Գլխավոր տեղեկություն
Համար
N 481-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.08.2020-05.10.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 481-Ա

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 205-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

1. Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 205-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. մայիսի 2
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մայիսի 2-ի N 481

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

 Ս. Սիմոնյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ
   
 Հ. Հովհաննիսյան  - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
   
 Ա. Դարբինյան  - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
   
 Ս. Կարաբեկյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական (համաձայնությամբ)

   
 Ն. Ամիրբեկյան  - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության պետ (համաձայնությամբ)
   
 Ա. Ամիրյան  - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որակի կառավարման բաժնի պետ (համաձայնությամբ)
   
 Ք. Ծատուրյան  - Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ (համաձայնությամբ)
   
 Լ. Սահակյան  - Երևանի «Գլաձոր» համալսարանի որակի ապահովման ֆակուլտետային հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Հ. Դավեյան  -  Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ (համաձայնությամբ)
   
 Է. Կիրակոսյան  - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
 Ս. Սարգսյան  - Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն  (համաձայնությամբ)
   

 Ա. Պողոսյան

 - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ֆինանսատնտեսական և իրավական խմբի տնօրեն  (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 18.08.20 N 929-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.10.2023, N 996-Ա 05.10.2023, N 481-Ա
18.08.2020, N 929-Ա 19.08.2020, N 481-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան