Գլխավոր տեղեկություն
Համար
N 614-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2020 թվականի N 614-Ա

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ԵՎ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 30.07.20 N 1251-Ա) 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 24-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» (պետական գրանցման համարը՝ 33.140.01205) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 31.140.00604) պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 222.120.00542), «Գյումրու արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 29.140.00663) և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» (պետական գրանցման համարը՝ 18.140.00376) փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 264.140.01671):

(1-ին կետը լրաց., փոփ. 30.07.20 N 1251-Ա) 

1.1. ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(1.1-ին կետը լրաց. 30.07.20 N 1251-Ա) 

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդն է և պարտավոր է վերակազմակերպման մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող ընկերությունների պարտատերերին:

(2-րդ կետը լրաց., փոփ. 30.07.20 N 1251-Ա) 

3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միանալուց հետո միացած իրավաբանական անձանց իրավունքները և պարտականություններն անցնելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:

(3-րդ կետը լրաց., փոփ. 30.07.20 N 1251-Ա)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝

1) հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը և կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը.

2) կազմակերպել կատարված փոփոխության պետական գրանցման գործընթացը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունների, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեության դադարման պետական գրանցումը:  

(4-րդ կետը լրաց., փոփ. 30.07.20 N 1251-Ա)

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի մարզային արյան բանկ» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(5-րդ կետը լրաց. 30.07.20 N 1251-Ա)

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(6-րդ կետը լրաց. 30.07.20 N 1251-Ա)

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(7-րդ կետը լրաց. 30.07.20 N 1251-Ա)

8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել «Գյումրու արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(8-րդ կետը լրաց. 30.07.20 N 1251-Ա)

9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման, ինչպես նաև ընկերության բաժնետերերի (անվանատերերի) ռեեստրը վարող մասնագիտական կազմակերպության կողմից գրանցման աշխատանքները:

(9-րդ կետը լրաց. 30.07.20 N 1251-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 27

Երևան