Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի, 2020 թվական N 261-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 21-ի N 1278-Ա, N 1284-Ա, N 1285-Ա և N 1286-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 25-26ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Ռաֆաել Մանասյան», Սյունիքի մարզ, ք. Կապան, Շահումյան 38/2 (ՀՎՀՀ 82026806)․
2) Ա/Ձ «Ծովինար Ղևոնդյան», Տավուշի մարզ, ք․ Իջևան, Անկախության փող․ (ՀՎՀՀ 70992426).
3) Ա/Ձ «Արա Նավասարդյան», Արմավիրի մարզ, գ․ Գայ (ՀՎՀՀ 49646287)․
4) Ա/Ձ «Հեղինե Դովլաթբեկյան», Տավուշի մարզ, ք․ Իջևան, Նալբանդյան փող․ 3/3 (ՀՎՀՀ 71026364)․
5) «ԳՈՐԴ ՇՈՓ» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք․ Ագարակ, սահմանամերձ 11/1 (ՀՎՀՀ 09426647)․
6) Ա/Ձ «Ռոզա Մարտիրոսյան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 50 (ՀՎՀՀ 79808544)․
7) Ա/Ձ «Թամարա Գրիգորյան», Վայոց ձորի մարզ, ք․Եղեգնաձոր, Շահումյան 4 (ՀՎՀՀ 76845222)։
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 օգոստոսի 2020 թվական: