Գլխավոր տեղեկություն
Համար
N 1641-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2020

 

05.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2020 թվականի N 1641-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1630-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին» N 1630-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր՝ 1.1) ենթակետ՝

«1.1) «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)».

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ «2020 թվականի հոկտեմբերի 6-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի 1-ին կետում «1-ին հարցի» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին հարցերի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան