Գլխավոր տեղեկություն
Համար
N 475-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2020-02.08.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 475-Ն

 

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասը՝

1. Սահմանել փրկարար ծառայողի ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցկացնելու կարգը և պայմանները, դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 6

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 6-ի N 475-Ն

որոշման

 

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳ

 

I. ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են փրկարարական ծառայությունում՝ որպես փրկարարական ծառայող, ծառայության անցնելու համար քաղաքացիների (այսուհետ՝ թեկնածու)՝ կրտսեր խմբի պաշտոններում նշանակվելուց առաջ եռամսյա ուսումնական դասընթացում ներգրավման ու դասընթացի անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցկացնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն ու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) փրկարար ծառայության (այսուհետ` ՓԾ) կադրերի և անձնակազմի հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):

 

2. ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Առաջին անգամ փրկարար ծառայության կրտսեր խմբի պաշտոնի նշանակվող թեկնածուները, ՓԾ պաշտոն զբաղեցնելու մրցույթը (այսուհետ՝ մրցույթ) հաղթահարելուց հետո՝ մինչև պաշտոնի նշանակվելը, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից նախարարության ուսումնական հաստատության (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) միջոցով ներգրավվում են եռամսյա ուսումնական դասընթացների ՓԾ այն ստորաբաժանումում (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանում), որտեղ թեկնածուն ուսումնական դասընթացի ավարտից հետո պետք է նշանակվի համապատասխան պաշտոնի։ Թեկնածուի ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով։

4. Փրկարարական ծառայությունից նախկինում ազատված և փրկարարական ծառայության ընդունվող, մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված քաղաքացիները համապատասխան պաշտոնի են նշանակվում առանց ուսումնական դասընթաց անցնելու։

5. Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում, և նրանց հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), և վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ:

6. Պատասխանատու ստորաբաժանումը պայմանագրի հետ միասին փրկարարական ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (այսուհետ՝ ուղեգրող) է ներկայացնում թեկնածուին ուսումնական դասընթաց անցնելու համար համապատասխան ստորաբաժանում ուղեգրելու վերաբերյալ ուղեգիրը (Ձև N 1)։

Կնքված պայմանագրի մեկ օրինակն ու ստորագրված ուղեգիրն անմիջապես ուղարկվում են ուսումնական հաստատություն ու կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ վերադաս ստորաբաժանում) ղեկավարին, ինչպես նաև թեկնածուին՝ էլեկտրոնային փոստով կամ առձեռն՝ նախնական պայմանավորվածության համաձայն։

Վերադաս ստորաբաժանումը հրամանն ու ուղեգիրը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է համապատասխան ստորաբաժանում։

7. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի յուրաքանչյուր պաշտոնի ուսումնական դասընթացների համար՝ մասնագիտական պատշաճ մակարդակ ունեցող, ծառայողական խնդիրներին անմիջական առնչվող, ծառայության պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ պարունակող տեսական և գործնական պարապմունքների մեթոդական ուղեցույցը, դասընթացի կազմակերպման թեմատիկ պլանն ու ժամաբաշխումը, տեսական պարապմունքների հարցաշարը (այսուհետ՝ հարցաշար) նախապես սահմանում և հաստատում է ուսումնական հաստատությունը։ Նշված փաստաթղթերը ուսումնական հաստատության կողմից, պայմանագիրն ու ուղեգիրը ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են վերադաս ստորաբաժանմանը, որի կողմից նույն օրը դրանք տրամադրվում են համապատասխան ստորաբաժանմանը։

8. Թեկնածուի ուսումնական դասընթացը ղեկավարում է վերադաս ստորաբաժանման ղեկավարի (այսուհետ՝ վերահսկող ղեկավար) կողմից նշանակված համապատասխան ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ՝ անմիջական ղեկավար), իսկ գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող ղեկավարը:

9. Թեկնածուի դիմումի համաձայն՝ վերահսկող ղեկավարը կարող է փոխել թեկնածուի անմիջական ղեկավարին։

10. Ուսումնական դասընթաց անցնող թեկնածուն ուսումնասիրում է ուսումնական դասընթացի վերաբերյալ հաստատված թեմատիկ պլանով, մեթոդական ուղեցույցով և փրկարարների պատրաստման ծրագրով նախատեսված փրկարարական ծառայության ոլորտին առնչվող իրավական ակտերը, մասնակցում է համապատասխան ստորաբաժանման այլ ծառայողի աշխատանքային պարտականություններից բխող գործառույթների իրականացմանը։

11. Ուսումնական դասընթացն ավարտվում է անմիջական ղեկավարի կողմից ուսումնական դասընթաց անցած թեկնածուի ընդհանուր պատրաստվածության մակարդակի, տեսական և գործնական պարապմունքների ընթացքում նրա կողմից ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատմամբ: Այդ մասին նշվում է թեկնածուի կարգապահականի և կատարողականի վերաբերյալ բնութագրում (այսուհետ՝ բնութագիր)։

12. Անմիջական ղեկավարը կազմում և վերահսկող ղեկավարի միջոցով ուսումնական դասընթացի ավարտի օրը ուղեգրողին են ներկայացնում բնութագիր, որի բնօրինակն առձեռն կամ փոստային ծառայության միջոցով ուղարկվում է պատասխանատու ստորաբաժանում՝ անձնական գործին կցելու համար: Նշված փաստաթղթի օրինակը պահվում է նաև վերադաս ստորաբաժանումում։

13. Թեկնածուի ուսումնական դասընթացը, վերջինիս դիմումի համաձայն կարող է վաղաժամկետ դադարեցվել՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։

14. Թեկնածուի կողմից անհարգելի պատճառով եռամսյակային կտրվածքով տասն օր դասընթացներին չհաճախելու, կամ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերում վերահսկող ղեկավարը միջնորդություն է ներկայացնում ուղեգրողին՝ թեկնածուի ուսումնական դասընթացը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։

15. Փորձաշրջանի ոչ պատշաճ կազմակերպման և իրականացման համար վերահսկող և անմիջական ղեկավարները օրենքով սահմանված կարգով կրում են պատասխանատվություն:

16. Ուսումնական դասընթացի ավարտի հաջորդ աշխատանքային օրը համարվում է քննության օր։

 

II. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Ուսումնական դասընթացն ավարտվում է թեկնածուի կողմից տեսագործնական պարապմունքների վերաբերյալ ստուգարքի հանձնմամբ։

Միաժամանակ փրկարար ծառայության կրտսեր խմբի պաշտոնում նշանակվելուց առաջ թեկնածուն փրկարարների պատրաստման ծրագրով նախատեսված ուսուցումն անցնելուց հետո պետք է ստանա փրկարարի որակավորում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1391-Ն որոշման համաձայն։

18. Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանի համաձայն՝ ստուգարքը և որակավորումն իրականացվում են մեկ միասնական գործընթացում՝ միասնական քննությամբ:

Նույն հրամանով սահմանվում են հանձնաժողովի կազմավորման և ընթացակարգին վերաբերող նորմերը:

19. Ուսումնական դասընթացի ավարտից հետո թեկնածուն անմիջական ղեկավարի հետ միասին ներկայանում է ուսումնական հաստատություն, որտեղ նրանից ընդունվում է միասնական քննություն։

Միասնական քննության օրվա, ժամի և վայրի մասին թեկնածուին տեղեկացվում է միասնական քննության օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ՝ ուսումնական հաստատության կողմից։

20. Միասնական քննության ժամանակ սույն կարգի 18-րդ կետով ստեղծված հանձնաժողովը (որի կազմում ընդգրկվում են անդամներ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2017 թվականի մայիսի 4-ի N 504-Ն հրամանի 2-րդ հավելվածով հաստատված հանձնաժողովի կազմից) (այսուհետ՝ հանձնաժողով) հաշվի է առնում բնութագիրը և անմիջական ղեկավարի կարծիքը:

21. Միասնական քննության արդյունքների կամ բնութագրի բացասական լինելու դեպքում հանձնաժողովն ընդունում է համապատասխան որոշում՝ թեկնածուի փորձաշրջանը մեկ ամիս ժամկետով երկարաձգելու վերաբերյալ։

Երկրորդ միասնական քննության արդյունքների բացասական լինելու դեպքում հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն:

22. Միասնական քննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը (Ձև N 2) հանձնաժողովը նույն օրը համապատասխան կապի միջոցով տրամադրում է պատասխանատու ստորաբաժանմանը՝ բնօրինակը հանձնելով թղթային տարբերակով:

Եզրակացության մեկ օրինակն այն կազմելուց հետո հանձնաժողովի կողմից տրվում է ուսումնական դասընթաց անցած թեկնածուին։

23. Միասնական քննությունը հաղթահարած թեկնածուն հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում է համապատասխան պաշտոնի:

24. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:

25. Պաշտոնի նշանակված փրկարարական ծառայողի հետ կնքվում է պայմանագիր՝ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

26. Միասնական քննության կազմակերպման հետ կապված հարցերը կարգավորվում են ուսումնական հաստատության ղեկավարի կողմից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

 Ձև N 1

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ

 

 Տրվում է

_______________________________________________________-ին,

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

թեկնածուի

_______________________________________________________

(ուսումնական դասընթաց անցնելու)

 

________________________________________

(պարապմունքների բովանդակությունը)

պարապմունքներին

 

և

________________________________________________________________________-ում

(համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

__________________________________________________ մասնակցելու համար:

         (պարապմունքների ժամկետի սկիզբը և ավարտը)

___________________________________________________________________________

 (պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ քաղաքացի

__________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը)

_________________________________________________

                               (կրթությունը)

 

Միասնական քննության արդյունքում՝

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Հանձնաժողովի անդամներ՝

 

1. _____________________________________________

(Հանձնաժողովի անդամի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

__________________________

(Հանձնաժողովի անդամի ստորագրությունը)

 

«____» _____________ 20  թ.

 

2.

 

3.

 

Անմիջական ղեկավարի կարծիքը՝

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

____________________

(ղեկավարի պաշտոնը, կոչումը)

____________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

«____» _______________ 20 թ.

 

 «Հաստատում եմ»

_____________________________________________

(Հանձնաժողովի անդամի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

__________________________

(Հանձնաժողովի անդամի ստորագրությունը)

 

 «____» _____________ 20 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.2023, N 526-Ն 02.08.2023, N 475-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան