Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-166
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.308
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին

 

«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Կրոնական համայնքը կամ կազմակերպությունն իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացվի կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը` սույն օրենքի 5-րդ հոդվածի «բ»-«ե» ենթակետերով սահմանված պայմանների վերաբերյալ: Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կրոնական կազմակերպությունը պետք է ներկայացնի սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված պայմանները հավաստող փաստաթղթեր:

Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Փորձագիտական եզրակացության ձևը սահմանում է կրոնի գործերով պետական լիազորված մարմինը:»:

 

Հոդված 2. «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

1) 1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զանգվածային լրատվության միջոց թողարկող կարող է լինել իրավաբանական անձը:».

2) 7-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած.

3) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` առաջին մասով.

«Մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ թողարկողներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձինք:»:

Այդ կապակցությամբ` հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերը համապատասխանաբար համարել երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ մասեր:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
25 ապրիլի 2001 թ.
ՀՕ-166

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան