Գլխավոր տեղեկություն
Համար
N 498-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2020 թվականի N 498-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագրի մասին» N 289-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ի կետում «1,742,340,240 դրամ» բառերը փոխարինել «1,742,343,066 դրամ» բառերով.

2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Վաելկոն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02596346) 2020 թվականի հուլիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգերի տեղադրում՝ 82,693,547 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

օգոստոսի 26-ի N 498-Ա

որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՌՆԵՐ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ մոմավառության մատուռների և դամբարանի կառուցումը։
Հաշվի առնելով, որ տաճարի ներսում մոմավառության արդյունքում որմնանկարները կեղտոտվում և վնասվում են, խիստ անհրաժեշտություն է առաջացել առանձին մոմավառության մատուռներ կառուցելը։ Դամբարանում են հանգրվանելու հայոց կաթողիկոսների աճյունները, որտեղ հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու նրանց հիշատակի համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, հոգևոր։

6.

Ծրագրի բյուջեն

1,742, 343,066 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 25-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 863,101,616 դրամի չափով:
2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 82,693,547 դրամի չափով:
3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում): Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 15-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 18,852,000 դրամի չափով:
- ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ:
4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 62,000,000 դրամի չափով:
5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 35,000,000 դրամի չափով:
6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 115,000,000 դրամի չափով:
7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՝ 20,000,000 դրամի չափով:
8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 17,781,360 դրամի չափով:
9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից 2020 թվականի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,278,000 դրամի չափով:
- վերելակի ներմուծում՝ 7,400,000 դրամ
10. Լուսատուների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից 2020 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում 37,036,543 դրամի չափով:
11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 75,000,000 դրամի չափով:
12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 125,580,000 դրամի չափով:
- գրանիտե սալահատակների ներմուծում՝ 24,420,000 դրամ
13. Ժամացույցի աշտարակի կից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 8,550,000 դրամի չափով:
14. Մոմավառության մատուռների և դամբարանի ետնամասի կանաչապատման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ 107,350,000 դրամի չափով:
15. Խաչքարերի և այլ զարդաքանդակների փորագրման աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում՝ 75,000,000 դրամի չափով:
16. Կահույքի մատակարարում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունիսի 18-ից 2021 թվականի դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ 41,600,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Մոմավառության մատուռների և դամբարանի հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ ՝ 863,101,616 դրամ առանց ԱԱՀ-ի
2. Մոմավառության մատուռների և դամբարանի ջեռուցման, օդափոխման, օդորակման (HVAC) համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 82,693,547 դրամ առանց ԱԱՀ-ի
3. Մոմավառության մատուռների և դամբարանի տանիքի կանաչապատման աշխատանքներ (տանիքի ջրամեկուսացում և ջերմամեկուսացում, բուսաճեցում) ՝ 18,852,000 դրամ առանց ԱԱՀ-ի
- ջրամեկուսացման և ջերմամեկուսացման նյութերի, բույսերի, ոռոգման համակարգերի ներմուծում՝ 21,700,000 դրամ
4. Մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի շինարարական աշխատանքներ՝ 62,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի
5. Պահակակետի կառույցի շինարարական աշխատանքներ՝ 35,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի
6. Տեխնիկական կառույցի՝ այդ թվում հասարակական սանհանգույցների շինարարական աշխատանքներ՝ 115,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի
7. Ջրամատակարարման, կոյուղու և դրենաժային համակարգի շինմոնտաժային աշխատանքներ` 20,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի
8. Մոմավառության մատուռների և դամբարանի էլեկտրական և ցածր լարման համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ ՝ 17,781,360 դրամ առանց ԱԱՀ-ի
9. Հաշմանդամների համար նախատեսված վերելակի տեղադրման աշխատանքներ՝ 4,278,000 դրամ առանց ԱԱՀ-ի
- վերելակի ներմուծում՝ 7,400,000 դրամ
10. Լուսատուների ներմուծում՝ 37,036,543 դրամ
11. Տեսաձայնային համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 75,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի
12. Մոմավառության մատուռների և դամբարանի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ՝ 125,580,000 դրամ առանց ԱԱՀ-ի
- գրանիտե սալահատակների ներմուծում՝ 24,420,000 դրամ
13. Ժամացույցի աշտարակի կից տարածքի բարեկարգման աշխատանքներ ՝ 8,550,000 դրամ առանց ԱԱՀ-ի
14. Մոմավառության մատուռների և դամբարանի ետնամասի կանաչապատման աշխատանքներ՝ 107,350,000 դրամ առանց ԱԱՀ-ի
15. Խաչքարերի և այլ զարդաքանդակների փորագրման աշխատանքներ ՝ 75,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի
16. Կահույքի մատակարարում ՝ 41,600,000 դրամ առանց ԱԱՀ-ի

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան