Basic information
Number
N 613-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.04.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.04.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.04.2020
Effective date
28.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2020 թվականի N 613-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 143-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին» N 143-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանին» բառերով.

2) 3-րդ ենթակետում «Տիգրան Ուրիխանյանին» բառերը փոխարինել «Նաիրա Զոհրաբյանին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 27

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation