Գլխավոր տեղեկություն
Համար
N 1278-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2020-23.05.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1278-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և Քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալը 2020 թվականի համար յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար՝ 144,0 հազ. դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 3

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 30-ի N 1278-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՍՊԱՌԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման (այսուհետ՝ փոխհատուցում) հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ամրացված բազմաբնակարան շենքերը, ինչպես նաև «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Նռնենի» սոցիալական տունը և Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բազմաբնակարան շենքերը (այսուհետ՝ սոցիալական տուն):

3. Սույն կարգի իմաստով միայնակ կենսաթոշակառու է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական տան կացարանում պայմանագրային հիմունքով բնակվող միայնակ կենսաթոշակառուն, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը կամ միայն կենսաթոշակառուներից, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձանցից բաղկացած ընտանիքը, այդ թվում՝ նաև, եթե իր (իրենց) խնամքին ունի (ունեն) անչափահաս երեխա (երեխաներ) (այսուհետ՝ բոլորը միասին՝ շահառու):

4. Փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների ցուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)՝ հիմք ընդունելով սոցիալական տների համապատասխան իրավասությամբ օժտված պատասխանատու անձանց (այսուհետ՝ պատասխանատու անձ) կողմից ուղարկված շահառուների տվյալները։

5. Սոցիալական տան պատասխանատու անձը նախարարություն է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը՝

1) սոցիալական տան անվանումը, ենթակայությունը, գտնվելու վայրի հասցեն.

2) փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, սոցիալական կարգավիճակը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին համապատասխան տեղեկանքի համարը և ամսաթիվը.

3) սոցիալական տուն ընդունվելու օրը, ամիսը, տարեթիվը, սոցիալական տանը բնակվելու պայմանագրի համարը, ամսաթիվը.

4) էլեկտրական էներգիայի, գազամատակարարման և ջրամատակարարման աբոնենտային գրքույկների հաշվեհամարները.

5) շահառուի դիմումը՝ սույն կարգով սահմանված ծրագրում ընդգրկվելու մասին և գրավոր համաձայնությունն առ այն, որ ստացված փոխհատուցումը բանկը կարող է պարբերաբար փոխանցել շահառուի կողմից սպառված բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների համար:

6. Փոխհատուցումն իրականացվում է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով:

7. Նախարարությունը, որը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, իր հետ համագործակցող բանկի (բանկերի) հետ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է միանվագ դրամական վճարների պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր՝ համաձայն N 1 ձևի)։

8․ Նախարարությունն անկանխիկ եղանակով բանկին է փոխանցում յուրաքանչյուր շահառուի հաշվով տարեկան միանվագ 144,0 հազ․ դրամ գումար և համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի՝ բանկին է փոխանցում նաև սույն կարգի 4-րդ կետում նշված շահառուների՝ նախարարի կողմից հաստատված ցուցակը՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ համաձայն N 2 ձևի։

9. Բանկը, նախարարությունից ստանալով հաստատված ցուցակները, բացում է համապատասխան բանկային հաշիվ (Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների աջակցության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրում է նախարարության կողմից փոխանցված գումարը, որից յուրաքանչյուր ամիս կատարում է համապատասխան փոխանցումներ նախարարության կողմից ցուցակով ներկայացված շահառուների էլեկտրական էներգիայի, գազամատակարարման և ջրամատակարարման աբոնենտային գրքույկների հաշվեհամարներին՝ շահառուի սպառած էլեկտրական էներգիայի, գազամատակարարման և ջրամատակարարման ծախսերի չափով։

10․ Սույն կարգի 8-րդ կետում նշված գումարը կանխիկացնելը կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է։

11․ Բանկը յուրաքանչյուր ամսվա փոխանցումների վերաբերյալ մինչև տվյալ ամսվա 30-ը տեղեկատվություն է ներկայացնում նախարարություն՝ համաձայն N 3 ձևի։

12. Տարվա ընթացքում շահառուի փոխհատուցման տարեկան գումարն սպառվելու դեպքում բանկը դրա մասին տեղեկացնում է նախարարությանը, որն էլ իր հերթին անմիջապես տեղեկացնում է այն սոցիալական տան պատասխանատու անձին, որի բնակիչն է հանդիսանում տվյալ շահառուն, իսկ վերջինս էլ դրա մասին անհապաղ ծանուցում է շահառուին:

13. Շահառուի փոխհատուցման տարեկան գումարն սպառվելու դեպքում, եթե նրա հաշվի մնացորդը պակաս է, քան տվյալ ամսվա վարձավճարների ընդհանուր գումարը, ապա բանկը նշված մնացորդային գումարը փոխանցում է այն ծառայության հաշվին, որի ծախսը հավասար է կամ մոտ է շահառուի հաշվի մնացորդի գումարի չափին, իսկ վարձավճարի տարբերությունը վճարում է շահառուն:

14․ Նախարարությունը, սոցիալական տներից ստանալով տեղեկատվություն շահառուների կարգավիճակի փոփոխության վերաբերյալ (դուրսգրում, մահ, կարգավիճակի փոփոխություն և այլն), դրա մասին անհապաղ գրավոր տեղեկացնում է բանկին (ձև N 4), որպեսզի վերջինս դադարեցնի փոխհատուցման հատկացումը և տվյալ շահառուի հաշվի մնացորդը վերադարձնի պետական բյուջե։ Փոխհատուցման դադարեցումը բանկն իրականացնում է տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

15․ Եթե տարվա համար նախատեսված գումարից պակաս է լինում շահառուի սպառած կոմունալ ծառայությունների վարձավճարների չափը, ապա մնացած գումարը փոխանցվում է պետական բյուջե՝ բացառությամբ 2020 թվականի համար նախատեսված գումարի, երբ շահառուին տարվա համար հատկացված գումարի մնացորդը փոխանցվում է հաջորդ տարվա ծախսերի համար:

16. Սոցիալական տան շահառուներին սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցման իրավունքի, դրա իրացման կարգի, փոխհատուցման տարեկան գումարի չափի, մինչև տարվա ավարտը տարեկան նախատեսված գումարն սպառելու դեպքում սպառած կոմունալ ծառայությունների դիմաց լրացուցիչ վճարումներ կատարելու՝ շահառուի պարտավորության վերաբերյալ իրազեկումը և նրանց տեղեկատվական ու իրավական խորհրդատվության տրամադրումն իրականացնում է նախարարությունը՝ անհատական ծանուցման միջոցով:

17. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը նախարարությունն իրականացնում է սույն կարգով նախատեսված փոխհատուցման գործընթացի իրականացման մոնիթորինգ և գնահատում, անհրաժեշտության դեպքում առաջարկում փոխհատուցման ծավալի փոփոխություն՝ հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում սպառման ծավալների և ծախսերի ուսումնասիրության ու վերլուծության արդյունքները, ինչպես նաև կոմունալ ծառայությունների սակագների և շահառուների թվի փոփոխությունները:

18. Յուրաքանչյուր տարի, մինչև հունվարի 15-ը, սոցիալական տան պատասխանատու անձը նախարարություն է ներկայացնում փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների ցուցակները՝ սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկատվությամբ, որը նախարարությունը հաստատում և մինչև հունվարի 20-ը, համաձայն N 2 ձևի, ներկայացնում է բանկ, որպես տվյալ տարվա շահառուների վճարման ցուցակ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

Ձև N 1

 

ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

քաղ. Երևան

___ __________2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին), ի դեմս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար ______________________________________ -ի, ով գործում է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 700-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության հիման վրա, և __________________ ընկերությունը, ի դեմս _________________-ի, ով գործում է իր կանոնադրության հիման վրա (այսուհետ` բանկ), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին՝

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն են՝

1) միանվագ դրամական վճարի գումար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի N 1278-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գումար.

2) բանկային հաշիվ` բանկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ.

