ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2020 թվականի N 1411-Լ
«ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 1» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «BMZ 2014 67 950» վարկային համաձայնագրի պահանջներով և «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» (Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում) ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը (այսուհետ՝ գործողությունների պլան)՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գործողությունների պլանը ենթակա է իրականացման՝ գործողությունների պլանում ներկայացված փոխհատուցման Տարբերակ երկուսի (Նոր գյուղի կառուցում) համաձայն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 28 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|