Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի, 2020 թվական N 225-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1832-Ա, N 1838-Ա, N 1841-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 28-29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Իգոր Չախմախչյան Հովիկի» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Վարդանանց 21․
2) «Էստա» ՍՊԸ՝ Վանաձոր համայնք, Տիգրան Մեծի 63/1․
3) «Հասմիկ Դարբինյան» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Նարեկացի 2․
4) «Ելեն Սահակյան» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Երևանյան խճուղի 153ա․
5) «Հռիփսիմե Հակոբյան» Ա/Ձ՝ ք. Վայք, Շահումյան Տ/100/44:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|