Գլխավոր տեղեկություն
Համար
N 226-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2020-31.07.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
30.07.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի, 2020 թվական N 226-Ա

   

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 27-ի N 1125-Ա, N 1127-Ա, N 1128-Ա, N 1132-Ա, N 1134-Ա և N 1135-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) ԱՁ «Նորիկ Գալստյան», Արմավիրի մարզ, գ․Արազափ (ՀՎՀՀ 49530267)․

2) Ա/Ձ «Դավիթ Հարությունյան», Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, բնակավայր Ույծ (ՀՎՀՀ 79809254)․

3) Ա/Ձ «Դանիել Դանիելյան», Արագածոտնի մարզ, գ.Արտաշավան (ՀՎՀՀ 54625466)․

4) Ա/Ձ «Սասուն Խաչատրյան», Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովազարդ (ՀՎՀՀ 74365278)․

5) Ա/Ձ «Արամ Խաչատրյան», Տավուշի մարզ, գ. Զորական, 13/2 փ. (ՀՎՀՀ 71000999)․

6) Ա/Ձ «Գարեգին Գրիգորյան», Տավուշի մարզ, գ. Զորական, փ. 11/2, (ՀՎՀՀ 71002016)․

7) «ՍԵՎՆ» ՍՊԸ, ք․ Երևան, Ազատության 2 ա (ՀՎՀՀ 00488053)։

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

     

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2020 թվական: