Basic information
Number
թիվ 79
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (11.07.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
11.07.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
11.07.2017
Effective date
11.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 հուլիսի 2017 թվականի

թիվ 79

քաղ. Մոսկվա

 

«ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Կորեայի Հանրապետության հետ համագործակցությանը վերաբերող հարցերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 
 ԽՈՐՀՈՒՐԴ
 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«   »   ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Կորեայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցի վերլուծության մասով համատեղ հետազոտական խմբի կողմից կատարված աշխատանքի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 20 կարգադրությանը համապատասխան իրականացված խորհրդակցությունների արդյունքներով սահմանել, որ մինչև Կորեայի Հանրապետության հետ առկա առևտրային ռեժիմի փոփոխման մասին որոշում կայացնելը` Կորեական կողմի հետ առևտրատնտեսական հարցերով համագործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության միջև կնքված` 2015 թվականի նոյեմբերի 27-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation