Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի, 2020 թվական N 259-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1972-Ա, 2020 թվականի օգոստոսի 19-ի N 2028-Ա, N 2034-Ա, N 2040-Ա, N 2051-Ա, N 2059-Ա, N 2060-Ա, N 2074-Ա, N 2086-Ա, N 2089-Ա, N 2092-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 18-ին և 20-23-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Առնադո» ՍՊԸ՝ ք․ Երևան, Կոմիտաս 54 Վ․(մարզասրահ)
2) «Տաթևիկ Բաբինյան» Ա/Ձ՝ Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր, Առաջին 38․
3) «Ալվինա Բեգինյան» Ա/Ձ՝ Ազատամուտ համայնք, Ա. Հակոբյան 1 1.
4) «Արկադյա Մնացականյան» Ա/Ձ՝ ք․ Ջերմուկ, Ձախափնյակ Ազատամարտիկների 11։
5) «Սիթի» ՍՊԸ՝ ք․ Երևան, Ջրվեժ, Բանավան 19․
6) «Ստալկեր» ՍՊԸ՝ ք․ Երևան, Փափազյան 8․
7) «Ավագյան Գուրգեն» Ա/Ձ՝ ք․ Վայք, Շահումյան 102․
8) «Մայիս Ներսիսյան» Ա/Ձ՝ ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 7/4․
9) «Պետրոսյան Անահիտ» Ա/Ձ՝ ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 32․8․
10) «Նազելի Ավագյան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Միկոյան 3/04.
11) «Հայկանուշ Ասատրյան» Ա/Ձ՝ ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 9․52․
12) «Արթուր Հայրապետյան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Միկոյան 2․
13) «Ինջոյան Խաչիկ» Ա/Ձ՝ ք․ Արտաշատ, Իսակովի 97.
14) «Սոս Նազարյան» Ա/Ձ՝ ք․ Եղեգնաձոր, Շահումյան 12/01:
2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.
1) «Հոթել Աղվերան» ՓԲԸ՝ գ․ Արզական, Անտառային 1 (հյուրանոց և մարզասրահ)․
2) «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ` գ․ Արզական, Անտառային 6 (հյուրանոց և մարզասրահ).
3) «Աշոտ Աբրահամյան» Ա/Ձ՝ գ․ Արզական, Անտառային․
4) «ՄԳԵ Կավալեռ» ՍՊԸ՝ գ․ Արզական, Բարեկամության 111/119․
5) «Լիլիթ Կարախանյան» Ա/Ձ՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 7/1.
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|