտում դպրոցաշինության ավարտում` բոլոր դպրոցները տնակներից և հարմարեցված շենքերից տիպային շենքեր տեղափոխելու հաշվարկով

2001 թ.
7

Միջնակարգ դպրոցների 280 շենքի հիմնանորոգում  (տարեկան 20%-ի չափով)

2002-05 թթ.
8

Համակարգչային կենտրոնների ստեղծում և ինտերնետային կապի հաստատում 250 միջնակարգ դպրոցում (տարեկան 20%-ի չափով)

2001-05 թթ.
9

 «Դպրոցական կահույք և լաբորատոր սարքեր» ծրագրի շրջանակներում ֆիզմաթ և բնագիտական հոսքեր ունեցող միջնակարգ դպրոցների ապահովում ֆիզիկայի և քիմիայի 50-ական լաբորատորիայով և կենսաբանության 50-ական կաբինետով (տարեկան պահանջարկի 10%-ի չափով)

2001-05 թթ.
10

Միջնակարգ դպրոցներին 13500 գրատախտակի հատկացում (տարեկան 20%-ի չափով)

2002-05 թթ.
11

Միջնակարգ դպրոցներին 140000 սեղան-նստարանի հատկացում (տարեկան 10%-ի չափով)

2001-05 թթ.
12

Հատուկ դպրոցների շենքերի նորոգում (տարեկան 3 շենք)

2002-05 թթ.
13

Հատուկ դպրոցների ուսումնական լաբորատորիաների և արհեստանոցների վերազինում

2002-05 թթ.
14

Հատուկ դպրոցների ուսումնական գույքի նորացում (տարեկան 10%-ի չափով)

2002-05 թթ.
15

Հատուկ կրթության դասագրքերի և համապատասխան մեթոդական ձեռնարկների տպագրում (տարեկան 10 դասագիրք, 2 մեթոդական ձեռնարկ)

2001-05 թթ.
16

Նախադպրոցական և հատուկ կրթության համար մեթոդական պարբերականի հրատարակում

2002 թ.
17

ՄՄՈՒՀ-ների ապահովում առնվազն մեկական համակարգչային դասարանով, ՄՄՈՒՀ-ների համակարգչային ցանցի ստեղծում

2002-05 թթ.
18

ՄՄՈՒՀ-ների և բուհերի ջեռուցման համակարգի վերականգնում և գործարկում

2001-05 թթ.
19

ՄՄՈՒՀ-ների և բուհերի ուսումնալաբորատոր գույքի նորացում

2001-05 թթ.
20

Բարձրագույն դպրոցի հրատարակչական հիմքի վերականգնում և զարգացում` դասագրքերի, ձեռնարկների և ուսումնամեթոդական գրականության ստեղծման ուղղությամբ ներդրողների ներգրավումով

2002-05 թթ.
21

Բուհական դասագրքերի հրատարակման կազմակերպում. 
ա) պետության կողմից վարկի տրամադրում,
բ) ուսանողների և դասախոսների շրջանում բաժանորդագրության կազմակերպում

2002 թ.

 

9. Կրթության համակարգի ռացիոնալացում

 

1

Նախադպրոցական հաստատության օրինակելի հաստիքացուցակի և խմբերի նորմատիվային խտության վերահաստատում

2001 թ.
2

Նախադպրոցական հիմնարկների շենքերի անձնագրավորում

2002 թ.
3

Նախադպրոցական հիմնարկներ չունեցող համայնքներում նոր մանկապարտեզների գործարկում

2002-05 թթ.
4

Հանրակրթական դպրոցների քարտեզագրում և տվյալների հավաքում

2001 թ.
առաջին եռամսյակ
5

Հանրակրթական դպրոցների օպտիմալ տեղաբաշխման սկզբունքների, ռազմավարական նշանակության ու առաջին պաշտպանված դպրոցների ընտրության չափանիշների եռամսյակ մշակում, այդ դպրոցների ցանկի հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ

2001 թ.
առաջին եռամսյակ
6

Դպրոցների օրինակելի հաստիքացուցակի և ուսումնական գործընթացի կազմակերպման նորմատիվային ցուցանիշների վերամշակում և հաստատում

2001 թ.
առաջին եռամսյակ
7

Երեք կրթական գոտիների համար փորձնական ռացիոնալացման պլանների կազմում և հաստատում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ

 2001 թ.
առաջին եռամսյակ
8

Երեք կրթական գոտիներում միջդպրոցական և ներդպրոցական փորձնական ռացիոնալացման իրականացում

2001 թ. երկրորդ եռամսյակից - 2002 թ.
9

Փորձնական ռացիոնալացման գործընթացի արդյունքների ամփոփում

2002 թ.
10

Ռացիոնալացման գործընթացի ընդլայնում հանրապետության մյուս տարածքներում

2003-05 թթ.
11

Հատուկ հաստատությունների քարտեզագրում և սպասարկման տարածքների սահմանում

2001 թ.
12

Հատուկ հաստատությունների տեսակների սահմանում

2001 թ.
13

Հատուկ հաստատությունների վերակազմակերպումներ

2001-02 թթ.
14

Հատուկ հաստատությունների օրինակելի հաստիքացուցակի սահմանում

2001 թ.
15

Հատուկ հաստատություններում դասարանների և խմբերի նորմատիվային խտությունների վերանայում

2001 թ.
16

Դասարանների և խմբերի վերահամալրում` ըստ սահմանված նորմատիվների

2001-02 թթ.
17

Հանրապետության մարզերի, տարածաշրջանների սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի, կադրերի պահանջարկի, սոցիալական պատվերի վերլուծում

2001 թ.
հոկտեմբեր
18

Մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանցի ռացիոնալացում` հաստատությունների վերակազմակերպման, տարածքային վերաբաշխման, մասնագիտական բնույթի, կազմակերպաիրավական ձևերի փոփոխման միջոցով

2001 թ.
սեպտեմբեր
19

Աշխատանքային շուկայի ուսումնասիրում` անհրաժեշտ մասնագիտությունների ցանկի ճշգրտման, մասնագետների որակավորման (գիտելիքների, հմտությունների, կարողությունների) նկատմամբ պահանջների բացահայտման նպատակով

2001 թ.
մայիս
20

Մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների վերակազմակերպում

2001 թ.
-ից սկսած
21

Մասնագիտական կրթության մասնագիտությունների  գործող ցանկի վերլուծում` աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխանության տեսանկյունով. անհրաժեշտ նոր և պահանջարկ չվայելող մասնագիտությունների բացահայտում

2001 թ.
մայիս
22

Մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկի մշակում և հաստատում

2001 թ.
հունիս
23

ՄՄՈՒՀ-ների առավել նպատակահարմար ներքին կառուցվածքի մշակում և ներդրում

2001 թ.
մայիս
24

Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, այլ ուսումնամեթոդական փաստաթղթերի մշակում, փորձաքննություն, հաստատում, ներդրում

2003 թ.
հունիս
25

ՄՄՈՒՀ-ներում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի ներդրում և դասավանդման կազմակերպում

2001 թ.
սեպտեմբեր
26

ՄՄՈՒՀ-ներում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությամբ կադրերի ու գործազուրկների ուսուցման և վերապատրաստման համապատասխան ծրագրերի մշակում և իրականացում

2002 թ.
հունվար

 

10. Կրթության կառուցվածքի եվ բովանդակության համապատասխանեցում շուկայական հարաբերությունների պահանջներին

 

1

Անցում 11-ամյա դպրոցի.
ա) հանրապետական մանկավարժական համաժողովի անցկացում
բ) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության չափորոշչի համապատասխանեցում դպրոցի նոր կառուցվածքին,
գ) հենքային ուսումնական պլանի համապատասխանեցում 11-ամյա դպրոցին,
դ) առարկայական ծրագրերի համապատասխանեցում 11- ամյա ուսուցման պահանջներին,
ե) առարկայական չափորոշիչների, նոր առարկաների չափորոշիչների, ծրագրերի և դասագրքերի մշակում,
զ) մեթոդական ուղեցույցների և նամակների մշակում` գործող դասագրքերի հետագա ժամանակավոր օգտագործումն ապահովելու նպատակով,
է) անցման շրջանում նոր դասագրքերի ստեղծում,
ը) անցում 6-օրյա ուսումնական շաբաթի:

2001-02 ուստարի

2001 թ. հունվար

2001 թ. օգոստոս
2001 թ. օգոստոս
2002 թ. դեկտեմբեր
2001-02 թթ.
2001 թ. դեկտեմբեր

2002 թ. II եռամսյակից սկսած
2001-02 ուստարի
2

Ինտեգրացված առարկաների ներմուծում

2002 թ.
3

Խոշոր բնակավայրերում կրթահամալիրների ստեղծում` դրանց կից հեռակա բաժիններով

2001-02 թթ.
4

ՀՊՃՀ-ի` Կապանի և Գորիսի կրթահամալիրների հիմքի վրա Սյունիքի պետական համալսարանի ստեղծում

2002 թ.
5

Մասնագիտական-գիտաուսումնական կենտրոնների համակարգի ստեղծում համալսարանների շուրջ

2002-05 թթ.
6

Գերակա գիտական ուղղությունների գծով (6.6.3) բարձր որակավորման մասնագետների պատրաստում

2001-05 թթ.
7

Գիտական հետազոտությունների կատարման խթանում բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում

2001-05 թթ.
8

Ուսումնական ծրագրերի պարբերական արդիականացում  (նորագույն գիտելիքների ներառում)

2001-05 թթ.
9

Միջին և բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների չափորոշիչների մշակում և հաստատում

2001-02 թթ.
10

Մասնագիտական կրթության ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համապատասխանեցում հաստատված չափորոշիչներին

2002-03 թթ.
11

Բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճաններին ներկայացվող պահանջների ճշգրտում` ըստ մասնագիտությունների և աշխատանքային շուկայի

2002 թ.
12

 Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի  ործունեության ոլորտների սահմանում` ըստ պաշտոնացանկի տարբերակումով

2002 թ.
13

Մասնագետների տարիֆաորակավորման բնութագրերի մշակում

2003 թ.
14

Սովորողների ուսումնական պրակտիկաների անցկացման նոր կարգի մշակում և հաստատում (պրակտիկայի անցկացում ՀՀ ԳԱԱ-ի համակարգում, արտերկրի ձեռնարկություններում)

2002 թ.
15

Պրակտիկայի ժամանակ աշխատանքային տեղերի կանխատեսում, կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքում

2003-05 թթ.
16

Ուսումնական պլաններում «Իրավունք», «Տնտեսագիտության հիմունքները», «Բարոյագիտություն», «Էկոլոգիա», «Մշակույթի պատմություն» և այլ առարկաների ներառում

2001-05 թթ.
17

Օտար լեզուների դասավանդման մեթոդիկաների  կատարելագործում և ուսուցման համամասնությունների սահմանում (հանրակրթության համակարգում)

2002-05 թթ.
18

Բուհ-դպրոց կապի խթանում` ուղղված չափորոշիչների համաձայն կրթության հաջորդայնության սկզբունքի իրականացմանը. բուհերի կողմից աշակերտների մասնագիտական կողմնորոշման ծրագրի իրագործում դպրոցներում

2001-05 թ.

 

1*) Թվական տվյալները տրված են 2000 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ:

2*) Կրթության համակարգի զարգացման իրավական ապահովման գործողությունները և միջոցառումները տրված են միասնաբար` 6-րդ բաժնում:

 

Հավելված 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հավելված 2

 

ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ ԸՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ

Հավելված 3

 

ԱՇԱԿԵՐՏ-ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Հավելված 4

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

Հավելված 5

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ

 

Հավելված 6

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

(առանց ծրագրերի) ըստ հոդվածների