3) շահառու՝ անձ, ում տվյալները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառվել են վճարման ցուցակում.

4) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթ,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

2. Լիազոր մարմինը սույն պայմանագիրը կնքելուց հետո անմիջապես բանկին է փոխանցում լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված շահառուների ցուցակը՝ անհրաժեշտ տվյալներով, համաձայն N 2 ձևի (այսուհետ` վճարման ցուցակ), և անկանխիկ եղանակով բանկին է փոխանցում յուրաքանչյուր շահառուի հաշվով տարեկան միանվագ 144,0 հազ․ դրամ գումար:

3. Բանկը շահառուների ցուցակում ներառված տվյալների հիման վրա բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում լիազոր մարմնի կողմից միանվագ փոխանցված փոխհատուցման գումարը:

4. Կողմերն անվերապահորեն ընդունում են, որ բանկային հաշվին մուտքագրվում է բացառապես միանվագ դրամական վճարի գումարը:

5. Պայմանագրին կից ձևերը (ձև NN 2, 3 և 4) լիազոր մարմնի և բանկի միջև փոխանակվում են CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով:

6. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը բանկի կողմից լիազոր մարմնին մատուցված է համարվում հաշվետու ամսվա ընթացքում վճարման արդյունքների մասին պայմանագրին կից N 3 ձևով սահմանված տվյալներ պարունակող փոխադարձ հաշվարկների ակտի հաստատման պահից:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Կողմերն իրավունք ունեն՝

1) սույն պայմանագրով սահմանված կարգով դադարեցնելու պայմանագրի գործողությունը.

2) օրենքով սահմանված կարգով բողոքարկելու մյուս կողմի գործողությունները և (կամ) անգործությունը.

3) իրականացնելու օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

8. Բանկը պարտավոր է`

1) վճարման ցուցակը և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկային հաշվի համարին առկա միջոցներից յուրաքանչյուր ամիս հաճախորդի բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման աբոնենտային հաշվի համարներին փոխանցել ծախսած չափով գումարը, մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը.

2) լիազոր մարմնից շահառուների փոփոխության (դուրսգրում, մահ, կարգավիճակի փոփոխություն և այլն) վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո բանկը դադարեցնում է փոխհատուցման հատկացումը և տվյալ շահառուի հաշվի մնացորդը վերադարձնում պետական բյուջե՝ փոխհատուցման դադարեցման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փոխհատուցման դադարեցումը կամ նոր շահառուի համար հաշիվ բացելու և փոխհատուցումը փոխանցելու գործառույթը բանկն իրականացնում է տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից և շահառուի բանկային հաշիվը փակելու կամ նոր շահառուի համար բանկային հաշիվ բացելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է լիազոր մարմնին.

3) նոր շահառու ընդունվելու վերաբերյալ լիազոր մարմնից ստանալով տեղեկատվություն և համապատասխան չափով փոխանցված գումար (տարվա համար նախատեսված գումարի՝ շահառուի մինչև տարեվերջ փաստացի բնակվելու ամիսների համամասնությամբ)՝ բանկն ապահովում է սույն պայմանագրով սահմանված գործընթացի իրականացումը՝ հաշվի բացում, վարձավճարների փոխանցում համապատասխան ծառայությունների աբոնենտային հաշիվներին.

4) շահառուի փոխհատուցման տարեկան գումարն սպառվելու դեպքում, եթե նրա հաշվի մնացորդը պակաս է, քան տվյալ ամսվա վարձավճարների ընդհանուր գումարը, ապա բանկը նշված մնացորդային գումարը փոխանցում է այն ծառայության հաշվին, որի ծախսը հավասար է կամ մոտ է շահառուի հաշվի մնացորդի գումարի չափին, իսկ վարձավճարի տարբերությունը վճարում է շահառուն.

5) բանկը պատասխանատվություն չի կրում վճարման ցուցակներում առկա անճշտությունների համար.

6) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, շահառուի նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա կոմունալ ծախսերի դիմաց վճարումը փոխանցելուց հետո, բանկը սույն ծրագրով նախորդ տարվա ընթացքում շահառու հանդիսացող անձի համար հատկացված գումարի մնացորդը վերադարձնում է պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը՝ բացառությամբ 2020 թվականի համար նախատեսված գումարի, երբ շահառուին տարվա համար հատկացված գումարի մնացորդը փոխանցվում է հաջորդ տարվա ծախսերի համար:

9. Լիազոր մարմինը պարտավոր է`

1) տվյալ տարվա վճարման ցուցակը, այդ թվում` բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները, բանկին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկի հաշվին փոխանցել վճարման ենթակա ամբողջ գումարը։

Յուրաքանչյուր տարվա համար շահառուների նոր վճարման ցուցակը (ձև N 2) բանկին տրամադրել մինչև հունվարի 20-ը.

2) «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել սույն պայմանագրի շրջանակներում իրեն հայտնի դարձած` բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիությունը.

3) շահառուների փոփոխության (դուրսգրում, մահ, կարգավիճակի փոփոխություն, նոր շահառուի ավելացում) վերաբերյալ տեղեկատվությունը սոցիալական տներից ստանալու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից ոչ ուշ պայմանագրին կից N 4 ձևով սահմանված տեղեկատվությունը փոխանցել բանկին:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

10. Սույն պայմանագրում նշված ծառայությունները (այդ թվում՝ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա անձի անվամբ բանկային հաշիվ բացելը և այն մինչև բանկային հաշվին առկա միջոցներն ամբողջությամբ դուրս գրելը, սպասարկելը) բանկը մատուցում է անվճար:

 

IV. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր ու տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Վեճերի ու տարաձայնությունների վերաբերյալ բանակցությունների կամ դատական գործընթացների ժամանակահատվածում կողմերը պարտավոր են գործել սույն պայմանագրի համաձայն:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կկազմեն սույն պայմանագրի անբաժանելի մասը:

14. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ։

15. Սույն պայմանագիրը լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում: Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն երկու ամիս առաջ:

16. Պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնող կողմը պարտավոր է պայմանագիրը լուծելու մասին պատշաճ կարգով ծանուցել շահառուներին՝ պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն պայմանագրի իմաստով պատշաճ կարգով ծանուցում է համարվում պայմանագիրը լուծելու մասին դիմումում նշված` հեռախոսահամարին հաղորդագրություն կամ էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկատվություն ուղարկելը կամ շահառուի բնակության վայրի հասցեով ծանուցելը:

17. Սույն պայմանագիրը լուծվում է լուծման օրվա դրությամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կողմերի կողմից պատշաճ կատարվելու, ինչպես նաև չկատարվելու հետևանքով կամ ոչ պատշաճ կատարվելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:

18. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում այն կնքելու օրը։

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

 ________________________ ընկերություն

Բանկի անվանումը______________________

Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, 0010, Կառավարական տուն 3

 

Գտնվելու վայրը՝ ________________________
______________________________________

Հեռ. _________________________

 

Հեռ. _________________________

Էլ. փոստ _____________________

 

Էլ. փոստ _____________________

ՀՎՀՀ ________________________________
________________________________

Գլխավոր քարտուղար
__________________________

(անունը, ազգանունը)

 

ՀՎՀՀ ________________________________
________________________________

(համապատասխան լիազորություններով օժտված անձի պաշտոնը)
____________________________

(անունը, ազգանունը)

 

     

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

(ստորագրությունը)

 

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)

___________________(բանկի անվանումը)

բանկին է տրամադրում սույն տեղեկատվությունը՝ բանկային հաշիվ բացելու և այդ հաշվին լիազոր մարմնից պետական բյուջեի միջոցներից բանկին փոխանցված միանվագ դրամական վճարի գումարը՝ շահառուներից յուրաքանչյուրի սպառած էլեկտրական էներգիայի, գազամատակարարման և ջրամատակարարման (ջրի) ծախսի դիմաց համապատասխան աբոնենտային հաշիվներին ամեն ամիս փոխանցումներ կատարելու նպատակով։

