Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի, 2020 թվական N 228-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 27-ի N 1126-Ա, N 1127-Ա, N 1129-Ա, N 1131-Ա և N 1132-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 30-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Դավիթ Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Չարենցի 19 (ՀՎՀՀ 84208498)․
2) Ա/Ձ «Անուշ Բաղդասարյան», Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Աշոտաբերդ 5/11 (ՀՎՀՀ 64407365)․
3) Ա/Ձ «Աիդա Մանուկյան», Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Աշոտաբերդ 6 (ՀՎՀՀ 64411036)․
4) Ա/Ձ «Արևհատ Մելիքսեթյան», Լոռու մարզ ք. Ստեփանավան, Բաղրամյան փ.
5) Ա/Ձ «Դունյա Պապինյան», Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Չարենցի 179 (ՀՎՀՀ 66977133)․
6) Ա/Ձ «Արսեն Միկոյան», Լոռու մարզ, ք. Ստեփանավան, քաղ. այգու տարածք (ՀՎՀՀ 67024465)․
7) Ա/Ձ «Անահիտ Բազազյան», Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Բաղրամյան 67 (ՀՎՀՀ 66994586)․
8) Ա/Ձ «Արամ Մելիքսեթյան», Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Գ. Նժդեհ 28 -1 (ՀՎՀՀ 80593499)․
9) «Խորոզյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 64 (ՀՎՀՀ 00464169)․
10) Ա/Ձ« Արեն Պողոսյան», Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Միլիոնի 70 Ա (ՀՎՀՀ 64408711)․
11) Ա/Ձ «Գագիկ Բուլղադարյան», Արարատի մարզ, գ․Արգավանդ Կենտրոնական 28/2 (ՀՎՀՀ 23247706)․
12) Ա/Ձ «Կառլեն Գևորգյան», Արմավիրի մարզ, գ․ Արազափ (ՀՎՀՀ 49548481)․
13) Ա/Ձ «Արթուր Մալխասյան» Շիրակի մարզ, ք.Գյումրի, Շիրակացի 54/33 (ՀՎՀՀ 86614749)։
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2020 թվական: