Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-165
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.307
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ հոդվածով.

 

«Հոդված 19. Մինչև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում գրավ դրված գույքն իրացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-83-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգով` պայմանագրով նախատեսված անձի կամ գրավառուի կամ գրավառուի հանձնարարությամբ` այլ անձի կողմից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
25 ապրիլի 2001 թ.
ՀՕ-165