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի համարը

Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը

ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի N, ամսաթիվը

Հասցեն(սոց. տան հասցեն)

Սոց. տուն ընդուն-
վելու պայմա-նագրի N, ամսա-թիվը

Շահա-ռուի գազամա-տակա-րարման աբոնեն-տային գրքույկի հաշվի համարը

Շահա-ռուի էլեկտրա-կան էներգիայի աբոնեն-տային գրքույկի հաշվի համարը

Շահա-ռուի ջրամա-տակարար-ման աբոնեն-տային գրքույկի հաշվի համարը

Շահառուի համա-ձայնու-թյունը (կարգա-դրու-թյունը) հավաստող ստորագրու-թյունը

1.

                   

2.

                   

3.

                   

 

Տեղեկատվությունը տրամադրվում է տարեկան մեկ անգամ, յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը:

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍ

 

——————բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է (այսուհետ՝ լիազոր մարմին)

(բանկի անվանումը)

տրամադրում սույն տեղեկատվությունը՝ բացված բանկային հաշիվներից —————————ամսվա ընթացքում էլեկտրական էներգիայի, գազամատակարարման և ջրամատակարարման (ջրի) ծախսի դիմաց կատարված վճարումների արդյունքների մասին։

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Շահառուի գազամատակարարման ծառայության դիմաց ընթացիկ ամսում փոխանցված գումարի չափը (դրամ)

Շահառուի էլեկտրական էներգիայի ծառայության դիմաց ընթացիկ ամսում փոխանցված գումարի չափը(դրամ)

Շահառուի ջրամատակարարման ծառայության դիմաց ընթացիկ ամսում փոխանցված գումարի չափը (դրամ)

Շահառուի հաշվի մնացորդը՝ ընթացիկ ամսվա վերջին բոլոր ծառայությունների գծով միասին (դրամ)

1.

         

2.

         

3.

         

 

Տեղեկատվությունը տրամադրվում է ամեն ամիս՝ մինչև տվյալ ամսվա 30-ը։

 

Ձև N 4

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՒՅՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՄԱՍ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)

___________________(բանկի անվանումը)

բանկին է տրամադրում սույն տեղեկատվությունը սոցիալական տների շահառուների փոփոխության (դուրսգրում, մահ, կարգավիճակի փոփոխություն, նոր շահառուի ավելացում) վերաբերյալ, որի հիման վրա բանկը դադարեցնում է փոխհատուցման փոխանցումները և այդ շահառուի հաշվին առկա գումարի մնացորդը վերադարձնում է պետական բյուջե, իսկ նոր ընդունված շահառուի համար իրականացնում փոխհատուցման փոխանցման գործառույթ։

 

NN
ը/կ

Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը

Մահա-ցել է (մահվան օրը, ամիսը, տարե-թիվը, մահվան վկայա-կանի N)

Դուրս է գրվել սոցիալա-կան
տնից (դուրսգր-ման օրը, ամիսը, տարե-թիվը)

Վերացել է փոխհա-տուցման իրա-
վունքի հիմքը
(օրը, ամիսը, տարե-թիվը, հիմքը)

Նոր ընդունված շահառուն (ընդունման օրը, ամիսը, տարեթիվը)

Շահա-ռուի անձը հաստա-տող փաստա-թղթի համարը

ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի N, ամսաթիվը

Շահա-ռուի սոց. տուն ընդուն-վելու պայմա-նագրի N, ամսա-թիվը

Շահա-ռուի գազա-մատա-կարարման աբոնեն-տային գրքույկի հաշվի համարը

Շահառուի էլեկտրա-կան էներգիայի աբոնեն-տային գրքույկի հաշվի համարը

Շահառուի ջրամա-տակա-րարման աբոնեն-տային գրքույկի հաշվի համարը

1.

                     

2.

                     

3.

                     

 

Տեղեկատվությունը տրամադրվում է ըստ անհրաժեշտության։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական: