Basic information
Number
N 1080-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.08.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1013
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.07.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.07.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.08.2005
Effective date
29.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1080-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող  3280  հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 3027 հեկտարը, որից` 122 հեկտար վարելահող, 223 հեկտար խոտհարք, 732 հեկտար արոտավայր, 1950 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 50 հեկտար վարելահող, 100 հեկտար խոտհարք աճուրդով օտարելու համար.

բ) 12.5 հեկտարը, որից` 3.5 հեկտար վարելահող, 9 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.

գ) 237 հեկտար արոտավայրը՝ ջրային  հողերի կատեգորիա` ձկնաբուծական լճակների կառուցման համար.

դ) 3.5 հեկտար վարելահողը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` մարզադաշտ կառուցելու համար:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1080-Ն որոշման


Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Մ 1:10000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation